Ուիլյամ Ֆորդ Գիբսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Ֆորդ Գիբսոն
անգլ.՝ William Gibson
Ծննդյան անունանգլ.՝ William Ford Gibson
Ծնվել էմարտի 17, 1948(1948-03-17)[1][2][3][…] (76 տարեկան)
ԾննդավայրConway, Հարավային Կարոլինա, ԱՄՆ[4]
Մասնագիտությունգրող, վիպասան, սցենարիստ, գիտաֆանտաստիկ գրող և արձակագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ[5] և  Կանադա[5]
ԿրթությունԲրիտանական Կոլումբիայի համալսարան (1977)[4] և Emerson Preparatory School?
Ժանրերգիտական ֆանտաստիկա, կիբեռպանկ, սթիմփանկ և պոստկիբեռպանկ
Ուշագրավ աշխատանքներNeuromancer?
Ստեղծագործությունների ցանկlist of works of William Gibson?
Պարգևներ
Կայքwilliamgibsonbooks.com
 William Gibson Վիքիպահեստում

Ուիլյամ Ֆորդ Գիբսոն (անգլ.՝ William Ford Gibson, մարտի 17, 1948(1948-03-17)[1][2][3][…], Conway, Հարավային Կարոլինա, ԱՄՆ[4]), ամերիկա-կանադացի ֆանտաստ գրող։ 1967 թվականից բնակվում է Կանադայում և ունի երկքաղաքացիություն։ Նա համարվում է կիբերփանկ ոճի հիմնադիրը, որը սահմանել է 1980-ականների գրականության ժանրային դեմքը։ Նրա «Կիբեր տարածություն» («Նեյրոմանթ», «Կոմս զրո», «Մոնա Լիզա Օվերդրայվ») եռագրությունը գրավել է միլիոնավոր ընթերցողների։ Գիբսոնը որոշ գործեր համահեղինակել է Բրյուս Ստերլինգի հետ։ Գիբսոնի արձակ գործերն ունեն ընդգծված սոցիալ-հոգեբանական և սոցիալ-փիլիսոփայական բնույթ, նա համարվում է ժամանակակից ամերիկյան գրականության լավագույն ոճաբաններից մեկը[9]։ Ուիլյամը «Հյուգո», «Նեբյուլա» և Ֆիլիպ Կ Դիկի մրցանակների դափնեկիր է։ Նա նաև «Ագրիպպայի» (Մահացածների գրքի) ստեղծողն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ծնվել է 1948 թվականի մարտի 17-ին՝ Քոնուեյ քաղաքում (Հարավային Կարոլինա նահանգ)։ 13 տարեկանում, իր մորից գաղտնի, նա գնել է բիթ-սերնդի գրողների` Ջեք Քերուակի, Ուիլյամ Բերրոուզի և ուրիշների գրքեր, որոնք էապես ազդել են գրականության և կյանքի վերաբերյալ նրա պատկերացումների վրա[10]։ Գիբսոնը սովորել է տեղի դպրոցում՝ բասկետբոլի թեքումով, չնայած ամբողջ ժամանակն անց է կացրել իր սենյակում՝ ընթերցանությամբ զբաղվելով։ Նա եղել է երկչոտ, ոչ ճարպիկ պատանի։ 15 տարեկանում գնացել է սովորելու Արիզոնայի մասնավոր դպրոցում։

Մոր մահից հետո, երբ նա 18 տարեկան է եղել, թողել է դպրոցը և ուղևորությունների գնացել Կալիֆոռնիա և Եվրոպա։ 1967 թվականին տեղափոխվել է Կանադայի Տորոնտո քաղաք։ Իր խոսքերով՝ ինքը հեռացել է ԱՄՆ-ից, որպեսզի խուսափի Վիետնամի պատերազմին մասնակցելուց։ 1972 թվականին Գիբսոնն ամուսնացել և հաստատվել է Վանկուվերում (Կանադայի խաղաղօվկիանոսյան ափին), որտեղ էլ սկսել է ստեղծագործել գիտական ֆանտաստիկայի ժանրում։ Հասկանալով՝ որ կրթաթոշակի վրա հույս դնելը հեշտ է, քան աշխատելը, նա ընդունվել է Բրիտանական Կոլումբիայի համալսարան, և 1977 թվականին ստացել անգլերենի գրականության բակալավրի աստիճան։

