Բառագիրք հայոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բառագիրք հայոց
Տեսակբառարան
Բնօրինակ լեզուհայերեն և լատիներեն
Հրատարակման վայրՄիլան
Հրատարակման տարեթիվ1621

«Բառագիրք հայոց», Ֆրանչիսկոս Ռիվոլայի հայերեն և լատիներեն բառարանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն առաջին տպագիր բառարանն է։ Տպագրվել 1621 թվականին Միլանում՝ Ամբրոսյան վարժարանի տպարանում։ Տիտղոսաթերթին՝ «Բառագիրք հայոց. Dictionarivm armeno-latinvm...» (487 էջ, 40)։

«Բառագիրք հայոց»-ում ի մի են բերված հիմնականում խոսակցական բառերն ու դարձվածքները։ Բառացանկը կազմելիս հեղինակն օգտվել է ջուղայեցի վաճառականների բառապաշարից և լրացրել գրական բառերով` ընդհանուր թիվը հասցնելով 11 000-ի, հանդիպում են նաև գրաբար, թուրքերեն և խոսակցական բառեր ու դարձվածքներ։

Վերահրատարակվել է 1633 թվականին Փարիզում՝ Տպագրական միավորման եկեղեցական կոմիտեի տպարանում (414 էջ, 40, 18,5 x 12,4 սմ)։

Բառարանը 17-18-րդ դարերում եղել է չափազանց գործածական։ Կղեմես Գալանոսը, Յակոբ Վիլլոտը, Համբարձում Պերպերյանը օգտվել են «Բառագիրք հայոց»-ից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։