Ռիք Ռիորդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռիք Ռիորդան
Rick Riordan (10439).jpg
Ծննդյան անունեբր.՝ Richard Russell Riordan
Ծնվել էհունիսի 5, 1964(1964-06-05)[1][2][3][4] (55 տարեկան)
ԾննդավայրՍան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ[5]
Մասնագիտությունգրող, վիպասան, ուսուցիչ և մանկագիր
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[6]
ԿրթությունՕստինի Տեխասի համալսարան
Ժանրերֆենթեզի
Ուշագրավ աշխատանքներՊերսի Ջեքսոն և օլիմպիացիներ, The Kane Chronicles?, The Heroes of Olympus?, The Maze of Bones?, The Trials of Apollo?, Magnus Chase and the Gods of Asgard? և The 39 Clues?
ՊարգևներԷդգար Ալան Պոյի մրցանակ և Geffen Award?
Կայքrickriordan.com
Rick Riordan Վիքիպահեստում

Ռիք Ռիորդան[7][8] (անգլ.՝ Rick Riordan, հունիսի 5, 1964(1964-06-05)[1][2][3][4], Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ[5]), ամերիկացի գրող, որն առավել հայտնի է որպես Պերսի Ջեքսոնի մասին պատմող վիպաշարի հեղինակ[9]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիք Ռիորդանը ծնվել է 1964 թվականին ամերիկյան Սան Անտոնիո քաղաքում՝ ուսուցչի ընտանիքում: Մայրը եղել է նկարչուհի և երաժիշտ, իսկ հայրը ծեփագործում էր արձանիկներ, այնպես որ ընտանիքում միշտ տիրում էր ստեղծագործական մթնոլորտ:

Սան Անտոնիոյի դպրոցն ավարտելուց հետո ապագա գրողը որոշեց դառնալ կիթառահար և ընդունվեց Հյուսիսային Տեխասի քոլեջ, սակայն առանց ավարտելու տեղափոխվեց Օստին քաղաքի համալսարան: Այստեղ նա ստացավ երկու բարձրագույն կրթություն՝ մեկը պատմության, մյուսը՝ անգլերեն լեզվի բնագավառում:

Իր առաջին գրական փորձը Ռիորդանը ձեռք է բերել դպրոցում: 13 տարեկանում գրեց մի պատմություն և նույնիսկ մտադիր էր այն որևէ տեղ տպագրել, սակայն հետո մտափոխվեց: Միաժամանակ դպրոցական տարիներից սկսել է հետաքրքրություն տածել հունական և սկանդինավյան դիցաբանության հանդեպ: Քոլեջում սովորելու ընթացքում Ռիորդանը երեք տարի եղել է դպրոցի ամառային ճամբարի գեղարվեստական ղեկավարը, և հենց այդ ժամանակ էլ հղացել է կիսաստվածների ճամբարի գաղափարը:

Ռիորդանի առաջին աշխատավայրը Տեխասի Նյու Բրաունֆելս քաղաքի դպրոցն էր։ Դրանից հետո ընտանիքի հետ միասին 8 տարով տեղափոխվեց Սան Ֆրանցիսկո[10], որից հետո վերադարձավ հայրենիք, ևս վեց տարի աշխատեց որպես միջին դասարանների ուսուցիչ։ Այդ ամենից հետո որոշեց դառնալ գրող:

Ռիորդանն ապրում է Տեխասում՝ Սան Անտոնիո քաղաքում:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիք Ռիորդանն ամուսնացած է Բեքքիի հետ, ունեն երկու որդի՝ Հեյլին և Պատրիկը[11]։ Նաև ունի ոսկե լաբրադոր ցեղատեսակի շուն և երկու սև կատու: Քանի որ Հեյլին հետաքրքրվում էր հունական առասպելներով, Ռիորդանը հենց նրա համար է սկսել գրել հունական հերոսների և աստվածների մասին գրքեր[12]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիորդանն իր առաջին վեպը գրել և տպագրել է 1997 թվականին: «Վառ կարմիր տեկիլա» վերնագրով (բնագիր անվանումը՝ «Big red tequila») այդ գիրքը դետեկտիվ-առեղծվածային շարքի հիմք դրեց՝ դետեկտիվ գրականության ոլորտում արժանանալով ԱՄՆ-ի բոլոր բարձրագույն գրական մրցանակներին՝ Էնթոնիի, Շամուսի մրցանակներ, Էդգար Ալլան Պոյի անվան մրցանակ[13]: Գրքում խոսվում է Սան Անտոնիոյից մասնավոր խուզարկու, մարտարվեստի վարպետ և անգլիական միջնադարյան գրականության պրոֆեսոր Տրես Նավարի մասին:

