Jump to content

Պերսի Ջեքսոնը և մահվան լաբիրինթոսը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերսի Ջեքսոնը և մահվան լաբիրինթոսը
The Battle of the Labyrinth
ՀեղինակՌիք Ռիորդան
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՖանտաստիկ վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էԱՄՆ
Էջեր496
ՇարքՊերսի Ջեքսոն և օլիմպիացիներ
ՆախորդՊերսի Ջեքսոնը և տիտանի անեծքը
ՀաջորդՊերսի Ջեքսոնը և վերջին կանխագուշակությունը
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչHyperion Books
Հրատարակման տարեթիվ2008 թվականի մայիսի 8
Կայքrickriordan.com/book/the-battle-of-the-labyrinth/(անգլ.)

Պերսի Ջեքսոնը և մահվան լաբիրինթոսը, ֆենտեզի, արկածային վեպ հիմնված հունական դիցաբանության վրա։ Սա Ռիք Ռիորդանի հեղինակած «Պերսի Ջեքսոնը և օլիմպիացիները» վիպաշարի չորրորդ գիրքն է։ Կիսաստված Պերսի Ջեքսոնը փորձում է խոչընդոտել Լյուկի և նրա բանակի մուտքը խառնածինների ճամբար, որոնք փորձում են դուրս գալ Դեդալոսի լաբիրինթոսից։

Գուդի դպրոցի վրա սարսափելի հրեշների հարձակումից հետո Պերսին վերադարձավ «Խառնածինների ճամբար», որտեղ երիտասարդ հերոսները և իրենց ուսուցիչ կենտավրոս Խիրոնը պատրաստվում են Կռոնոսի զորքի ենթադրյալ ներխուժմանը։ Պերսիի համար արդեն չորրորդ ամառը ճամբարում խոստանում է լինել ամենահաճելին, քանի որ ճամբարի ադմինիստրատոր պարոն Դիոնիսոսը, որի հետ Պերսին վատ հարաբերությունների մեջ է, բացակայում է կարևոր հանձնարարությամբ, իսկ նրա տեղը զբաղեցնում է հանելուկային Քուինտուսը ով սուսերամարտիկ է և ընտելացրել է Տիկին O'Լիրի անունով դժոխային շանը։ Պերսին սխալվել է կարծելով, թե կարող է այս ամառ հանգստանալ ուզածի պես և մարզվել ճամբարում։ Հասունանում են խնդիրներ։ Պերսիի ընկեր սատիր Գրոուվերը, ով ապարդյուն փնտրում է բնության աստված Պանին, հնարավոր է վտարվի սատիրների ժողովից, եթե չներկայացնի ապացույցներ իր և Պանի զրույցի մասին։ Դելփյան պատգամախոսը տալիս է նոր կանխագուշակում, որում գլխավոր դերը հատկացնում է Աննաբեթին։ Այս անգամ վտանգը մոտ է քան երբևէ եղել է։

Լեգենդար լաբիրինթոս Դեդալոսը կարող է դառնալ ետնադուռ "Խառնածինների ճամբարի" պաշտպանության մեջ և այդ ետնադռնով մտադիր է օգտվել Լյուկը, որպեսզի անցկացնի Կռոնոսի բանակը Լաբիրինթոսի միջով դեպի ճամբար։ Լաբիրինթոսը՝ անմահ հոգով կապված լինելով իր վարպետի հետ, ապրում է իր կյանքով. մուտքերը փոխվում են, միջանցքները անհետանում և հայտնվում են կրկին, լաբիրինթոսում անգամ ժամանակը այլ կերպ է անցնում, իսկ հեռավորությունը ոչ մի նշանակություն չունի։ Սակայն դուրս գալ լաբիրինթոսից ոչ բոլորին է տրված։ Համաձայն լեգենդի միայն հունական թագավոր Մինոսի աղջիկ՝ արքայադուստր Արիադնայի թելը կարող է ցույց տալ ճիշտ ուղին։ Պերսին և Աննաբեթը գտնում են մուտք դեպի լաբիրինթոս, որը նշանակված է լինում հունական տառով դելտա (Δ) և Պերսիի եղբոր,կիկլոպ Թայսոնի, սատիր Գրոուվերի հետ միասին մտնում են ներս։ Նրանց նպատակն է գտնել Դեդալոսի արհեստանոցը և արժանանալ նրա աջակցությանը, եթե իհարկե նա դեռ ողջ է։ Միաժամանակ ինչ որ տեղ լաբիրինթոսում Լյուկը ուղղորդում է իր բանակը դեպի ճամբար, իսկ Աիդա Նիկո դի Անջելոի երիտասարդ որդին փորձում է գտնել Դեդալոսին, որպեսզի փոխի հոգին քրոջ՝ Բիանկա դի Անջելոի հոգու հետ։

