Ուդոն (լապշա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուդոն
ԵնթատեսակJapanese noodles?
Առաջացման երկիր Ճապոնիա
 Udon Վիքիպահեստում

Ուդոն (ճապ.՝ うどん կամ ճապ.՝ 饂飩), ցորենի ալյուրից պատրաստված հաստ լապշա, որ բնորոշ է Ճապոնական խոհանոցին։ Գոյություն ունեն ուդոնի պատրաստման և մատուցման բազմաթիվ տարբերակներ։ Ուդոնից պատրաստված պարզագույն ուտեստը ապուրն է՝ կակե ուդոնը՝ մեղմահամ արգանակով, որ պատրաստվում է դասիով, սոյայի սոուսով և միրինով։ Այն մատուցվում է վրան կտրտած կանաչ սոխով։ Տարածված են նաև ծովամթերքով ու տոֆույով ուդոնները։ Համեմունքներն ավելացնում են ըստ ճաշակի։ Ուդոնի համար օգտագործվող արգանակները տարբերվում են տարածաշրջանից տարածաշրջան։ Արևելյան Ճապոնիայում ավելացնում են մուգ, իսկ արևմուտքում բաց գույնի սոյայի սոուս։ Բնականաբար, արագ պատրաստվող լապշաները վաճառվում են երկու (կամ ավելի) տարբերակներով[1]։ այլ անսովոր տարբերակներ են խառը տապակած յակի ուդոնը և կարի ուդոնը։ Այն հաճախ օգտագործվում է սաբու-սաբուի կամ ճապոնական այլ տաք ուտեստների մեջ։

Ուտեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուդոն լապշան պատրաստվում է տաք ջրով լի կաթսայով։ Կախված տեսակից այն մատուցվում է տարբեր կերպ։ Ուդոնը մատուցվում է ամռանը սառը, իսկ ձմռանը տաք վիճակում։ Էդո դարաշրջանում ուդոնը մատուցվում էր նուրումուգի (ճապ.՝ 温麦) տաք արգանակով։ Սառը արգանակով տարբերակը կոչվում էր հիյամուգի (ճապ.՝ 冷麦)։ Սառը ուդոնին կամ ուդոնով աղցանին սվորաբար խառնում են ձվածեղի շերտիկներ, մանրացված հավի միս կամ թարմ բանջարեղեն, օրինակ, վարունգ և բազուկ։ Ուդոնով ապուրի հետ, ըստ սեզոնի ընտրվում է համապատասխան թանձրուկը։ Որոշ թանձրուկներ շատ քիչ են եփվում, թեև տեպուրայով (ծովամթերքի տեսակ) թանձրուկները լավ տապակվում են։ Այս ուտեստներից շատերը կարող են մատուցվել սոբայով։

Տաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեմպուրայով ուդոն
Կիցուն ուդոն
Կարի ուդոն
  • Սիկարա, բոված մոչիով լապշա
  • Գոբոթեն, լավ տապակած մանրացված կռատուկի արմատով
  • Հաիկարա ("ժամանակակից ուդոն")
  • Կակե (Կանտոյում) կամ սու (Կինկիում), մանր կտրտած կանաչ սոխով արգանակով տաք լապշա։
  • Կամաաճե, տաք, դասիի կամ սուկիյակիի հավելումով
  • Կառե նանբան, ճապոնական կծու կարիի արգանակով լապշա, որ կարող է պարունակել միս կամ բաննջարեղեն։

Նանբան եզրույթը կապվում է Նանբան առևտրի հետ, որը մեկ դար շարունակ մեծ ազդեցություն է ունեցել Ճապոնիայի մշակույթի վրա, մինչև որ 1639 թվականին արգելվեց Էդո Տոկուգավա Սյոգունատի կողմից[2]։ Հոկայդո շրջանի Բիեի քաղաքը հայտնի է յուրահատուկ կարիի ուդոնով[3]։

  • Կիցուն, քաղցր, շատ տապակած տոֆու գնդիկներով[4]։ Ծագել է Օսակայում։
  • Մարուտեն, լցոնված տապակած մեծ ձկան շերտերով
  • