Jump to content

Պիեռ Բոմարշե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիեռ Բոմարշե
ֆր.՝ Pierre-Augustin Caron de Beaumarchais
Ծնվել էհունվարի 24, 1732(1732-01-24)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ[1][4][2][…]
Վախճանվել էմայիսի 18, 1799(1799-05-18)[2][5][6] (67 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա[2][4][5]
ԳերեզմանՊեր Լաշեզ[7][8] և Grave of Delarue de Beaumarchais
Մասնագիտություներաժիշտ, բանաստեղծ, գործարար, հրատարակիչ, դրամատուրգ, դիվանագետ, ֆինանսիստ, հրապարակախոս, զենքի առևտրական, հետախույզ և ժամագործ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ուշագրավ աշխատանքներThe Barber of Seville?, The Marriage of Figaro? և The Guilty Mother?
ԱմուսինMadeleine-Catherine Franquet?, Geneviève-Madeleine Lévêque? և Marie-Thérèse-Amélie Caron de Beaumarchais?[9]
ԶավակներԱմելի-Եուգեն Կարոն դը Բոմարշե
Изображение автографа
Պիեռ Բոմարշե Վիքիքաղվածքում
 Pierre Augustin Caron de Beaumarchais Վիքիպահեստում

Պիեռ Օգյուստեն Կարոն դը Բոմարշե (ֆր.՝ Pierre-Augustin Caron de Beaumarchais, հունվարի 24, 1732(1732-01-24)[1][2][3][…], Փարիզ[1][4][2][…] - մայիսի 18, 1799(1799-05-18)[2][5][6], Փարիզ, Ֆրանսիա[2][4][5]), ֆրանսիացի նշանավոր թատերգակ և հրապարակախոս, 18-րդ դարի ֆրանսիական ռեալիստական կատակերգությունների հեղինակ։ Առավել հայտնի է «Սևիլյան սափրիչ»-ը (1773, Le Barbier de Séville ou la Précaution inutile) և «Ֆիգարոյի ամուսնությունը» (1778 - La Folle journée ou Le Mariage de Figaro, առաջին անգամ բեմադրվել է 1784 թվականի ապրիլի 27-ին «Կոմեդի ֆրանսեզ» թատրոնում) կատակերգություններով, որոնց սյուժեները հիմք են ծառայել համապատասխանաբար Ռոսսինիի և Մոցարտի համանուն օպերաների համար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեռ Օգյուստեն Կարոն դե Բոմարշեն ծնվել է 1732 թվականի հունվարի 24–ին Փարիզ քաղաքում։ Ժամագործ Անդրե Շառլ Կարոնի որդին է (1698-1775), նա սկզբում գնացել է իր հոր հետքերով, բայց միևնույն ժամանակ հաճախել է երաժշտության դասերի։ Երաժշտական տաղանդը և հռետորական ձիրքը երիտասարդ Կարոնի առաջ դուռ են բացել դեպի բարձր հասարակություն, որտեղ էլ ձեռք է բերել մեծ կապեր, որոնք հետագայում զգալի օգուտ բերեցին նրան։ Նա նույնիսկ կարողացել է հասնել Լյուդովիկոս XV–ի արքունիք, որի աղջիկներին սովորեցնում էր տավիղ նվագել։

Երկու շահեկան ամուսնությունները (երկու անգամ էլ նա ամուսնացել է հարուստ այրիների հետ՝ Ֆրանկյոյի և Լևոկի, և երկու անգամ էլ այրիացել է), ինչպես նաև համագործակցությունը բանկիր Դյուվերնեի հետ (Duverney) նրան բավականին մեծ հարստության տեր դարձրեցին։ Առաջին ամուսնությունից հետո Կարոնը վերցրեց ավելի ազնվական հնչող «դե Բոմարշե» ազգանունը, որը պատկանում էր կալվածատեր կնոջը։

Առաջին կնոջ մահը տեղիք տվեց սպանության մեջ մեղադրանքների։ Այդ բամբասանքները տասնամյակներ անց արծարծվել են Պուշկինի «Մոցարտ և Սալիերի» փոքրածավալ ողբերգությունում («Արդյոք ճի՞շտ է, Սալիերի // որ Բոմարշեն ինչ–որ մեկին թունավորել է»), և Սալյերիի պատասխանը այս հարցին․ «Նա չափազանց ծիծաղելի էր// այդպիսի գործի համար»,- Պուշկինը մեջբերում է Վոլտերի խոսքերը Բոմարշեի մասին։ Սակայն նման մեղադրանքները չափազանց անհավանական էին, քանի որ իր կնոջ մահը ձեռնտու չէր ապագա դրամատուրգին, որին բաժին էին մնացել մեծ պարտքեր։ Նա կարողացավ դրանք վերադարձնել հետագայում իր ընկեր Դյուվերնեի օգնությամբ։

