Հաճարենի արևելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հաճարենի արևելյան
Գիտական դասակարգում
Լատիներեն անվանում
Fagus orientalis
Հատուկ պահպանություն

Հաճարենի արևելյան, մեր անտառների գերիշխող ծառատեսակներից մեկը։

Հաճարենու տարեց ծառերը հասնում են 40-50 մ բարձրության, 1,5-2 մ բնի տրամագծով։ Սաղարթը գեղեցիկ է, ձվաձև կամ լայն գլանաձև, սլացիկ։ Բունը և բազմամյա ճյուղերը ծածկված են հարթ, բարակ, մոխրասպիտակ կեղևով։ Երիտասարդ ճյուղերը դարչնագույն են։ Տերևները էլիպսաձև են, ամբողջաեզր, ալիքավոր, կաշվեկերպ, վերևից մուգ կանաչ, փայլուն՝ 7-11 սմ երկարությամբ և 2,5-8 սմ լայնությամբ։ Ընկուզիկները հասունանում են սեպտեմբերի վերջին։ Պատկանում է հաճարազգիների ընտանիքին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Սիրիայում, Բալկանյան թերակղզում, Ղրիմում, Փոքր Ասիայում, հյուսիսային Իրանում։ Մեր հանրապետության սահմաններում հանդիպում է միայն հյուսիսարևելյան շրջանների անտառներում, միջին և վերին լեռնային գոտիներում, ծովի մակերևույթից 800-2200 մ բարձրությունների վրա։ Բնափայտը շատ արժեքավոր է, չափազանց ամուր։

Օգտագործվում է[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում է շինարարության մեջ, դրանից ճկած կահույք, տակառներ, կոշիկի կաղապարներ են պատրաստում[1]։ Մոխրից ստանում են պոտաշ և մոխրաջուր։ Բնափայտից ստանում են խեժ և կրեոզոտ, իսկ վերջինից՝ գվայակոլ։ Հաճարի ընկուզիկները օգտագործում են սննդի մեջ։ Հում վիճակում դրանք պարունակում են ֆագին ալկոլոիդ, որը վնասակար է։ Խարկած ընկուզիկները պարունակում են 10% ազոտային նյութեր, 32% ճարպ, 28% անազոտ էքստրակտային նյութեր, 3.6% բջջանյութ, 4% մոխիր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Քո շրջապատի ծառերը, Սովետական գրող, Հրատարակչություն, Երևան-1983, Լ․Վ․ Հարությունյան