Jump to content

Պուչերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պուչերո
Պուչերոյի բաղադրիչները
Իսպանական խոհանոց
Ծագում
Ենթատեսակկերակուր
Առաջացման երկիրԻսպանիա
Բաղադրամասեր
ՀիմնականՄիս, բանջարեղեն, բրինձ, սիսեռ
Հնարավորմակարոնեղեն, եգիպտացորեն
 Puchero Վիքիպահեստում

Պուչերո (իսպ.՝ pucheroթաս), ստյուի տեսակ։ Նման է ապուրի, տաք ուտեստ է և լայն տարածում ունի Արգենտինայում, Կոլումբիայում, Ուրուգվայում և Ֆիլիպիններում, ի սկզբանե առաջացել է Իսպանիայում ավելի ճիշտ Անդալուզիայի տարածաշրջանում։ Նմանատիպ ուտեստ է համարվում կոսիդոն։

Պուչերոն Անդալուզիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդալուզիայում ի սկզբանե պուչերոն համարվում էր գյուղացիների սնունդ։ Այն իր մեջ պարունակում է սիսեռ, բրինձ, մակարոնեղեն կարելի է օգտագործել հորթի, կովի, խոզի, հավի միս, տարբեր տեսակի բանջարեղեն՝ կաղամբ, գազար, դդմիկ, նեխուրի ձողեր և այլն։ Առաջին օրը այն ուտում են բրնձով, հաջորդ օրը մակարոնով, սոուսով կարելի է այլ ուտեստ պատրաստել։ Մսի մնացորդները օգտագործում են այլ ուտելիքի մեջ, որը կոչվում է Պրինգ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]