Պիզանելլո (իտալ.՝ Pisanello, իսկականը՝ Անտոնիոդի Պուչչո դի Չեռետո, Antonio di Puccio di Cerreto, 1395[1][2][3][…], Պիզա, Տոսկանա, Իտալիա[4] - 1455[1][5][6][…], Հռոմ, Պապական մարզ[7]), իտալացի նկարիչ և մեդալագործ։ Պիզանելլոյի գեղանկարչական գործերում («Սուրբ Գևորգը և արքայադուստրը» որմնանկարը ՎերոնայիՍանտ Անաստազիա եկեղեցում, մոտ 1435-1438) գոթական ավանդույթները իրենց տեղը զիջել են վերածննդյան նոր արտահայտչամիջոցներին։ Այս պրոցեսը առավել վառ արտահայտվել է բնօրինակի ճշգրտությունը վերապատկերող Պիզանելլոյի գծանկարներում (կենդանիներ, զգեստներ, մարմիններ պատկերող ճեպանկարներ)։ Լինելով իտալացի առաջին դիմանկարիչներից (Ջինևրա դ,Էստեի դիմանկարները, 1430-ական թվականներին Լուվր, Փարիզ)՝ Պիզանելլոն նաև վերածննդյան մեդալագործաթյան հիմնադիրն է (Լիոնելլո դ,էստեին նվիրված մեդալ, 1444, ձուլածո բրոնզ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 291)։