Տարեգիր (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարեգիր
Տեսակպարբերական
Լեզուհայերեն

«Տարեգիր», հասարակական-քաղաքական, մշակութային շաբաթաթերթ, 2007 թվականից՝ օրաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարբերականը լույս է տեսել 2001-2010 թվականներին Երևանում։ Մինչև 2004 թվականը և 2009-2010 թվականներին եղել է էլեկտրոնային օրաթերթ (Հայաստանում առաջին էլեկտրոնային կայքերից է)։ Հիմնադիր-խմբագիրը եղել է Վասակ Դարբինյանը[1]։

Պարբերականն անդրադարձել է Հայաստանի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքին, մշակութային առօրյային և այլն, ԼՂՀ-ում և աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին, կարևորել է լրագրողական լեզվի մաքրությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։