Պավել Ամիրագո
Պավել Ամիրագո | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1879 Գորի, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 10, 1940 (61 տարեկան) Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երգիչ և ռեժիսոր |
Պարգևներ |
Պավել Իվանի Ամիրագո (իսկական անունը՝ Ամիրաղյան Պողոս Հովհաննեսի, սեպտեմբերի 20, 1879, Գորի, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 10, 1940, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ (տենոր), ռեժիսոր։ Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1933 թվական)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1879 թվականին Վրաստանի Գորի քաղաքում։
Թիֆլիսի ռեալական դպրոցն ավարտելուց հետո երգեցողության դասեր է առել Մոսկվայի պետական կոնսերվատորիայում (Ումբերտո Մազետտիի դասարան)։ 1900-ական թվականներին, որպես երգիչ, տարբեր խմբերի հետ շրջագայել է Դոնի Ռոստովում, Բաքվում, Վլադիկավկազում, Եկատերինոդարում։
1902–1906 թվականներին Վարշավայում և Լոձում (Լեհաստան) հանդես է եկել օպերաներում, օպերետներում։
1913–1922 թվականներին Բաքվում ղեկավարել է օպերա-օպերետային խումբ. բեմադրել է Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա», Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» և այլ օպերաներ։
1920–1924 թվականներին՝ Բաքվի օպերայի և բալետի թատրոնում, 1925–1927 թվականներին՝ Տաշքենդի դրամայի և երաժշտական թատրոնի, 1927–1928 թվականներին՝ օպերայի և բալետի թատրոնում, 1929 թվականին՝ Կիսլովոդսկի օպերայի և բալետի թատրոնի տնօրեն։
Այսրկովկասում Ամիրագոյի բեմադրությամբ առաջին անգամ ներկայացվել է Տիգրան Չուխաջյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» օպերետը (1912 թվական, նաև ռուսերեն, կատարել է Խուրշիդ բեյի դերը)։ Բաքվի օպերայի և բալետի թատրոնում նպաստել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի բեմադրությանը (1941 թվական)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |