Jump to content

Պոլ Դելվո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլ Դելվո
Ծնվել էսեպտեմբերի 23, 1897(1897-09-23)[1][2][3][…]
ԾննդավայրՅուի, Ուի, Լիեժ, Վալոնիա, Բելգիա և Antheit, Վանզ, Ուի, Լիեժ, Վալոնիա, Բելգիա
Վախճանվել էհուլիսի 20, 1994(1994-07-20)[1][2][3][…] (96 տարեկան)
Մահվան վայրVeurne, Վյորնե, Արևմտյան Ֆլանդրիա, Ֆլանդրիա, Բելգիա
Քաղաքացիություն Բելգիա
ԿրթությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող, գծանկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող, փորագրիչ, ջրանկարիչ, քանդակագործ, muralist և վիզուալ արտիստ
Թեմաներգեղանկարչություն
 Paul Delvaux Վիքիպահեստում

Պոլ Դելվո (ֆր.՝ Paul Delvaux, սեպտեմբերի 23, 1897(1897-09-23)[1][2][3][…], Յուի, Ուի, Լիեժ, Վալոնիա, Բելգիա և Antheit, Վանզ, Ուի, Լիեժ, Վալոնիա, Բելգիա - հուլիսի 20, 1994(1994-07-20)[1][2][3][…], Veurne, Վյորնե, Արևմտյան Ֆլանդրիա, Ֆլանդրիա, Բելգիա), բելգիացի նկարիչ, սյուրռեալիզմի ականավոր ներկայացուցիչ։

Կյանք և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1897 թվականին։ Ճարտարապետություն է սկսել ուսումնասիրել Բրյուսելի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, ինչից հետո տեղափոխվել է Կոնստան Մոնտալի` նկարչության դասարանը։ Սակայն ճարտարապետությունը միշտ եղել է Դելվոյի ներշնչանքի առարկան. նա կտավներում մշտապես պատկերել է ճարտարապետական որոշակի տարրեր։

Սկզբնական փուլում նկարիչը կրել է նեոիմպրեսիոնիզմի, ապա էքսպրեսիոնիզմի ազդեցությունը։ 1920-1925 թվականներին նա պատրաստում է 80 նկար իր անհատական առաջին ցուցահանդեսի համար[4]։ 1934 թվականին այցելում է Բրյուսելում սյուրռեալիստների «Մինոտավրոս» ցուցահանդես, ինչը բեկումնային է դառնում Պոլ Դելվոյի աշխարհայացքում ու արվեստի մեջ։ Այստեղ նկարիչը ծանոթանում է Ռենե Մագրիտի, Մաքս Էռնստի և Սալվադոր Դալիի հետ։ 1930-ական թվականներին Դալվոն Մագրիտի հետ իր աշխատանքներն է ներկայացնում Բրյուսելի գեղարվեստի պալատում, իսկ 1938 թվականին մասնակցում է Անդրե Բրետոնի և Պոլ Էլյուարի կազմակերպած Սյուրռեալիստական միջազգային ցուցահանդեսին Փարիզում[5]։

Նկարչի երևակայական աշխարհի կենտրոնում միշտ կանգնած է կինը, որ հաճախ հիվանդագին էրոտիկայի մաս է կազմում։ Դելվոյի սիրած թեմաներից է կնոջ կերպարի պատկերումը անվերջության ձգտող լանդշաֆտին, որը շրջապատված է ֆլամանդական ճարտարապետության խորհրդավոր տարրերով։ Դելվոյի նկարների թեմատիկան Անդրե Բրետոնին առիթ է տվել ենթադրելու, որ նկարիչը «մեր աշխարհը վերածել է Կնոջ թագավորության` սրտերի տիրակալության»։

Դելվոն առավել հաջողակ սյուրռեալիստ նկարիչներից մեկն էր, չնայած նա պաշտոնապես երբեք չի հարել սյուրռեալիստական շարժմանը։

Նկարների ընտրանի

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Էրմիտաժ», 1973, մասնավոր հավաքածու
  • «Անկեղծ ձայն», 1948, Բրյուսել, Գեղարվեստի թագավորական թանգարան
  • «Վարդագույն ժապավեններ», 1937, Անտվերպեն, Գեղարվեստի թագավորական թանգարան
  • «Մեծ ծառուղի», 1964, Լոնդոն, Սյուրռեալիստական արվեստի Ակորի կենտրոն
  • «Ջրահարսերի ավան», 1942, Չիկագո, Արվեստների ինստիտուտ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Paul Delvaux (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Paul Delvaux // Benezit Dictionary of ArtistsOUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00049100
  4. Carels et al., 2004, p. 53.
  5. Rombaut, 1990, p. 15.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • T.Martin: Surrealisten, Bath 2004
  • Die Welt der Malerei, Köln 1990

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Դելվո» հոդվածին։