Չիստոպոլ
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Չիստոպոլ | |||||
թաթ.՝ Чистай | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Շրջան | Թաթարստան | ||||
Համայնք | Չիստոպոլսկի շրջան, Chistopol Canton? և Chistopolsky Uyezd? | ||||
Ղեկավար | Իվանով Դմիտրի Ալեկսեևիչ[1] | ||||
Հիմնադրված է | 18-րդ դար թ. | ||||
Այլ անվանումներ | Չիստոյե Պոլե | ||||
Տվյալ կարգավիճակում | 1781 թվականից | ||||
Մակերես | 9,24[2] կմ² | ||||
ԲԾՄ | 100 մ | ||||
Պաշտոնական լեզու | թաթարերեն և ռուսերեն | ||||
Բնակչություն | 60 564[3] մարդ (2017) | ||||
Խտություն | 3147,82 մարդ/կմ² մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | ռուսներ, թաթարներ, չուվաշներ | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 84342 | ||||
Փոստային դասիչ | 422980 | ||||
Պաշտոնական կայք | chistopol.tatarstan.ru | ||||
| |||||
Չիստոպոլ (թաթ.՝ Чистай), քաղաք (1781 թվականից) Ռուսաստանի Դաշնության Թաթարստանի Հանրապետությունում։ Չիստոպոլսկի շրջանի վարչական կենտրոնն է։ Ռուսաստանի կառավարության կարգադրությամբ 2014 թվականի հուլիսի 29-ի «Մոնոքաղաքների ցանկի հաստատման մասին» № 1398 որոշմամբ քաղաքը ներառվել է «Ռուսաստանի Դաշնության մոնոպրոֆիլ մունիցիպալ կառույցներ (մոնոքաղաքներ), որոնցում առկա են սոցիալ-տնտեսական դրության վատթարացման վտանգներ» կատեգորիայում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Կամա գետի ձախ ափին՝ Նուրլատի երկաթուղային կայարանից 125 կմ դեպի հյուսիս։ Քաղաքի մակերեսը կազմում է 19,24 կմ²։
Քաղաքի հեռավորությունը մոտակա բնակավայրերից[4]․
- Կազան՝ 134,98 կմ,
- Ալեքսեևսկոե՝ 32 կմ,
- Ալմետևսկ՝ 141,2 կմ,
- Բուգուլմա՝ 179 կմ,
- Օրենբուրգ՝ 586 կմ,
- Նիժնեկամսկ՝ 107 կմ,
- Նուրլատ՝ 123 կմ,
- Նաբերեժնիե Չելնի՝ 141 կմ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չիստոյե Պոլե գյուղի մասին առաջին հիշատակումները հայտնվել են 17-րդ դարի վերջի ու 18-րդ դարի սկզբի տարեգրություններում։ Գյուղի հիմնադրման մասին գոյություն ունեն մի քանի վարկածներ։ Առավել տարածվածմեկի համաձայն՝ գյուղի առաջին բնիկները եղել են Վոլգայի փախստական գյուղացիները և ճորտ թաթարները, ովքեր ստեղծել են բնակավայրը։ Սակայն 18-րդ դարի սկզբին նրանք տեղափոխվել են, իսկ գյուղը հրկիզվել է, և մնացել է մի մաքուր դաշտ։ Փրկված գյուղացիները սկսել են վերակառուցել իրենց տները, իսկ գյուղն իր անունը ստացել է մեծ հրդեհավայրի պատվին։
Բնակավայրը զարգացել է շատ արագ։ 1761 թվականի մարդահամարի տվյալներով՝ այստեղ ապրել է մոտ 1000 մարդ։
1781 թվականին Եկատերինա II-ի հրամանագրով այն ստացել է գավառային քաղաքի կարգավիճակ։
19-րդ դարի վերջին Չիստոպոլը հացահատիկի խոշոր առևտրի կենտրոն էր։ Մինչև 1917 թվականը եղել է Կազանյան նահանգի՝ նշանակությամբ երկրորդ քաղաքը (Կազանից հետո)։ 1920-1930-ական թվականներին քաղաքը եղել է Չիստոպոլի կանտոնի կենտրոնը։
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին այստեղ ապաստան են գտել ԽՍՀՄ Գրողների միության անդամները, որոնց թվում էին Բորիս Պաստեռնակը, Լեոնիդ Լեոնովը, Միխայիլ Մաքսիմովը։
Պատերազմի ժամանակ քաղաքում ապրում էին.