2005 թվականին ի հայտ եկավ Ռիորդանի առաջին գիրքը Պերսի Ջեքսոնի և օլիմպիական աստվածների մասին երեխաների համար նոր շարքից՝ «Պերսի Ջեքսոնը և կայծակներ գողացողը»: Այդ գրքերի գլխավոր հերոսը տասներկուամյա մի տղա է, ով տառապում է դիսլեքսիայով և մի օր հասկանում, որ ինքը հին հունական աստծո որդի է: Պերսի Ջեքսոնի մասին առաջին գրքի հրատարակումից հետո մինչ օրս գրողի ամեն մի նոր ստեղծագործություն մշտապես զբաղեցնում է «Նյու Յորք Թայմս» օրաթերթի բեսթսելերների ցուցակի գլխավոր հորիզոնականները:

«20th Century Fox» կինոընկերությունը ձեռք է բերել «Կայծակներ գողացողները» ֆիլմի էկրանավորման իրավունքը։ Ֆիլմը թողարկվել է 2010 թվականին: Հաջորդ գիրքը՝ «Պերսի Ջեքսոնը և հրեշների ծովը», 2006 թվականին ԱՄՆ-ում ճանաչվել է երեխաների համար լավագույն գիրք: Վիպաշարի չորրորդ գիրքը վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակով:

2008 թվականին Ռիորդանը հանդես եկավ «39 բանալի» անվամբ վիպաշարի ստեղծման գաղափարով և գրեց շարքի առաջին գիրքը: Այս շարքին ևս մեծ հաջողություն էր սպասվում, իսկ Սթիվեն Սփիլբերգի ընկերությունը ձեռք բերեց վեպը էկրանավորելու իրավունք:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կիսաստվածների ճամբար» շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պերսի Ջեքսոնը և օլիմպիացիները» շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրացուցիչ նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պերսի Ջեքսոնը և օլիմպիացիները: Ամբողջական ուղեցույց» (2010 թվականի հունվարի 18)
  • «Պերսի Ջեքսոն․ Հերոսների և հրեշների դաժան աշխարհը» (2009 թվականի փետրվարի 11)
  • «Պերսի Ջեքսոնը և Ապոլլոնի քնարահարը» (2013, պատմություն)
  • «Հունական աստվածներ․ Պերսի Ջեքսոնի պատմությունները» (2014 թվականի օգոստոսի 19)
  • «Հունական հերոսներ․ Պերսի Ջեքսոնի պատմությունները» (2015 թվականի օգոստոսի 18)

«Օլիմպոսի հերոսները» շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կորած հերոսը» (2010 թվականի հոկտեմբերի 12)
  • «Նեպտունի որդին» (2011 թվականի հոկտեմբերի 4)
  • «Աթենասի տարբերանշանը» (2012 թվականի հոկտեմբերի 2)
  • «Հադեսի տունը» (2013 թվականի հոկտեմբերի 8)
  • «Օլիմպոսի արյունը» (2014 թվականի հոկտեմբերի 14)

Լրացուցիչ նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կիսաստվածների օրագրերը» (2012 թվականի օգոստոսի 14)

«Աստվածների ժառանգները» շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կարմիր բուրգ» (2010 թվականի մայիսի 4)
  • «Կրակե գահ» (2011 թվականի մայիսի 9)
  • «Օձի ստվերը» (2012 թվականի մայիսի 1)

Լրացուցիչ նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քեյն ընտանիքի ողջ մնալու ուղեցույց» (2012 թվականի մարտի 20)

