Պերճ Ժամկոչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ժամկոչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պերճ Ժամկոչյան
Ծնվել էապրիլի 20, 1930(1930-04-20)[1][2]
Բոստոն, ԱՄՆ[1][2]
Երկիր ԱՄՆ
Մահացել էփետրվարի 21, 2004(2004-02-21)[2] (73 տարեկան)
Բոստոն, ԱՄՆ[2]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտություներգեհոնահար
Գործիքներերգեհոն
ԱշխատավայրՆոր Անգլիայի կոնսերվատորիա, Բերկլիի երաժշտական քոլեջ, Բոստոնի սիմֆոնիկ նվագախումբ[1] և Boston Pops Orchestra?
ԿրթությունՆոր Անգլիայի կոնսերվատորիա (1951)[1]

Պերճ Ժամկոչյան (ապրիլի 20, 1930(1930-04-20)[1][2], Բոստոն, ԱՄՆ[1][2] - փետրվարի 21, 2004(2004-02-21)[2], Բոստոն, ԱՄՆ[2]), ամերիկահայ երաժիշտ, երգեհոնահար։ Բազմիցս մասնակցել է միջազգային մրցույթների և գրավել պատվավոր տեղեր։ Մի շարք մրցանակների հեղինակ է։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թ. ավարտել է Բոստոնի Նոր Անգլիայի կոնսերվատորիան։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Բոստոնի երաժշտական քոլեջի երգեհոնային բաժնի ղեկավար, Չիկագոյի կոնսերվատորիայի պատվավոր դոկտոր, 1957 թ.-ից Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի առաջին երգեհոնահար, նվագախմբի մենակատար և անդամ, ապա Սուրբ Թերեզա եկեղեցու երգեհոնահար։

Առաջին ելույթն ունեցել է 1951 թ.-ին։

Ժամկոչյանը եղել է ամերիկացի առաջին երգեհոնահարը, ով 1965 թվականին համերգային շրջագայությամբ այցելել է Խորհրդային Միություն։ Ունեցել է մի շարք համերգներ համաշխարհային սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Կատարել է Բախի, Ֆրեսկոբալդիի, Հենդելի, Վիվալդիի, Ֆրանսկի, ինչպես նաև Կոմիտասի, Եկմալյանի, ժամանակակից հայ կոմպոզիտորների երգերից, հայկական միջնադարյան երաժշտություն, երգեհոնային փոխադրումներ։

Հյուրախաղերով հանդես է եկել Կանադայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Իտալիայում, Հայաստանում և այլուր։ Համերգային վերջին շրջագայությունը կատարել է 2003 թվականի դեկտեմբերին՝ այցելելով Իտալիա։

1970 թվականին ստեղծել է «Կոմիտաս» երգեհոնային հիմնադրամը։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմիցս մասնակցել է միջազգային մրցույթների և գրավել պատվավոր տեղեր։

Նրա «Սրբերից սուրբը» և «Փուլենք» երգեհոնի համերգները «Նյու Յորք Թայմս» – թերթի կողմից ճանաչվել են բոլոր ժամանակների 50 լավագույն ձայնագրություններից մեկը։

Պարգևատրվել է շքանշաններով կարդինալ Աղաջանյանի, Վազգեն Ա. կաթողիկոսի, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, Վենետիկի Մխիթարյան միաբանության և Հայաստանի նախագահի կողմից։

1957 թ. Փարիզում արժանացել է Հոգևոր երաժշտության 1-ին կոնգրեսի 1-ին մրցանակին։

1983 թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Պ. Ադամյանի անվան մրցանակին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 277