Ուդոն (ճապ.՝ うどん կամ ճապ.՝ 饂飩), ցորենի ալյուրից պատրաստված հաստ լապշա, որ բնորոշ է Ճապոնական խոհանոցին։ Գոյություն ունեն ուդոնի պատրաստման և մատուցման բազմաթիվ տարբերակներ։ Ուդոնից պատրաստված պարզագույն ուտեստը ապուրն է՝ կակե ուդոնը՝ մեղմահամ արգանակով, որ պատրաստվում է դասիով, սոյայի սոուսով և միրինով։ Այն մատուցվում է վրան կտրտած կանաչ սոխով։ Տարածված են նաև ծովամթերքով ու տոֆույով ուդոնները։ Համեմունքներն ավելացնում են ըստ ճաշակի։ Ուդոնի համար օգտագործվող արգանակները տարբերվում են տարածաշրջանից տարածաշրջան։ Արևելյան Ճապոնիայում ավելացնում են մուգ, իսկ արևմուտքում բաց գույնի սոյայի սոուս։ Բնականաբար, արագ պատրաստվող լապշաները վաճառվում են երկու (կամ ավելի) տարբերակներով[1]։ այլ անսովոր տարբերակներ են խառը տապակած յակի ուդոնը և կարի ուդոնը։ Այն հաճախ օգտագործվում է սաբու-սաբուի կամ ճապոնական այլ տաք ուտեստների մեջ։
Ուդոն լապշան պատրաստվում է տաք ջրով լի կաթսայով։ Կախված տեսակից այն մատուցվում է տարբեր կերպ։ Ուդոնը մատուցվում է ամռանը սառը, իսկ ձմռանը տաք վիճակում։ Էդո դարաշրջանում ուդոնը մատուցվում էր նուրումուգի (ճապ.՝ 温麦) տաք արգանակով։ Սառը արգանակով տարբերակը կոչվում էր հիյամուգի (ճապ.՝ 冷麦)։ Սառը ուդոնին կամ ուդոնով աղցանին սվորաբար խառնում են ձվածեղի շերտիկներ, մանրացված հավի միս կամ թարմ բանջարեղեն, օրինակ, վարունգ և բազուկ։ Ուդոնով ապուրի հետ, ըստ սեզոնի ընտրվում է համապատասխան թանձրուկը։ Որոշ թանձրուկներ շատ քիչ են եփվում, թեև տեպուրայով (ծովամթերքի տեսակ) թանձրուկները լավ տապակվում են։ Այս ուտեստներից շատերը կարող են մատուցվել սոբայով։
Կառե նանբան, ճապոնական կծու կարիի արգանակով լապշա, որ կարող է պարունակել միս կամ բաննջարեղեն։
Նանբան եզրույթը կապվում է Նանբան առևտրի հետ, որը մեկ դար շարունակ մեծ ազդեցություն է ունեցել Ճապոնիայի մշակույթի վրա, մինչև որ 1639 թվականին արգելվեց Էդո Տոկուգավա Սյոգունատի կողմից[2]։ Հոկայդո շրջանի Բիեի քաղաքը հայտնի է յուրահատուկ կարիի ուդոնով[3]։
Կիցուն, քաղցր, շատ տապակած տոֆու գնդիկներով[4]։ Ծագել է Օսակայում։
Մարուտեն, լցոնված տապակած մեծ ձկան շերտերով
Նաբեյակի, ծովամթերքով և բանջարեղենով՝ եփված մետաղե կաթսայում։ Առավել տարածված բաղադրամասերն են ծովախեցգետինը սնկով և հարած ձվով
Ուդոն լապշայի տարատեսակներ պատրաստում են Ճապոնիայում, Կորեայում, որտեղ ուտեստը մատուցվում է հատկապես ճապոնական ռեստորաններում, Պալաույում, որտեղ ուտեստը կոչվում է ուդոնգ և այն պատրաստելու ավանդույթը մնացել է ճապոնացի նախկին վարչակազմից[6]։ Ուդոնգի արգանակը սոյայի սոուս է։ Քանի որ Պալաույում Օկինավայից շատ ներգաղթյալներ կային, արգանակը պատրաստում էին ինչպես իրենց հայրենիքում։ Հատկանշական է, որ ուդոնգը պատրաստում են սպագետիից, քանի որ այնտեղ այն ավելի հեշտ է ձեռք բերել[7]։ Ֆիլիպիններում ուդոն լապշան կոչվում է օդոնգ[8][9]։ «Օդոնգ»-ը ցորենի հիմքով դեղին խիտ չինական լապշա է[10] և շատ նման է Օկինավայի սոբային[11]։ Ավանդական օդոնգը պատրաստում են պահածոյացված սարդինայով և լոլիկի սոուսով[12]։ Հայտնի են նաև օդոնգով պատրաստվող այլ ուտեստներ, ինչպիսիք են կանաչիով շերտերը[9]։ 1900-ական թվականներին Դավաոյում ճապոնացի շատ ներգաղթյալներ կային[13], որոնց կեսը՝ Օկինավայից[14]։ Այս ժամանակաշրջանում ճապոնացիները դրեցին օդոնգի արտադրության սկիզբը[13]։
Ճապոնիայի Կագավա պրեֆեկտուրան ողջ երկրում հայտնի է իր սանուկի ուդոնով։ Այն գովազդվում է Ճապոնիայի այլ շրջաններում թեմատիկ թալիսմանների, հուշանվերների և ֆիլմերի միջոցով[15]։
↑«Kaigai ikunara kōdenēto – Parao» 海外行くならこーでねーと! – パラオ [(TV show) What sightseeing organizers recommend – Palau (aired on November 24th, 2012)]. TV Tokyo (ճապոներեն). 2012 թ․ նոյեմբերի 24. 裏スポット【第4位】ロックアイランドカフェ(おもしろ日本食)(Interesting places ranking number 4 – strange Japanese foods). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին. «(rough translation) Palau udon actually uses spaghetti instead of udon»
↑Figueroa, Antonio V. (2016 թ․ սեպտեմբերի 11). «US, Japan linguistic legacies». Issuu (անգլերեն). Edge Davao. էջ 9. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
↑Tayag, Claude. «26 top Filipino iconic dishes». The Philippine Star (անգլերեն). 4.Pansit. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 24-ին. «the most popular noodle dishes loved by the locals:...Udóng in Davao» (This website enforces periodical auto-refresh with a few-minutes interval, even when archived.)
↑«Honba okinawa soba no teigi» 本場沖縄そばの定義 [Definition of authentic Okinawa soba]. Okinawa Noodle Manufacturing Co-op (ճապոներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին. (Unlike udon, Okinawa soba contains kansui agent.)
↑Ong, Kenneth Irvin (2018 թ․ հոկտեմբերի 18). «For the love of Ligo sardines». Edge Davao (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.