Կաղնի վրացական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաղնի վրացական
Կաղնի վրացական
Կաղնի վրացական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հաճարածաղկավորներ (Fagales)
Ընտանիք Հաճարազգիներ (Fagaceae)
Ցեղ Կաղնի (Quercus)
Տեսակ Կաղնի վրացական (Q. iberica)
Միջազգային անվանում
Quercus iberica

Կաղնի վրացական, Ճյուղատարած, հզոր ծառ է՝ մինչև 20-40 մ բարձրությամբ և 1-1,5 բնի տրամագծով։ Սաղարթը վրանաձև է։ Ընձյուղները կարմրադարչնագույն է։ Տերևները կաշվեկերպ են, 7-14 (երբեմն 20) սմ երկարությամբ և 3-8 սմ լայնությամբ, վերևի կողմից փայլուն կանաչ, ներքևի կողմից ավելի բաց գույնի, բութ բլթակներով։ Կաղինը ունի 3,5-4,5 սմ երկարություն և 1,5 սմ տրամագիծ։

Տարածված է Կովկասում, հյուսիսային Անտոլիայում, հյուսիսային Իրանում։ Հայկական ՍՍՀ-ի սահմաններում հանդիպում է հյուսիսարևելյան շրջաններում, Զանգեզուրում ու Մեղրիում։ Վրացական կաղնին մեր անտառների նահապետն է։ Այստեղ հանդիպում են հզոր, 500-1000 տարեկան հսկա ծառ է։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճման պայմանների նկատմամբ պահանջկոտ բույս է։ Լուսասեր է, բավականին ջերմասեր, խոնավասեր, գերադասում է հզոր, փուխր, սննդանյութերով հարուստ սևահողեր։ Վաղուց ի վեր այս ծառատեսակը օգտագործվում է կանաչապատման և անտառաբուծության պրակտիկայում։ Բնափայտը ամուր է և չափազանց արժեքավոր։ Ըստ ավանդույթի մի այսպիսի ծառ տնկել է հայ հռչակավոր զորավար Վարդան Մամիկոնյանը, որը տապալվել է 1500 տարեկան հասակում, Իջևանի շրջանի Ակնաղբյուր գյուղի մոտ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառ կազմող հիմնական ծառատեսակ է, որը հանդիպում է ամենուրեք, հյուսիսային Հայաստանում՝ ծովի մակերևույթից մինչև 1100-1200 մ, իսկ Զանգեզուրում և Մեղրիում՝ մինչև 1100-1400 մ բարձրությունների վրա։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ. Վ. Հարությունյան - Քո շրջապատի ծառերը, էջ 130-131