Պուչերո
Արտաքին տեսք
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պուչերոյի բաղադրիչները | |
| Իսպանական խոհանոց | |
| Ծագում | |
| Ենթատեսակ | կերակուր |
| Առաջացման երկիր | Իսպանիա |
| Բաղադրամասեր | |
| Հիմնական | Միս, բանջարեղեն, բրինձ, սիսեռ |
| Հնարավոր | մակարոնեղեն, եգիպտացորեն |
Պուչերո (իսպ.՝ puchero — թաս), ստյուի տեսակ։ Նման է ապուրի, տաք ուտեստ է և լայն տարածում ունի Արգենտինայում, Կոլումբիայում, Ուրուգվայում և Ֆիլիպիններում, ի սկզբանե առաջացել է Իսպանիայում ավելի ճիշտ Անդալուզիայի տարածաշրջանում։ Նմանատիպ ուտեստ է համարվում կոսիդոն։
Պուչերոն Անդալուզիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդալուզիայում ի սկզբանե պուչերոն համարվում էր գյուղացիների սնունդ։ Այն իր մեջ պարունակում է սիսեռ, բրինձ, մակարոնեղեն կարելի է օգտագործել հորթի, կովի, խոզի, հավի միս, տարբեր տեսակի բանջարեղեն՝ կաղամբ, գազար, դդմիկ, նեխուրի ձողեր և այլն։ Առաջին օրը այն ուտում են բրնձով, հաջորդ օրը մակարոնով, սոուսով կարելի է այլ ուտեստ պատրաստել։ Մսի մնացորդները օգտագործում են այլ ուտելիքի մեջ, որը կոչվում է Պրինգ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]