Պատրիկ Մուր
Պատրիկ Մուր անգլ.՝ Alfred Patrick Caldwell-Moore | |
---|---|
Ծնվել է | մարտի 4, 1923[1][2][3][…] Փիններ, Հարրոու, Միդլեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Մահացել է | դեկտեմբերի 9, 2012[2][3][5] (89 տարեկան) Selsey, Չիչեսթեր, Արևմտյան Սասեքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Գերեզման | Չիչեստեր |
Բնակության վայր(եր) | Selsey?[4] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավար, աստղագետ, ինքնակենսագիր, գրող, մոնտաժող, վիպասան, գիտաֆանտաստիկ գրող, կոմպոզիտոր և օդաչու |
Հաստատություն(ներ) | Թագավորական ռազմաօդային ուժեր |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն և Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերություն |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[6][7] |
Պարգևներ | |
Հայր | Charles Trachsel Caldwell Moore?[12] |
Մայր | Gertrude Lilian White?[12] |
Կայք | sirpatrickmoore.com(անգլ.) |
Patrick Moore Վիքիպահեստում |
Ալֆրեդ Պատրիկ Կոլդուել Մուր (անգլ.՝ Alfred Patrick Caldwell-Moore, մարտի 4, 1923[1][2][3][…], Փիններ, Հարրոու, Միդլեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] - դեկտեմբերի 9, 2012[2][3][5], Selsey, Չիչեսթեր, Արևմտյան Սասեքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), սըր, անգլիացի աստղագետ, բազմաթիվ գիտա-հանրամատչելի գրքերի հեղինակ և հեռուստահաղորդավար, Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ[13][14][15][16][17]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեց տարեկանից Պատրիկ Մուրը ընտանիքի հետ ապրել է անգլիական Սասեքս կոմսությունում։ 7-ից 12 տարեկան հասակում շատ է հիվանդացել, և այդ պատճառով կրթությունը ստացել է առավելապես տանը, այլ ոչ դպրոցում[18][19]։ Մոր համար մշակել է «Պատմություն արեգակնային համակարգի մասին» առաջադրանքը, որն էլ հետաքրքրություն է առաջացրել տղայի մոտ աստղագիտության հանդեպ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի ռմբարկոծիչ օդանավատորմում ծառայել է որպես նավագնաց նշանառու։ Օդանավատորմում ծառայության անցնելու համար, Մուրը ստիպված բժշկական հանձնաժողով ներկայանալուց տարիքը մեծ ցույց տալու համար կեղծել է փաստաթղթերը (իրականում այդ ժամանակ 17 տարեկան է եղել)[20]։ Պատերազմից հետո Պատրիկը իր սեփական նախագծով և իր ձեռքով սարքած հայելային աստղադիտակով սկսել է իր այգուց հետևել լուսնին։ Տեսածի մանրամասն նկարագրումը, լուսնի մակերևույթի քարտեզի կազմումը և իր կատարած լուսանկարները Մուրին դարձնում են լուսնային աստղագիտության գիտակ։ Նա նաև Վեներայի, Նեպտունի, Արեգակնային համակարգի և տիեզերքի ատլասների հեղինակ է։
1959 թվականին խորհրդային Լունա-3 ուղեծրային կայանի թռիչքի վերլուծության և կայանից կատարած լուսանկարների վերծանման ժամանակ, խորհրդային աստղագետները օգտվել են Մուրի կազմած լուսնային քարտեզից։ Մուրը տիեզերագնացների վայրէջքին հարմար տեղ ընտրելու նպատակով մասնակցել է ամերիկյան Ապոլոն լուսնային ծրագրի նախապատրաստական աշխատանքներին։ 1965-1968 թվականներին Պատրիկ Մուրը Իռլանդիայի Արմա քաղաքի պլանետարիայի տնօրենն է եղել։
Պատրիկ Մուրը հայտնի գրող և գիտության ժողովրդականացնող է։ Նա աստղագիտության ավելի քան 70 գրքերի հեղինակ է։ 1957 թվականի ապրիլ ամսից նա BBC-ի «Գիշերային երկինք» (անգլ.՝ The Sky at Night) հաղորդման վարողն է եղել[21]։ Մուրը որպես այս հաղորդման ամենաերկար ժամանակահատվածում հաղորդավար աշխատած ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։ 2010 թվականին նա նկարահանվել է ВВС-ի «Դոկտոր Ով» սերիալում (The Eleventh Hour էպիզոդում)։ Բացի գիտա-հանրամատչելի գրքերից, Մուրը ստեղծագործել է նաև ֆանտաստիկ ժանրում։ Նրա առաջին ֆանտաստիկ ժանրի պատմվածքը լույս է տեսել 1977 թվականին Scott Saunders Space Adventure ամսագրում։
Մուրի երկրորդ կիրքը ասղագիտությունից հետո եղել է երաժշտությունը։ Նա նվագել է դաշնամուր և քսիլոֆոն։
2001 թվականին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը Պատրիկ Մուրին ասպետ է կարգել։ Մուրը Արքայական գիտական ընկերության պատվավոր և Արքայական աստղագիտական ընկերության անդամ է։
Պատրիկ Մուրը Բրայան Մեյի երկար տարիների ընկերն է, ում և Քրիս Լինթոթի համահեղինակությամբ գրել են «Մեծ պայթյուն, Տիեզերքի լրիվ պատմությունը» և «Տիեզերական զբոսաշրջիկը» գրքերը։
«Դոկտոր Ով» սերիալի հինգերորդ սեզոնի առաջին սերիայում խաղացել է իր կամեոյի դերը։
Պատրիկ Մուրը մահացել է 2012 թվականի դեկտեմբերի 9-ին Արևմտյան Սասեքսի իր տանը, երեք ամիս չապրելով մինչև իր 90-ամյակը[22][23]։
Հատընտիր երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Amateur Astronomer (1970)
- The Atlas of the Universe
- Guinness book of Astronomy
- Atlas of Venus
- Patrick Moore’s Yearbook of Astronomy (1963-81)
- Atlas of the Solar System (1983)
- Atlas of Neptune (1994)
- The Story of the Telescope (1997)
- Stargazing: Astronomy without a Telescope
- Exploring the Night Sky with Binoculars
- The Wondering Astronomer (2000)
- The Astronomy Encyclopedia (2002)
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 https://www.bbc.com/news/uk-20657939
- ↑ 5,0 5,1 5,2 Երաժշտություն (ֆր.)
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ https://ras.ac.uk/sites/default/files/2021-03/Jackson-Gwilt%20%20Medal_medallists.pdf
- ↑ https://web.archive.org/web/20091207124540/http://royalsociety.org/Honorary-Fellows/
- ↑ http://news.bbc.co.uk/1/hi/sci/tech/1093206.stm
- ↑ http://awards.bafta.org/award/2001/television/special-award-2
- ↑ 12,0 12,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ «MOORE, Sir Patrick (Alfred) Caldwell». Who's Who 2013. A & C Black. 2012.
- ↑ «Sir Patrick Moore dies aged 89». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «BBC iPlayer - Sir Patrick Moore: Astronomer, Broadcaster and Eccentric». Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Պատրիկ Մուր Internet Movie Database կայքում
- ↑ «Sir Patrick Moore obituary». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Moore, Patrick (2003). The Autobiography. Sutton Publishing. ISBN 978-0-7509-4014-6
- ↑ Moore, Patrick (1997). Exploring the night sky with binoculars. Cambridge, UK: Cambridge University Press. էջ 1. ISBN 1-85361-447-5.
- ↑ Moore 2003, էջ. 2
- ↑ Melinda C. Shepherd. «Sir Patrick Moore (British amateur astronomer, author, and television personality) dies». Britannica.com. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Sir Patrick Moore, astronomer and broadcaster, dies aged 89». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Умер британский астроном Патрик Мур». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիկ Մուր» հոդվածին։ |
|
- Մարտի 4 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Դեկտեմբերի 9 մահեր
- 2012 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի անգլիացի վիպասաններ
- 20-րդ դարի աստղագետներ
- Անգլիացի աստղագետներ
- Բրիտանացի գրողներ
- Բրիտանացի երաժիշտներ
- Բրիտանացի վիպասաններ
- Գինեսի գրքի ռեկորդակիրներ
- Սիրողական աստղագետներ