Պոլ Դելվո
Պոլ Դելվո | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1897[1][2][3][…] |
Ծննդավայր | Յուի, Ուի, Լիեժ, Վալոնիա, Բելգիա և Antheit, Վանզ, Ուի, Լիեժ, Վալոնիա, Բելգիա |
Վախճանվել է | հուլիսի 20, 1994[1][2][3][…] (96 տարեկան) |
Մահվան վայր | Veurne, Վյորնե, Արևմտյան Ֆլանդրիա, Ֆլանդրիա, Բելգիա |
Քաղաքացիություն | Բելգիա |
Կրթություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող, գծանկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող, փորագրիչ, ջրանկարիչ, քանդակագործ, muralist և վիզուալ արտիստ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Paul Delvaux Վիքիպահեստում |
Պոլ Դելվո (ֆր.՝ Paul Delvaux, սեպտեմբերի 23, 1897[1][2][3][…], Յուի, Ուի, Լիեժ, Վալոնիա, Բելգիա և Antheit, Վանզ, Ուի, Լիեժ, Վալոնիա, Բելգիա - հուլիսի 20, 1994[1][2][3][…], Veurne, Վյորնե, Արևմտյան Ֆլանդրիա, Ֆլանդրիա, Բելգիա), բելգիացի նկարիչ, սյուրռեալիզմի ականավոր ներկայացուցիչ։
Կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1897 թվականին։ Ճարտարապետություն է սկսել ուսումնասիրել Բրյուսելի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, ինչից հետո տեղափոխվել է Կոնստան Մոնտալի` նկարչության դասարանը։ Սակայն ճարտարապետությունը միշտ եղել է Դելվոյի ներշնչանքի առարկան. նա կտավներում մշտապես պատկերել է ճարտարապետական որոշակի տարրեր։
Սկզբնական փուլում նկարիչը կրել է նեոիմպրեսիոնիզմի, ապա էքսպրեսիոնիզմի ազդեցությունը։ 1920-1925 թվականներին նա պատրաստում է 80 նկար իր անհատական առաջին ցուցահանդեսի համար[4]։ 1934 թվականին այցելում է Բրյուսելում սյուրռեալիստների «Մինոտավրոս» ցուցահանդես, ինչը բեկումնային է դառնում Պոլ Դելվոյի աշխարհայացքում ու արվեստի մեջ։ Այստեղ նկարիչը ծանոթանում է Ռենե Մագրիտի, Մաքս Էռնստի և Սալվադոր Դալիի հետ։ 1930-ական թվականներին Դալվոն Մագրիտի հետ իր աշխատանքներն է ներկայացնում Բրյուսելի գեղարվեստի պալատում, իսկ 1938 թվականին մասնակցում է Անդրե Բրետոնի և Պոլ Էլյուարի կազմակերպած Սյուրռեալիստական միջազգային ցուցահանդեսին Փարիզում[5]։
Նկարչի երևակայական աշխարհի կենտրոնում միշտ կանգնած է կինը, որ հաճախ հիվանդագին էրոտիկայի մաս է կազմում։ Դելվոյի սիրած թեմաներից է կնոջ կերպարի պատկերումը անվերջության ձգտող լանդշաֆտին, որը շրջապատված է ֆլամանդական ճարտարապետության խորհրդավոր տարրերով։ Դելվոյի նկարների թեմատիկան Անդրե Բրետոնին առիթ է տվել ենթադրելու, որ նկարիչը «մեր աշխարհը վերածել է Կնոջ թագավորության` սրտերի տիրակալության»։
Դելվոն առավել հաջողակ սյուրռեալիստ նկարիչներից մեկն էր, չնայած նա պաշտոնապես երբեք չի հարել սյուրռեալիստական շարժմանը։
Նկարների ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Էրմիտաժ», 1973, մասնավոր հավաքածու
- «Անկեղծ ձայն», 1948, Բրյուսել, Գեղարվեստի թագավորական թանգարան
- «Վարդագույն ժապավեններ», 1937, Անտվերպեն, Գեղարվեստի թագավորական թանգարան
- «Մեծ ծառուղի», 1964, Լոնդոն, Սյուրռեալիստական արվեստի Ակորի կենտրոն
- «Ջրահարսերի ավան», 1942, Չիկագո, Արվեստների ինստիտուտ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Paul Delvaux (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Paul Delvaux // Benezit Dictionary of Artists — OUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00049100
- ↑ Carels et al., 2004, p. 53.
- ↑ Rombaut, 1990, p. 15.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- T.Martin: Surrealisten, Bath 2004
- Die Welt der Malerei, Köln 1990
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Դելվո» հոդվածին։ |
|