Համալսարանում Գիբսոնը հաճախել է գիտաֆանտաստիկայի դասընթացի։ Այդ ժամանակ նա գրել է իր առաջին պատմվածքը՝ «Հոլոգրաֆիկ վարդի բեկորները»։ 1980-ականների վերջին Գիբսոնը ծանոթացել է Վիկտոր Ցոյի գործերին և Ռաշիդ Նուգմանովի հետ աշխատել է «Մահվան միջնաբերդ» ֆիլմի սցենարի վրա, որում հայտնի երաժիշտը պիտի խաղար գլխավոր դերում, բայց Ցոյի մահը թույլ չի տվել իրականացնել այդ նախագիծը։ 2014 թվականին Նուգմանովը հայտարարել է, որ պատրաստվում է սկսել այս ֆիլմի նկարահանումները և ստանձնել Ալեքսանդր Ցոյի գլխավոր դերը, որն էլ իր հերթին նպաստել է այդ գաղափարի իրագործմանը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիբսոնի վաղ շրջանի աշխատանքները հիմնականում ֆուտուրիստական պատմվածքներ են, որոնք պատմում են մարդկանց կյանք կիբերնետիկայի ներթափանցման և մարդկության վրա կիբեռտարածության (համակարգչի միջոցով ստեղծված իրականություն) ազդեցության մասին։ Գիբսոնը «կիբեր տարածություն» հասկացության հեղինակն է (անգլ.՝ «cyberspace»), նա գրականության մեջ առաջինն է նկարագրել վիրտուալ իրականությունը։ Այնուամենայնիվ, նրան դուր չի գալիս, երբ նրա գործերը կիբերպանկ են անվանում։

Կտրուկ սյուժեի դեպքում ստեղծագործությունները համեմել է գադջեթների բազմաթիվ նկարագրություններով, բայց կարծում էր, որ արտաքին ատրիբուտները այտքան էլ կարևոր չեն։ Ըստ նրա՝ իր ստացած գրական կրթությունը «միայն տեսության մղձավանջային բեռ է»։ Գլոբալացման շարժիչ ուժը նա համարել է տրանսազգային մեգակորպորացիաների՝ ձայբացուների գործունեությունը։ Միևնույն ժամանակ՝ Գիբսոնի նկարագրած ապագայի աշխարհը այնքան էլ հաճելի տեղ չէ։ Հասարակության կյանքը ամբողջովին ենթարկված է մրցակից կորպորացիաների շահերին։

Չնայած որ, նա գրել է մի քանի վեպեր, որոնց պատմության զգալի մասը Ճապոնիայի մասին է եղել, ինքը՝ դրանք գրելու ժամանակ Ճապոնիայում չի եղել։ Օրինակ՝ «Նեյրոմանտ»֊ում նկարագրված Թիբան ֆանտազիա է՝ Ճապոնիա տեղափոխված ամերիկյան Դետրոյթի թեմաների վերաբերյալ։ Նա ասել է. «Չէ՞ որ ոչ ոք չի հպարտանում Դետրոյթով. այն պարզապես կեղտոտ, զզվելի ծայրամաս է»։ Այդպիսին է ընդհանրապես Գիբսոնի նկարագրած աշխարհը։ Նա շատ է գրել Ճապոնիայի մասին, քանի որ զրուցել է ճապոնացի զբոսաշրջիկների հետ, որոնք ժամանել են Վանկուվեր՝ հանգստանալու. իրեն հետաքրքրել են բոլորովին այլ մշակույթի մասին պատմությունները։

Ինքը՝ Գիբսոնը, գիտական ֆանտաստիկայի ժանրը սոսկ գործիք է համարում, որի միջոցով կարելի է ինչ-որ նոր բան անել գրականության մեջ։ Նա հերքում է «կիբերպանկի շարժման գյուտարարի» պիտակը, քանի որ կարծում է, որ այդ պիտակները մահվան են հասցնում այդ ժանրը։ «Կարծում եմ, որ պիտակը կշփոթեցնի ավելի քիչ հայտնի հեղինակներին, որոնք փորձում են զբաղվել դրանով։ Քիչ մարտիկներ չեն լինի տուրուդմբոցներից։ Կսկսեն շատ խոսել իրոքուեզներով տղաների մասին, որոնք ամբողջ օրն անց են կացնում համակարգչի առջև նստած։ «Կիբերբանկ»֊ը չի հարվածի թիրախին», - ասել է նա՝ 1986 թվականին տված հարցազրույցում։ «Երբ հրատարակվեց («Կարմիր աստղը՝ ձմեռվա ուղեծիր») պատմվածքը, մենք նույնիսկ չէինք մտածում նման տերմինների մասին», - ասել է Գիբսոնը նույն հարցազրույցում՝ «կիբերպանկ» տերմինի մասին («մենք» ասելով նա ի նկատի է ունեցեն իր ընկեր և համահեղինակ Ստերլինգին)։

