Պերճ Ժամկոչյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ժամկոչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պերճ Ժամկոչյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1930[1][2] Բոստոն, ԱՄՆ[1][2] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 21, 2004[2] (73 տարեկան) Բոստոն, ԱՄՆ[2] |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | երգեհոնահար |
Գործիքներ | երգեհոն |
Աշխատավայր | Նոր Անգլիայի կոնսերվատորիա, Բերկլիի երաժշտական քոլեջ, Բոստոնի սիմֆոնիկ նվագախումբ[1] և Boston Pops Orchestra? |
Կրթություն | Նոր Անգլիայի կոնսերվատորիա (1951)[1] |
Պերճ Ժամկոչյան (ապրիլի 20, 1930[1][2], Բոստոն, ԱՄՆ[1][2] - փետրվարի 21, 2004[2], Բոստոն, ԱՄՆ[2]), ամերիկահայ երաժիշտ, երգեհոնահար։ Բազմիցս մասնակցել է միջազգային մրցույթների և գրավել պատվավոր տեղեր։ Մի շարք մրցանակների հեղինակ է։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1951 թ. ավարտել է Բոստոնի Նոր Անգլիայի կոնսերվատորիան։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է Բոստոնի երաժշտական քոլեջի երգեհոնային բաժնի ղեկավար, Չիկագոյի կոնսերվատորիայի պատվավոր դոկտոր, 1957 թ.-ից Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի առաջին երգեհոնահար, նվագախմբի մենակատար և անդամ, ապա Սուրբ Թերեզա եկեղեցու երգեհոնահար։
Առաջին ելույթն ունեցել է 1951 թ.-ին։
Ժամկոչյանը եղել է ամերիկացի առաջին երգեհոնահարը, ով 1965 թվականին համերգային շրջագայությամբ այցելել է Խորհրդային Միություն։ Ունեցել է մի շարք համերգներ համաշխարհային սիմֆոնիկ նվագախմբի հետ։
Կատարել է Բախի, Ֆրեսկոբալդիի, Հենդելի, Վիվալդիի, Ֆրանսկի, ինչպես նաև Կոմիտասի, Եկմալյանի, ժամանակակից հայ կոմպոզիտորների երգերից, հայկական միջնադարյան երաժշտություն, երգեհոնային փոխադրումներ։
Հյուրախաղերով հանդես է եկել Կանադայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Իտալիայում, Հայաստանում և այլուր։ Համերգային վերջին շրջագայությունը կատարել է 2003 թվականի դեկտեմբերին՝ այցելելով Իտալիա։
1970 թվականին ստեղծել է «Կոմիտաս» երգեհոնային հիմնադրամը։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմիցս մասնակցել է միջազգային մրցույթների և գրավել պատվավոր տեղեր։
Նրա «Սրբերից սուրբը» և «Փուլենք» երգեհոնի համերգները «Նյու Յորք Թայմս» – թերթի կողմից ճանաչվել են բոլոր ժամանակների 50 լավագույն ձայնագրություններից մեկը։
Պարգևատրվել է շքանշաններով կարդինալ Աղաջանյանի, Վազգեն Ա. կաթողիկոսի, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, Վենետիկի Մխիթարյան միաբանության և Հայաստանի նախագահի կողմից։
1957 թ. Փարիզում արժանացել է Հոգևոր երաժշտության 1-ին կոնգրեսի 1-ին մրցանակին։
1983 թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Պ. Ադամյանի անվան մրցանակին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 455.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 277)։ |