Jump to content

Ուզունլարի լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուզունլարի լիճ
Տեսակլիճ
Երկիր Ուկրաինա
ՎարչատարածքՂրիմի Ինքնավար Հանրապետություն
Մակերես21,2 կմ²
Լիճ հոսող գետShaklar?
Քարտեզ
Քարտեզ

Ուզունլարի լիճ, նաև Ուզունլար, Կոնչեկ, Օտար-Ալչիկ (ուկրաիներեն՝ Узунларське озеро, Ղրիմի թաթարերեն՝ Uzunlar gölü, Ուզունլար գոլյու), ցամաքող աղի լիճ Կերչի թերակղզու հարավային մասում, Ղրիմի մակերեսով 6-րդ լիճը։ Մակերևույթի մակերեսը կազմում է 21,2 կմ²։ Պատկանում է ընդհանուր միներալիզացիայի աղի լճերի տիպին, ծագումը լիմանային։

Մտնում է Կերչի լճերի խմբի մեջ, այս խմբում Ակտաշի լճից հետո երկրորդն է։ Երկարությունը կազմում է 10 կմ, միջին լայնությունը՝ 1,5 կմ, առավելագույնը՝ 5,5 կմ։ Միջին խորությունը՝ 0,6 մ, առավելագույնը՝ 1,2 մ։

Լիճը համարվում է բուժիչ և օգտագործվում է վերականգնողական նպատակներով։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուզունլարի լիճ» հոդվածին։