Վերջին փուլի ստեղծագործություններում («Կերպարների ճանաչում», «Ուրվականների երկիրը») Գիբսոնը շեղվել է «կիբերպանկի»՝ իր համար ավանդական դարձած թեմայից։ Այդ ստեղծագործություններն ավելի ժամանակակից բնույթ են կրում (օրինակ՝ 2006 թվականին գրված «Ուրվականների երկիրը» վեպում, գործողությունները տեղի են ունենում 2006 թվականին, մասամբ Վանկուվերում, որտեղ ապրում է ինքը՝ Գիբսոնը), կիբեր հերոսներն անհետանում են, բացակայում են բիոիմպլանտները և այդ ոճի այլ հստակ նշաններ։ Ավելի շուտ նկարագրված «ֆանտաստիկան» արդեն աննկատ մտնում է մարդկանց առօրյա կյանք։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Sprawl trilogy», 1984—1988.
  1. «Neuromancer», 1984,
  2. «Count Zero»[11], 1986
  3. «Mona Lisa Overdrive», 1988.
  • «The Difference Engine»[12], 1990, համահեղինակ՝ Բրյուս Սթերլինգի
  • «Bridge trilogy», 1993—1999:
  1. «Virtual Light», 1993,
  2. «Idoru»[13], 1996);
  3. «All Tomorrow’s Parties», 1999:
  1. «Pattern Recognition», 2003,
  2. «Spook Country», 2007,
  3. «Zero History», 2010:
  • «Distrust That Particular Flavor» (2012).
  • «The Peripheral», 2014:
  • «Agency», 2020, «Պերիֆերիյան մեքենաներ» պատմվածքի սիքվել

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Burning Chrome» հավաքածու, 1986 թվական.
    • «Fragments of a Hologram Rose», 1977,
    • «Johnny Mnemonic», 1981,
    • «The Gernsback Continuum» , 1981;
    • «Hinterlands», 1981;
    • «New Rose Hotel», 1981,
    • «The Belonging Kind»,
    • «Burning Chrome», 1982;
    • «Red Star, Winter Orbit», 1983,
    • «The Winter Market» 1985,
    • «Dogfight», 1985, համահեղինակ՝ Մայքլ Սուենվիկի
  • «Doing Television», 1990.
  • «Skinner’s Room», 1990.
  • «Cyber-Claus», 1991.
  • «Thirteen Views of a Cardboard City», 1997.
  • «Hippy Hat Brain Parasite»

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիբսոնի պատմվածքների մոտիվներով նկարահանվել է երկու ֆիլմ՝ «Johnny Mnemonic» (1995) և «New Rose Hotel» (1998):
  • Երկար անպարզությունից և էկրանավորման մի քանի անավարտ փորձերից հետո «Նեյրոմանտ» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը թողարկվել է 2007 թվականին (ռեժիսոր՝ Վինչենցո Նատալի, դերասաններ՝ Հեյդեն Քրիստենսեն, Լիվ Թայլեր՝ նախօրոք)։ Թողարկումը նախատեսված է եղել 2011 թվականին։ Երկարատև դադարից հետո, 2017 թվականին լուրեր են տարածվել, որ Թիմ Միլլերը նշանակվել է կինոնկարի ռեժիսոր[14]։ «Կոմս Զրոյի» և «Մոնա Լիզա ՕվերԴրայվի» էկրանավորման իրավունքները նույնպես գնված են։
  • 2006 թվականին Փիթեր Ուիրն էկրանավորել է «Կերպարանքի ճանաչումը», չնայած Գիբսոնը գրել է. «Հույս ունեմ, որ Ուիրը այլևս առաջ չի շարժվի»[15]։
  • Թոմ Մեդդոքսի հետ համահեղինակել է սցենարներ՝ «Գաղտնի նյութեր» հեռուստասերիալի համար.
  1. «Kill Switch» (11 սերիալ 5 սեզոն, 1998 թվականին, փետրվարի 15-ին)
  2. «First person shooter» (13 սերիա 7 սեզոն, 2000 թվականին)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 http://canadian-writers.athabascau.ca/english/writers/wgibson/wgibson.php
  5. 5,0 5,1 https://www.seattlepi.com/ae/books/article/William-Gibson-s-new-novel-asks-is-the-truth-1106809.php
  6. https://nebulas.sfwa.org/award-year/1984/
  7. https://nebulas.sfwa.org/grand-masters/william-gibson/
  8. https://www.comic-con.org/awards/inkpot
  9. The Guardian: Nearing the Nodal
  10. Интервью журналу Wired
  11. Название романа можно перевести как «Отсчёт — ноль», то есть момент при обратном отсчете времени (до нуля), когда уже происходит ожидаемое событие; сам Гибсон утверждает, что название — игра слов, взятая из лексикона программистов. Count zero interrupt — прерывание процесса с одновременным обнулением счётчика.
  12. Название романа можно перевести также как «Дифференциальный вычислитель», но если придерживаться строгой инженерной терминологии, то это «Разностная машина».
  13. Название романа «Idoru» является японским произношением слова «идол» (см. Японский идол).
  14. «Экранизацию «Нейроманта» снимет режиссёр «Дэдпула» Тим Миллер». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  15. «William Gibson». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 16-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «С глазу на глаз» : Интервью (Беседу ведет Такаюми Тацуми, участвуют Том Мэддокс, Эллен Дэтлоу, Чарлз Браун) — М.: ТКО АСТ; СПб.: Terra Fantastica, 1997. С. 439—473. Пер. А. Комаринец.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Ֆորդ Գիբսոն» հոդվածին։