Լաբիրինթոսում հերոսներին սպասվում է տարբեր վտանգներ, այդ թվում՝ Կռոնոսի հրեշը, խորամանկ թակարդներ, Հեփեսդոսի դարբնոցը և գլադիատորական մարտեր։ Ի վերջո հերոսները պետք է բաժանվեն. Թայսոնը և Գրոուվերը պետք է գնան Պանի հետքերով, իսկ Պերսին և Աննաբեթը շարժվում են առաջ։ Լաբիրինթոսում ճանապարհորդության ժամանակ նրանց հետ են գտնվում Նիկո դի Անջելոն և Ռեիչել Էլիզաբեթ Դերը ով մահկանացու է և կարողանում է տեսնել մառախուղի միջով։ Պերսին նրա հետ ծանոթացել է տիտանի անեծքը հատվածում և ստացվել է այնպես, որ հենց Ռեիչելը կարող անցկացնել հերոսներին լաբիրինթոսով։ Վերջ ի վերջո նրանց հաջողվում է գտնել Դեդալոսի արհեստանոցը, որտեղ նրանց սպասում է զարմանալի բացահայտում. սուսերամարտիկ Քուինտուսը հենց Դեդալն է, ով տեղափոխել է իր ոգին մեխանիկական մարմնի՝ ավտոմատոնի մեջ։ Արհեստանոցում սկսվում է կռիվ հերոսների և Կռոնոսի հրեշների միջև, որին խառնվում է թագավոր Մինոսի ոգին՝ ցանկանալով վրեժ լուծել Դեդալից իր մահվան համար։ Հերոսներին հաջողվում է փախչել վարպետի բրոնզե թևերով։ Լյուկին հաջողվում է գտնել Արիադնայի թելը և Կռոնոսի բանաը սկսում է շարժվել դեպի ճամբար։ Պերսին, Աննաբեթը, Նիկոն միանում են Թայսոնին և Գրոուվերին, ովքեր գտնում են Պան աստծո թաքնվելու վայրը։ Պարզվում է Պանը վաղուց մահացել է, բայց նրա հիշողությունը շարունակում է ապրել Նյու Մեքսիկոի քարանձավում սպասելով Գրոուվերին։ Պանը երիտասարդ սատիրին և իր ընկերներին փոխանցում է իր ժառանգությունը և վերջնականապես մահանում է, խնդրելով Գրոուվերին հասցնել այդ հուզիչ լուրը աշխարհին։

Լաբիրինթոսը Պերսիին տանում է դեպի Թամալփեիս լեռան գագաթը, որտեղ տիտանները կառուցել են Օտրիս ամրոցը։ Ամրոցում է գտնվում Կռոնոսի մասունքներով սարկոֆագ։ Տիտնանի ուժը սկսում է աճել և Պերսին մտածում է որ դրանից հարմար առիթ չի լինի հարված տալու համար։ Պերսին անտեսանելիորեն մտնում է Օտրիսի սրբավայր և տեսնում է թե ինչպես են շան գխով արարածներ՝ թելհինները ներս բերում Կռոնոսի մանգաղը, որը ամենահզոր զենքն է Զևսի գավազանից և Պոսեյդոնի եռաժանիք գավազանից հետո։ Պերսին նայում է սարկոֆագին և տեսնում է, որ այնտեղ հանգչում է Լյուկը։ Նա իր մարմինը տվել է Կռոնոսին և վերջին տարրին, ինչը կյանքի է բերում տիտաններին։ Կռոնոսը կյանք է վերադառնում և առաջինը ում տեսնում է իր առջև լինում է Պերսի Ջեկսոնը։ Նրա և Պերսիի միջև կռիվ է սկսվում որում հաղթում է Կռոնոսը, քանի որ նա ժամանակի տիրակալն է։ Պերսիին հաջողվում է դուրս գալ և թաքնվել լաբիրինթոսում Ռեյչելի շնորհիվ որովհետև նա իր սանրով հարվածում է Կռոնոսի աչքին։ Պերսին հասկանում է, որ Կռոնոսը վերջնականապես չի նյութականացվել և նրա մարմնում ինչ որ տեղ ապրում է Լյուկի գիտակցությունը։

