Պաոլո Ուչելլո (իտալ.՝ Paolo Uccello, իսկական անունը՝ իտալ.՝ Paolo di Dono, հունիսի 15, 1397(1397-06-15)[1][2], Պրատովեքիո, Արեցո, Տոսկանա, Իտալիա[3][4] - դեկտեմբերի 10, 1475[3][2][4], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[5][3][4]), իտալացի նկարիչ։ Բվատրոչենտոյի շրջանի Ֆլորենցիայի դպրոցի ներկայացուցիչ։ Կրել է Դոնատելլոյի, Ֆ․ Բրունելլեսկիի, Մազաչչոյի և Լ․ Դիբերտիի ազդեցությունը։ Ֆլորենցիայից բացի ստեղծագործել է Վենետիկում, Պադուայում և Ուրբինոյում։ Գոթական ձևերի նկատմամբ հակումը Ուչելլոյի ստեղծագործության մեջ արտասովոր կերպով զուգորդվել է նոր ռեալիստ, արվեստի պրոբլեմներով հրապուրվելու հետ։ Ձգտելով գեղարվեստական կերպարների ու գիտական տվյալների օրգանական միավորմանը, Ուչելլոն ուսումնասիրել է բույսերը, կենդանիներին, թռչուններին, տարածությունը կազմակերպել է մաթեմատիկական հեռանկարի օրենքներով։ Ուչելլոյի գործերից են՝ «Ժամանակակիցների հերոսական դիմանկարներ», «Սան Ռոմանոյի ճակատամարտի դրվագներով 3 դինամիկ», «Հնչեղ գույներով նկարները», որոնք նոր ժամանակների եվրոպական արվեստի մարտանկարչության ժանրի նախօրինակներից են, «Հեքիաթային–բանաստեղծական «Որս»-ը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։