«Կիսաստվածներ և մոգեր» (2016)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սեբեկի որդին» (2013 թվականի մայիսի 7)
  • «Սերապիսի գավազանը» (2014 թվականի ապրիլի 8)
  • «Պտղոմեոսի թագը» (2015 թվականի մարտի 31)

«Մագնուս Չեյզ և Ասգարդի աստվածները» շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լետայի սուրը» (2015 թվականի հոկտեմբերի 6)
  • «Թորի մուրճը» (2016 թվականի հոկտեմբերի 4)
  • «Ննջեցյալների նավը» (2017 թվականի հոկտեմբեր)

«Ապոլլոնի փորձությունները» շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գաղտնի պատգամախոս» (2016 թվականի մայիսի 3)
  • «Գաղտնի կանխագուշակություն» (2017 թվականի մայիսի 2)
  • «Այրվող լաբիրինթոս» (2018 թվականի մայիսի 1)
  • «Տիրանի դամբարանը» (2019 աշուն)
  • «Գիրք 5» (2020)

Գծանկարչական վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կայծակ գողացողը» (2010 թվականի հոկտեմբերի 12)
  • «Կարմիր բուրգ» (2012)
  • «Հրեշների ծովը» (2013 թվականի հուլիսի 2)
  • «Տիտանի անեծքը» (2013 թվականի հոկտեմբերի 8)
  • «Կորած հերոսը» (2014 թվականի հոկտեմբերի 7)
  • «Կրակե ջահ» (2015 թվականի հոկտեմբերի 6)
  • «Նեպտունի որդին» (2017 թվականի փետրվարի 21)

«39 բանալի» շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ոսկորների լաբիրինթոս» (2008)
  • «39 բանալիների ներածություն․ Արգելված գաղտնիքների սև գիրք» (2010)
  • «Վեսպերների ապստամբությունը» (2011, Պիտեր Լերանժիսի, Գորդոն Կորմանի և Ջուդ Ուոթսոնի հետ համատեղ)

«Տրես նավար» շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վառ կարմիր տեկիլա» (1997 թվականի հունիսի 2)
  • «Այրիի երկու քայլը» («անգլ.՝ The Widower’s Two-Step», 1998 թվականի մայիսի 4) - Էդգար Ալլան Պոյի մրցանակ
  • «Տեխասի վերջին թագավորը» («անգլ.՝ The Last King of Texas») (2001 թվականի ապրիլի 3)
  • «Դևը ուղևորվում է Օստին» («անգլ.՝ The Devil Went Down to Austin») (2002 թվականի հունիսի 25)
  • «Southtown» (2004 թվականի դեկտեմբերի 28)
  • «Mission Road» (2005 թվականի հունիսի 28)
  • «Ապստամբների կղզին» («անգլ.՝ Rebel Island») (2007 թվականի սեպտեմբերի 30)

Այլ վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Cold Springs» (2004)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 NooSFere
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 BD Gest'
  5. 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #131422693 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  6. LIBRIS — 2015.
  7. Համաձայն անգլերեն-ռուսերեն գործնական տառադարձության և փաստացի արտասանության՝ ռուսերենով անվան տառադարձման ճիշտ ձևն է՝ Рик Ра́йордан։
  8. «Rick Riordan ID Card»։ Puffin Books։ Վերցված է April 13, 2012 (չաշխատող հղում)
  9. Lodge Sally (August 18, 2011)։ «First Printing of Three Million for New Percy Jackson Book»։ Publishers Weekly։ Վերցված է August 18, 2015։ «There are 30 million copies in print in the U.S. of the novels in the author's three series for Disney-Hyperion: Percy Jackson & the Olympians, The Kane Chronicles, and The Heroes of Olympus—and the books have been translated into 37 languages.» 
  10. «Rick Riordan»։ Scholastic Corporation։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-16-ին։ Վերցված է 26 April 2009 
  11. "Update from Athena House". June 12, 2013. Myth & Mystery: The official blog for author Rick Riordan (rickriordan.blogspot.com). Retrieved November 14, 2015.
  12. Williams, Sally (February 8, 2010). "Percy Jackson: My boy's own adventure". The Guardian. Retrieved January 3, 2014.
  13. «Big Red Tequila»։ Powells Bookstore։ Վերցված է April 26, 2009 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]