Հերոսները վերադառնում են ճամբար և բոլորը միասին պատրաստվում են Կռոնոսի բանակի հարձակմանը։ Հարձակումը սկսվեց։ Քամփ հրեշի ղեկավարության տակ դժոխային շները, հսկաները, լեսթրիգոնները, վիշապները և ապստամբ խառնածինները հարձակվում են ճամբարի վրա, սակայն ճամբարը համարժեք պատասխան է տալիս։ Պայքարի ընթացքում ճամբարի մի մասը ավերվում է, որոշ հերոսներ զոհվում են, իսկ երբ Գրոուվերը օգտագործեց Պանի պարգևը և ահռելի ձայնով բղավեց, Կռոնոսի բանկը փախուստի դիմեց դեպի լաբիրինթոս։ Կռվից հետո Դեդալը որոշում է կամավոր հեռանալ կյանքից որպիսզի իր և լաբիրինթոսի միջև կապը խզի։ Վարպետին մնում էր միայն անհետանալ և նույն պահին լաբիրինթոսը կավերվի։

Նիկո դի Անջելոն զգալով իր ավելորդ լինելը և հասկանաով որ Աիդի երեխաները ոչ մի տեղ հեղինակություն չեն վայելի, որոշում է լքել ճամբարը։ Նա մտադիր է իմանալ իր և քրոջ անցյալի մասին։ Վերջում նա սեղմում է Պերսիի ձեռքը, որը նշանակում է որ նրանք բաժանվում են խաղաղությամբ։ Դիոնիսոսը վերադառնալով հայտարարում է, որ կրտսեր աստվածները այդ թվում՝ Մորֆեուսը, Հեկատան և Յանուսը միացել են Կռոնոսին, որը օլիմպոսցիների վիճակը դարձնում է անկայուն։ Սատիրների խորհուրդը մտադիր է վտարել Գրոուվերին, քանի որ նա չներկայացրեց ապացույցներ Պանի գոյության մասին, սակայն նրան օգնության է հասնում Դիոնիսոսը։ Նա բաց է թողնում խորհուրը հավատալով որ Պանը մահացել է։ Հեկատոնքեյրներըև Բրիեիրոսը, ովքեր օգնել եին հերոսներին, գնում են Պոսեյդոնի դարբնոց, իսկ Աննաբեթը վիճում է աստվածուհի Հերայի հետ, ով խոստանում է վրեժ լուծել Աթենասի աղջկանից վիրավորանքի համար։ Մոտենում է վերջին պայքարը տիտանների տիրակալ Կռոնոսի հետ։

Գլխավոր հերոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պերսի Ջեքսոն - 14 տարեկան, կիսաստված, Պոսեյդոնի որդին։ Գրքի գլխավոր հերոս։
  • Աննաբեթ Չեիս - 14 տարեկան, խառնածին, Աթենասի աղջիկը։ Պերսիի ընկերուհին։
  • Գրոուվեր Ուներվունդ - 30 տարեկան, սատիր, Պերսիի և Աննաբեթի ըկերը։
  • Թայսոն - կիկլոպ, Պերսիի խորթ եղբայրը։ Ապրում է հոր հետ դղյակում։
  • Ռեյչել Էլիզաբեթ Դեր - մահակնացու աղջիկ, առաջին անգամ հայտնվել է "տիտանի անեծքը" հատվածում, որում օգնում է Պերսիին փախչել կմախքների բանակից։ Հայրը Ռեիչել - հարուստ մարդ, նրա աշխատանքը կապված է բնության ոչնոացման հետ, դրա համար Էլիզաբեթը չի սիրում խոսել իր ընտանիքի մասին։
  • Նիկո դի Անջելո - 11 տարեկան, կիսաստված, Աիդի որին։ Միացել է Պերսիին։ Փորձում է վերակենդանացնել քրոջը, փոխելով Դեդալոսի ոգին նրա ոգու հետ։
  • Լյուկ Քաստելան - կիսաստված, Հերմեսի որդին, աստվածների դավաճան։
  • Դեդալոս - Աթենասի որդին, լաբիրինթոսի հայտնագործողը։ Մահվանից առաջ իր չիրագործված ծրագրերը հանձնել է Աննաբեթին։

Մարգարեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարեություն Աննաբեթի համար.

Կթափառես լաբիրինթոսի անվերջ գիշերվա մեջ։
Մեռյալը, դավաճանը և կորածը կվերադառնան։
Թագավոր-ուրվականի ձեռքով կընկնի կամ կբարձրանա,
Երեխան՝ վերջին հույսը Աթենասի։
Կքանդվի հերոսի վերջին շնչի հետ,
Եվ դու կկորցնես քո սիրեցյալին, ինչը հաճախ մահից դաժան է։

Բացատրություն. Աննաբեթը եղել է լաբիրինթոսում. Մեռյալ - Դեդալոս, դավաճան - Էֆան Նաքամուրա, կորած - Պան։ Նիկոն ազատում է Դեդալոսին, դրանով վարպետը մահանում է։ Լաբիրինթոսը ավերվում է, երբ մահանում է Դեդալոսը։ Աննաբեթը կորցնում է Լյուկին։