Համբարձում Պերպերյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պերպերյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համբարձում Պերպերյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | մայիսի 25, 1905[1] Ադանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2][1] |
Երկիր | Օսմանյան կայսրություն և ԱՄՆ |
Մահացել է | մարտի 13, 1999[3] (93 տարեկան) Ուոթերթաուն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, խմբավար և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | ջութակ[1] |
Կրթություն | Աթենքի կոնսերվատորիա (1930)[1] |
Անդամակցություն | ՀԲԸՄ[1] |
Համբարձում Բաղդասարի Պերպերյան (մայիսի 25, 1905[1], Ադանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2][1] - մարտի 13, 1999[3], Ուոթերթաուն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4]), հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1930 թվականին ավարտել է Աթենքի կոնսերվատորիան իբրև ջութակահար, խմբավար, կոմպոզիտոր, ծավալել բազմակողմանի երաժշտական-հասարակական գործունեություն Մերձավոր Արևելքի երկրներում, 1963 թ.՝ Ամերիկայի Միացիալ Նահանգներում։ 1970 թվականից Ամերիկայի Միացիալ Նահանգների և Կանադայի հայ գաղթավայրերի Հայկական Բարեգործական Միության Ընդհանուր երաժշտական ղեկավարն ու տնօրենն է։ Մեծ է Պերեպերյանի ծառայությունը մանկական երգչախմբերի ստեղծման, հայ մանուկների երաժշտական արվեստին հաղորդակից դարձնելու գործում։ Հեղինակ է՝ «Շողիկ» օպերայի, «Արեգնազան», «Մեր ուխտը» օպերա-կանտատների (Հովհաննես Թումանյանի պոեմների հիման վրա), «Թիթեռ» մանկական օպերա-բալետի, «Խորհուրդ Վարդանանց», «Աղոթք վաղվա օրվա սեմին», «Եկեղեցին հայկական» օրատորիաների, «Ռեքվիեմ»-ի (Կոմիտասի հիշատակին), բազմաթիվ մեներգերի, խմբերգերի՝ Եղիշե Չարենցի, Վահան Թեքեյանի և այլոց խոսքերով, ջութակի, թավջութակի կոնցերտների և այլն[5]։ 1961 թվականին, 1978 թվականին և 1982 թվականին հեղինակային համերգներով եղել է Խորհրդային Հայաստանում։ Հայաստանի կոմպոզիտորների միության Կոմիտասի անվան մրցանակ (1981 թվականին)[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 278.
- ↑ 2,0 2,1 2,2 Carnegie Hall linked open data — 2017.
- ↑ 3,0 3,1 3,2 http://armradioarchive.am/ar/yJ0tBio
- ↑ «Zarkfoundation - Համբարձում Պերպերյան». zarkfoundation.com.
- ↑ Եկեղեցին հայկական ։ Օրաթօրիօ ։ Ութաձայն խմբերգ ընկերակցութեամբ երգեհոնի կամ դաշնամուրի / Համբարձում Պէրպէրեան, Բանաստեղծ.՝ Վահան. Թէքէեան(չաշխատող հղում)
- ↑ Paris, Bibliothèque de l'Eglise apostolique arménienne -. «Bibliothèque de l'Eglise apostolique arménienne - Paris - Պէրպէրեան, Համբարձում». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 278)։ |