Jump to content

Ուղեցույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրոքհաուսի հանրագիտարան, ամենահայտնի ավանդական ուղեցույցը գերմանախոս երկրներում
Միջնադարի բառարան (Lexikon des Mittelalters),մասնագիտացված գերմաներեն հանրագիտարան
Բրիտանիկա հանրագիտարան, 15-րդ հրատարակչություն. 15th edition: Propedia (կանաչ), Micropedia (կարմիր), Macropedia (սև) և 2 հատորանոց ինդեքսների (կապույտ) հատորները:

Ուղեցույց, ոչ գեղարվեստական աշխատանք, ինչպես փաստաթուղթը, գիրքը կամ պարբերականը (կամ դրանց թվային համարժեքները), որը պարունակում է տեղեկություն[1]։ Դրա նպատակն այն է, որ տեղեկությունը հնարավոր լինի արագ և հեշտ գտնել անհրաժեշտության դեպքում։ Նմանատիպ աշխատանքնեը սովորաբար պարունակում են որոշակի տեղեկություն, այլ ոչ թե սկզբից մինչև վերջ գեղարվեստական ընթերցանություն։ Այս աշխատանքների գրելաոճը տեղեկատվական է, հեղինակները խուսափում են առաջին դեմքի օգտագործումից և շեշտը դնում են փաստերի վրա։

Ինդեքսները ընդհանուր հատկանիշ են բազմաթիվ ուղեցույցներում։ Բազմաթիվ ուղեցույցներ խմբագրում է կամավորների թիմը, որոնց աշխատանքը համակարգում է մեկ կամ մի քանի խմբագիր, այլ ոչ թե առանձին հեղինակ։ Թարմացված հրատարակությունները սովորաբար լույս են տեսնում են ըստ անհրաժեշտության, որոշ դեպքերում ամեն տարի (Whitaker's Almanack, Who's Who):

Ուղեցույցերն ընդգրկում են դասագրքեր, ատլասներ, ալմանախներ, մատենագրություններ, կենսագրական աղբյուրներ, կատալոգներ, ինչպիսիք են գրադարանային կատալոգները և արվեստի թեմայով կատալոգները, համաբարբառները, հասցեագրքերը, ինչպիսիք են բիզնես հասցեագրքերը և հեռախոսագրքերը, սկավառակագրությունները, հանրագիտարանները, ֆիլմագրություններ, աշխարհագրական ուղեցույցներ, բառարաններ, տեղեկագրեր, ինդեքսներ, ինչպիսիք են կենսագրական ինդեքսները և վակայագրությունների ինդեքսները, ձեռնարկներ, բառագրքեր և տարեգրեր[2]։ Շատ ուղեցույցեր հասանելի են թվային տարբերակով և կարելի է ձեռք բերել որպես տեղեկատու հավելված, CD-ROM, DVD տարբերակով կամ առցանց համացանցի միջոցով։ Վիքիպեդիան՝ առցանց հանրագիտարանը, պատմության մեջ ամենամեծ և ամենաշատ ընթերցվող ուղեցույցն է[3]։

Ի տարբերություն գրադարնից վերցվող գրքերի, ուղեցույցը կամ տեղեկագիրը միակ գիրքն է, որը կարելի է օգտագործել միայն գրադարանի ներսում և հնարավոր չէ վերցնել գրադարանից։ Նման շատ աշխատանքներ առաջին հերթին ուղեցույցներ են, որոնք սովորաբար օգտագործվում են համառոտ կամ պատճենահանված տեսքով, և, հետևաբար, փոխառության կարիք չունեն։ Ուղեցույցները գրադարանում պահելը նպաստում է նրան, որ դրանք միշտ հասանելի կլինեն ըստ պահանջարկի։ Որոշ տեղեկագրեր չափազանց արժեքավոր են, որպեսզի թույլ տան ընթերցողին դուրս հանել այն գրադարանից։ Տեղեկագրերը կարող են պահվել ուղեցույցների հավաքածուում, որը գտնվում է շրջանառվող գրքերից զատ։ Որոշ գրադարաններ պարունակում են ամբողջովին, կամ մեծամասամբ, այնպիսի գրքեր, որոնք հնարավոր չէ դուրս բերել այնտեղից։

Ուղեցույցների տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրանք ուղեցույցների հիմնական տեսակներն ու կատեգորիաներն են՝

  • Ամփոփագիր ամսագիր – հոդվածների, թեզերի, ակնարկների, կոնֆերանսների նյութերի և այլնի հրապարակված ամփոփագիր, որը կազմակերպվում է համակարգված
  • Ալմանախ – տարեկան հրապարակում, որը ներկայացնում է մեկ կամ մի քանի թեմաների վերաբերյալ ընթացիկ, ընդհանուր կամ հատուկ տեղեկատվության մի շարք
  • Տարեգրություն – հակիրճ պատմական արձանագրություն, որտեղ իրադարձությունները դասավորված են ժամանակագրական կարգով
  • Ատլաս – քարտեզների հավաքածու սովորաբար գրքի տեսքով ներկայացված
  • Մատենագիտություն – գրքերի և այլ աշխատությունների համակարգված ցանկ, ինչպիսիք են տվյալ թեմայի վերաբերյալ ամսագրային հոդվածները, որոնք համապատասխանում են որոշակի չափանիշների
  • Կենսագրական բառարան – հանրագիտարանային բառարան, որը սահմանափակվում է կենսագրական տեղեկություններով
  • Մեջբերումների գիրք – մեջբերումների հավաքածու, որոնք համապատասխանում են որոշակի չափանիշների և համակարգված են
  • Տարեգրություն/Ժամանակագրություն – իրադարձությունների պատմություն՝ դասավորված ժամանակագրական հաջորդականությամբ
  • Համառոտագիր – տեղեկատվության համառոտ հավաքածու, որը վերաբերում է գիտելիքների կմախքին
  • Բառարան – մեկ կամ մի քանի լեզուների ցանկ, որոնք հմակարգված են ըստ նշանակության, ծագումնաբանության և այլն
  • Դայջեսթ – որոշակի թեմայի վերաբերյալ տեղեկատվության ամփոփում
  • Գրացուցակ – անունների, հասցեների, ապրանքների և այլնի համակարգված դասավորված ցուցակ
  • Հանրագիտարան – ամփոփագիր, որն ապահովում է գիտելիքների կրճատ տարբերակներ կա՛մ բոլոր ճյուղերից, կա՛մ որոշակի ոլորտից, կա՛մ առարկայից
  • Աշխարհագրական տեղեկատու կամ գազեթիր – աշխարհագրական բառարան, որն օգտագործվում է քարտեզի կամ ատլասի համակարգված տարբերակը ապահովելու համար
  • Բառարան – տերմինների այբբենական ցանկը գիտելիքների որոշակի տիրույթում` այդ տերմինների սահմանումներով
  • Ձեռնարկ – փոքր գիրք, որը նախատեսված է պատրաստի տեղեկություն տրամադրելու համար
  • Ինդեքս – հրապարակում, որը համակարգված հասանելիություն է տալիս գիտելիքների կմախքին
  • Լեքսիկոն – բառարանի կամ հանրագիտարանային բառարանի հոմանիշ
  • Ցուցակ – a published enumeration of a set of items
  • Ձեռնարկ – գիրք, որը պարունակում է որոշակի ապրանքի օգտագործման հրահանգներ
  • Արտահայտությունների գիրք – պատրաստի արտահայտությունների հավաքածու՝ համակարգված, սովորաբար օտար լեզվով թարգմանության հետ միասին
  • Պատրաստի հաշվիչ – տպագիր գիրք կամ աղյուսակ, որը պարունակում է նախապես հաշվարկված արժեքներ
  • Թեմատիկ կատալոգ – ինդեքս, որն օգտագործվում է երաժշտական ստեղծագործությունները նույնականացնելու համար՝ սկզբնական նոտաների մեջբերման միջոցով
  • Դասագիրք – տեղեկատու աշխատանք, որը պարունակում է տեղեկատվություն տվյալ առարկայի վերաբերյալ
  • Թեզաուրուս – ուղեցույց, որի միջոցով կարելի է գտնել բառերի հոմանիշները և երբեմն հականիշները
  • Ժամանակացույց – հրապարակված գրաֆիկների ցուցակ, որը ցույց է տալիս տրանսպորտի կամ այլ իրադարձությունների ժամերը
  • Տարեգիր – ամփոփագիր, որը պարունակում է որոշակի տարվան վերաբերող իրադարձություններ

Թվային աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվային աղբյուրը համակարգչային ծրագիր է, որը պահվում է թվային տարբերակով և սովորաբար կարելի է գտնել համակարգիչներում, որը պարունակում է համացանցում հասանելի տեղեկություն[4]։ Գրադարանները առաջարկում են բազմաթիվ թվային աղբյուրներ, այդ թվում թվային տեքստեր, ինչպիսիք են էլեկտրոնային գրքերը և էլեկտրոնային ամսագրերը, մատենագիտական տվյալների բազաները, ինստիտուցիոնալ շտեմարանները, վեբկայքերը և ծրագրային հավելվածները[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Reference». The Merriam-Webster.com Dictionary. Merriam-Webster Inc. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  2. Reitz, Joan M. (2013 թ․ հունվարի 10). «Reference book». Online Dictionary for Library and Information Science. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  3. «Wikipedia is 20, and its reputation has never been higher». The Economist. 2021 թ․ հունվարի 9. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
  4. 4,0 4,1 Reitz, Joan M. (2013 թ․ հունվարի 10). «Electronic resource». Online Dictionary for Library and Information Science. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.

Հետագա ընթերցանության ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատվական աշխատանքների ուղեցույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]