- Նիկոլայ Ասեև, խորհրդային բանաստեղծ, 1941-1943 թվականներին ապրել է քաղաքում,
- Աննա Ախմատովա, ռուս բանաստեղծուհի, գրականագետ, գրական քննադատ, թարգմանիչ,
- Բորիս Պաստեռնակ, խորհրդային գրող,
- Արսենի Տարկովսկի, խորհրդային և ռուս պոետ, թարգմանիչ, քաղաքում ապրել է 1941 թվականին,
- Ալեքսանդր Ֆադեև, ռուս խորհրդային գրող, հասարակական գործիչ, քաղաքում ապրել է 1941-1942 թվականներին․
- Մարինա Ցվետաևա, ռուս բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունվարի 1-ին Չիստոպոլը բնակչության թվով Ռուսաստանի Դաշնության 1112[5] քաղաքների շարքում գտնվում էր 274-րդ տեղում[6]։
Ազգային կազմ
Իշխանության մարմիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հոկտեմբերի 17-ին քաղաքի ղեկավարը դարձել է Դմիտրի Ալեքսեևիչ Իվանովը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օդի միջին ջերմաստիճանը 4,1 °C է։
- Օդի հարաբերական խոնավությունը 69,8 % է։
- Քամու միջին արագությունը 4,13 մ/վ է։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Չիստոպոլ քաղաքում | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին ջերմաստիճանը (°C) | −10,9 | −10,9 | −5,8 | 4,5 | 13,4 | 18,5 | 20,3 | 17,7 | 12,1 | 4,4 | −4,8 | −10,1 | 4,1 |
Աղբյուր՝ Республика Татарстан - Метеоданные |
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղգործկոմի նախկին շենքը
- Ջրմուղ աշտարակ
- Ամուսնությունների գրանցման պալատ
- Մելնիկովի տուն
- Սբերբանկի կենտրոնական շենքը
Չիստոպոլի բանտ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անատոլի Մարչենկո, դավանափոխ, մահացել է Չիստոպոլում 1986 թվականին,
- Իգոր Օգուրցով, քաղաքական և հասարակական գործիչ, կրել է պատիժը Չիստոպոլի բանտում,
- Նաթան Շարանսկի, Իսրայելի ներքին գործերի նախարար, կրել է պատիժը Չիստոպոլի բանտում,
- Վազիֆ Մեյլանով, խորհրդային դավանափոխ, գրող, քաղբանտարկյալ[7]։
Կրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսական ուղղափառ եկեղեցի
- Նիկոլսկի մայր տաճար
- Կազանյան տաճար
Իսլամ
- Մունիր մզկիթ
- Իման մզկիթ
- Անաս մզկիթ
- Իխլաս մզկիթ
Մարդիկ, ովքեր կապված են քաղաքի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վասիլի Բաժանով, խորհրդային ածխային արդյունաբերության կազմակերպիչ, ծնվել է Չիստոպոլ քաղաքում 1899 թվականին։
- Գաբդուլլա Բատտալով, խորհրդային հայրենասեր, Բեռլինում նացիստների կողմից ենթարկվել է մահապատժի։ Սովորել է Չիստոպոլի միջնակարգ դպրոցում։
- Սալիխ Բատալով, թաթար գրող։
- Ալեքսանդր Բուտլերով, ռուս քիմիկոս, ծնվել է քաղաքում 1828 թվականին։
- Տատյանա Վինոկուր, խորհրդային լեզվաբան, ով ապրում էր քաղաքում Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ։
- Սոֆիա Գուբայդուլինա, խորհրդային կոմպոզիտոր, ծնվել է քաղաքում 1931 թվականին։
- Գեորգի Գուսլյակով, Ռուսաստանի հերոս
- Պորֆիրի Իվանով,
- Գայազ Իսխակի, Իվանովեցների շարժման հիմնադիր, որոշ ժամանակ պահվել է քաղաքի հոգեբուժական հիվանդանոցում։
- Անատոլի Կալաշնիկով, Խորհրդային Միության հերոս, սովորել է քաղաքում։
- Պալլադի, ռուս գիտնական-չինագետ, ծնվել է քաղաքում 1817 թվականին։
- Անատոլի Կիրյագով, խորհրդային դավանափոխ, որոշ ժամանակ պահվել է քաղաքի հոգեբուժական հիվանդանոցում։
- Իվան Կոշկին, ավարտել է Չիստոպոլի պրապորշչիկների դպրոցը։
- Վիկտոր Մարինին, Խորհրդային Միության հերոս[8]։
- Պավել Մարինին, Խորհրդային Միության հերոս[9]։
- Վիկտորին Մոլչանով, ռուս ռազմական գործիչ, ծնվել է քաղաքում։
- Պյոտր Նիկոնորով, Խորհրդային Միության հերոս[10]
- Վալենտին Պարնախ, խորհրդային գրող
- Բորիս Պաստեռնակ, ռուս գրող
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Руководитель Исполнительного комитета Чистопольского муниципального района». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Социально-экономическая характеристика Чистопольского муниципального района». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 года (31 июля 2017). Проверено 31 июля 2017. Архивировано 31 июля 2017 года.
- ↑ АвтоТрансИнфо: ГРУЗОПЕРЕВОЗКИ, ПЕРЕВОЗКИ, ГРУЗЫ, АВТОПЕРЕВОЗКИ
- ↑ Հաշվի առնելով Ղրիմի քաղաքները։
- ↑ Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 года. Таблица «31. Численность населения городов и пгт по федеральным округам и субъектам Российской Федерации на 1 января 2017 года». RAR-архив (1,0 Mб)
- ↑ «Чистопольская тюрьма». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Герой Советского Союза Маринин Виктор Иванович
- ↑ Герой Советского Союза Миронов Павел Андреевич
- ↑ Герой Советского Союза Никоноров Пётр Михайлович
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Чистополь в энциклопедии «Мой город»
- Фотографии города Чистополя Արխիվացված 2011-12-28 Wayback Machine
- Музеи города Чистополя. Виртуальные путешествия по музеям: Уездного города, Бориса Пастернака Արխիվացված 2020-11-24 Wayback Machine
- Итоги археологических работ в окрестностях Джукетау (Чистополе)
- Чистополь в далёком прошлом — фотографии второй половины XIX — начала XX вв. Արխիվացված 2014-10-27 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիստոպոլ» հոդվածին։ |
|