Պատրիկ Մուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատրիկ Մուր
անգլ.՝ Alfred Patrick Caldwell-Moore
Sir Patrick Moore at the opening of the South Downs Planetarium.jpg
Ծնվել էմարտի 4, 1923(1923-03-04)[1][2][3][…]
Փիններ, Հարրոու, Միդլեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
Մահացել էդեկտեմբերի 9, 2012(2012-12-09)[2][3][5] (89 տարեկան)
Selsey, Չիչեսթեր, Արևմտյան Սասեքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
ԳերեզմանՉիչեստեր
Բնակության վայր(եր)Selsey?[4]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհեռուստահաղորդավար, աստղագետ, ինքնակենսագիր, գրող, մոնտաժող, վիպասան, գիտաֆանտաստիկ գրող, կոմպոզիտոր և օդաչու
Հաստատություն(ներ)Թագավորական ռազմաօդային ուժեր
Գործունեության ոլորտաստղագիտություն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն և Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերություն
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Պարգևներ
ՀայրCharles Trachsel Caldwell Moore?[10]
ՄայրGertrude Lilian White?[10]
Կայքsirpatrickmoore.com(անգլ.)
Commons-logo.svg Patrick Moore Վիքիպահեստում

Ալֆրեդ Պատրիկ Կոլդուել Մուր (անգլ.՝ Alfred Patrick Caldwell-Moore, մարտի 4, 1923(1923-03-04)[1][2][3][…], Փիններ, Հարրոու, Միդլեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] - դեկտեմբերի 9, 2012(2012-12-09)[2][3][5], Selsey, Չիչեսթեր, Արևմտյան Սասեքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), սըր, անգլիացի աստղագետ, բազմաթիվ գիտա-հանրամատչելի գրքերի հեղինակ և հեռուստահաղորդավար, Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ[11][12][13][14][15]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեց տարեկանից Պատրիկ Մուրը ընտանիքի հետ ապրել է անգլիական Սասեքս կոմսությունում։ 7-ից 12 տարեկան հասակում շատ է հիվանդացել, և այդ պատճառով կրթությունը ստացել է առավելապես տանը, այլ ոչ դպրոցում[16][17]։ Մոր համար մշակել է «Պատմություն արեգակնային համակարգի մասին» առաջադրանքը, որն էլ հետաքրքրություն է առաջացրել տղայի մոտ աստղագիտության հանդեպ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի ռմբարկոծիչ օդանավատորմում ծառայել է որպես նավագնաց նշանառու։ Օդանավատորմում ծառայության անցնելու համար, Մուրը ստիպված բժշկական հանձնաժողով ներկայանալուց տարիքը մեծ ցույց տալու համար կեղծել է փաստաթղթերը (իրականում այդ ժամանակ 17 տարեկան է եղել)[18]։ Պատերազմից հետո Պատրիկը իր սեփական նախագծով և իր ձեռքով սարքած հայելային աստղադիտակով սկսել է իր այգուց հետևել լուսնին։ Տեսածի մանրամասն նկարագրումը, լուսնի մակերևույթի քարտեզի կազմումը և իր կատարած լուսանկարները Մուրին դարձնում են լուսնային աստղագիտության գիտակ։ Նա նաև Վեներայի, Նեպտունի, Արեգակնային համակարգի և տիեզերքի ատլասների հեղինակ է։

1959 թվականին խորհրդային Լունա-3 ուղեծրային կայանի թռիչքի վերլուծության և կայանից կատարած լուսանկարների վերծանման ժամանակ, խորհրդային աստղագետները օգտվել են Մուրի կազմած լուսնային քարտեզից։ Մուրը տիեզերագնացների վայրէջքին հարմար տեղ ընտրելու նպատակով մասնակցել է ամերիկյան Ապոլոն լուսնային ծրագրի նախապատրաստական աշխատանքներին։ 1965-1968 թվականներին Պատրիկ Մուրը Իռլանդիայի Արմա քաղաքի պլանետարիայի տնօրենն է եղել։

Պատրիկ Մուրը հայտնի գրող և գիտության ժողովրդականացնող է։ Նա աստղագիտության ավելի քան 70 գրքերի հեղինակ է։ 1957 թվականի ապրիլ ամսից նա BBC-ի «Գիշերային երկինք» (անգլ.՝ The Sky at Night) հաղորդման վարողն է եղել[19]։ Մուրը որպես այս հաղորդման ամենաերկար ժամանակահատվածում հաղորդավար աշխատած ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։ 2010 թվականին նա նկարահանվել է ВВС-ի «Դոկտոր Ով» սերիալում (The Eleventh Hour էպիզոդում)։ Բացի գիտա-հանրամատչելի գրքերից, Մուրը ստեղծագործել է նաև ֆանտաստիկ ժանրում։ Նրա առաջին ֆանտաստիկ ժանրի պատմվածքը լույս է տեսել 1977 թվականին Scott Saunders Space Adventure ամսագրում։

Մուրի երկրորդ կիրքը ասղագիտությունից հետո եղել է երաժշտությունը։ Նա նվագել է դաշնամուր և քսիլոֆոն։

2001 թվականին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը Պատրիկ Մուրին ասպետ է կարգել։ Մուրը Արքայական գիտական ընկերության պատվավոր և Արքայական աստղագիտական ընկերության անդամ է։

Պատրիկ Մուրը Բրայան Մեյի երկար տարիների ընկերն է, ում և Քրիս Լինթոթի համահեղինակությամբ գրել են «Մեծ պայթյուն, Տիեզերքի լրիվ պատմությունը» և «Տիեզերական զբոսաշրջիկը» գրքերը։

«Դոկտոր Ով» սերիալի հինգերորդ սեզոնի առաջին սերիայում խաղացել է իր կամեոյի դերը։

Պատրիկ Մուրը մահացել է 2012 թվականի դեկտեմբերի 9-ին Արևմտյան Սասեքսի իր տանը, երեք ամիս չապրելով մինչև իր 90-ամյակը[20][21]։

Հատընտիր երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Amateur Astronomer (1970)
  • The Atlas of the Universe
  • Guinness book of Astronomy
  • Atlas of Venus
  • Patrick Moore’s Yearbook of Astronomy (1963-81)
  • Atlas of the Solar System (1983)
  • Atlas of Neptune (1994)
  • The Story of the Telescope (1997)
  • Stargazing: Astronomy without a Telescope
  • Exploring the Night Sky with Binoculars
  • The Wondering Astronomer (2000)
  • The Astronomy Encyclopedia (2002)

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 NooSFere (ֆր.) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 https://www.bbc.com/news/uk-20657939
  5. 5,0 5,1 5,2 Երաժշտություն (ֆր.)
  6. https://ras.ac.uk/sites/default/files/2021-03/Jackson-Gwilt%20%20Medal_medallists.pdf
  7. https://web.archive.org/web/20091207124540/http://royalsociety.org/Honorary-Fellows/
  8. http://news.bbc.co.uk/1/hi/sci/tech/1093206.stm
  9. http://awards.bafta.org/award/2001/television/special-award-2
  10. 10,0 10,1 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
  11. «MOORE, Sir Patrick (Alfred) Caldwell»։ Who's Who 2013։ A & C Black։ 2012 
  12. «Sir Patrick Moore dies aged 89»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-09-ին։ Վերցված է դեկտեմբերի 9, 2012 
  13. «BBC iPlayer - Sir Patrick Moore: Astronomer, Broadcaster and Eccentric»։ Վերցված է դեկտեմբերի 12, 2012 
  14. Պատրիկ Մուր Internet Movie Database կայքում
  15. «Sir Patrick Moore obituary»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-04-ին։ Վերցված է դեկտեմբերի 12, 2012 
  16. Moore, Patrick (2003). The Autobiography. Sutton Publishing. ISBN 978-0-7509-4014-6
  17. Moore Patrick (1997)։ Exploring the night sky with binoculars։ Cambridge, UK: Cambridge University Press։ էջ 1։ ISBN 1-85361-447-5 
  18. Moore 2003, էջ. 2
  19. Melinda C. Shepherd։ «Sir Patrick Moore (British amateur astronomer, author, and television personality) dies»։ Britannica.com։ Վերցված է մարտի 15, 2015 
  20. «Sir Patrick Moore, astronomer and broadcaster, dies aged 89»։ Արխիվացված օրիգինալից 2012-12-17-ին։ Վերցված է 2015-12-21 
  21. «Умер британский астроном Патрик Мур»։ Արխիվացված օրիգինալից 2012-12-17-ին։ Վերցված է 2015-12-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]