1760—1780 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1764 թվականին Բոմարշեն ընտանեկան գործերով գնացել է Մադրիդ, որպեսզի պաշտպանի իր քրոջ պատիվը, որին խաբել էր իր փեսացուն՝ իսպանացի գրող Խոսե Կլավիխո ի Ֆախարդոն։ Իսպանիայում Բոմարշեն դրսևորեց ապշեցուցիչ էներգիա, սուր միտք և օգտակար կապեր հաստատելու և դրանք օգտագործելու մեծ հմտություն։ Լինելով մենակ օտար երկրում՝ նա կարողացել է թափանցել նախարարի մոտ և արքունիք, դուր է եկել թագավորին, իսկ հետո հասել է իր նպատակին և թշնամուն ազատել տվել պաշտոնից։ Վերադառնալով Փարիզ՝ Բոմարշեն առաջին անգամ բեմադրել է 1767 թվականին «Eugénie» («Էժենի») պիեսը՝ ունենալով որոշ հաջողություն։ 1770 թվականին նա հրատարակել է «Les deux amis» («Երկու ընկեր») դրաման, որը հաջողություն չի ունեցել։ Այդ նույն տարում մահացել է նրա ուղեկից և հովանավոր Դյուվերնեն, և նրա ժառանգորդը՝ Բոմարշեն, հրաժարվել է նրա պարքը վճարելուց և մեղադրվել է խաբեության մեջ։

Բոմարշեն սկսել է պայքարել Դյուվերնեի ժառանգորդների և կոմս Բլակի դեմ, և այստեղ առիթ է ունեցել փայլելու ոչ միայն զարմացնող ճկունությամբ, այլև գրական տաղանդով։ Բոմարշեն առաջին փուլում հաղթեց, բայց երկրորդում պարտվեց։ Սովորության համաձայն՝ նա այցելեց դատավորներին և նվերներ առաջարկեց դատավորների կանանց։ Երբ գործը ընթանում էր ի վնաս Բոմարշեի, տիկին Գեզմանը վերադարձրեց նրա նվերները՝ բացառությամբ 15 լուիդորի։ Բոմարշեն դա օգտագործեց դատավորի դեմ գործ հարուցելու համար, դատավորն իր հերթին նրան մեղադրեց զրպարտության մեջ։ Այնուհետև Բոմարշեն հրապարակեց «Mémoires» («Հուշագրություններ») գիրքը, որտեղ դատապարտեց այդ ժամանակվա Ֆրանսիայի դատական համակարգի թերությունները։ Գրված լինելով մեծ վարպետությամբ (Վոլտերը, իր իսկ խոստովանությամբ, ուղղակի հիացած էր)՝ «Հուշագրություններ» գիրքն ունեցավ աղմկոտ հաջողություն և հասարակական կարծիքը շրջեց հօգուտ Բոմարշեի։ 1774 թվականի փետրվարի 26-ին դատավորը զրկվեց պաշտոնից, իսկ տիկին Գեզմանը և Բոմարշեն ստացան «խիստ նկատողություն»։ Բայց 1776 թվականին Բոմարշեն վերականգնեց իր իրավունքները, իսկ 1776 թվականի («Suite de mémoires»՝ «Հուշագրությունների շարունակության» օգնությամբ շահեց Դյուվերնեի ժառանգության գործը։

Հյուսիսային Ամերիկայի գաղութների անկախության պատերազմի ժամանակ Բոմարշեն հատուկ դրա համար ստեղծված «Ռոդրիգո Գորտալես և Կո» կազմակերպության միջոցով զենք ու զինամթերք էր մատակարում ամերիկացի ապստամբներին։ 1777 թվականի սեպտեմբերին Բոմարշեն այդ գործում ներդրեց 5 միլիոն լիվր, որն այդպես էլ չհասավ ամերիկացիներին։ Այդ գործով բազմիցս դատաքննություն է տարվել, և միայն 19-րդ դարի վերջին Բոմարշեի ժառանգորդները ստացան որոշ փոխհատուցում, որը, համեմատած ժամանակին ներդրված գումարի հետ, բավականին փոքր էր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Бомаршэ, Пьер-Огюстен-Карон (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1891. — Т. IV. — С. 349—350.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Нольман М. Л. Бомарше // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.
  3. 3,0 3,1 Риман Г. Бомарше (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 140.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Бомарше Пьер Огюстен Карон де // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
  6. 6,0 6,1 6,2 Pierre-Augustin Caron de Beaumarchais (1732–1799)
  7. Beaumont F. M. Manuel et itinéraire du curieux dans le cimetière du Père la Chaise (ֆր.)Paris: 1828. — P. 164.
  8. Henry A. Le Père Lachaise historique, monumental et biographique (ֆր.)Paris: chez l'auteur, 1852. — P. 61. — 116 p.
  9. https://hls-dhs-dss.ch/de/articles/049764/2013-11-06/
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Պիեռ Բոմարշե հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Բոմարշե» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Բոմարշե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 515