Պավել Ամիրագո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Ամիրագո
Հիմնական տվյալներ
Ծնվել էսեպտեմբերի 20, 1879(1879-09-20)
Գորի, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 10, 1940(1940-11-10) (61 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներգիչ և ռեժիսոր
Պարգևներ
Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Պավել Իվանի Ամիրագո (իսկական անունը՝ Ամիրաղյան Պողոս Հովհաննեսի, սեպտեմբերի 20, 1879(1879-09-20), Գորի, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 10, 1940(1940-11-10), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ (տենոր), ռեժիսոր։ Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1933 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1879 թվականին Վրաստանի Գորի քաղաքում։

Թիֆլիսի ռեալական դպրոցն ավարտելուց հետո երգեցողության դասեր է առել Մոսկվայի պետական կոնսերվատորիայում (Ումբերտո Մազետտիի դասարան)։ 1900-ական թվականներին, որպես երգիչ, տարբեր խմբերի հետ շրջագայել է Դոնի Ռոստովում, Բաքվում, Վլադիկավկազում, Եկատերինոդարում։

1902–1906 թվականներին Վարշավայում և Լոձում (Լեհաստան) հանդես է եկել օպերաներում, օպերետներում։

1913–1922 թվականներին Բաքվում ղեկավարել է օպերա-օպերետային խումբ. բեմադրել է Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա», Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» և այլ օպերաներ։

1920–1924 թվականներին՝ Բաքվի օպերայի և բալետի թատրոնում, 1925–1927 թվականներին՝ Տաշքենդի դրամայի և երաժշտական թատրոնի, 1927–1928 թվականներին՝ օպերայի և բալետի թատրոնում, 1929 թվականին՝ Կիսլովոդսկի օպերայի և բալետի թատրոնի տնօրեն։

Այսրկովկասում Ամիրագոյի բեմադրությամբ առաջին անգամ ներկայացվել է Տիգրան Չուխաջյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» օպերետը (1912 թվական, նաև ռուսերեն, կատարել է Խուրշիդ բեյի դերը)։ Բաքվի օպերայի և բալետի թատրոնում նպաստել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի բեմադրությանը (1941 թվական)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։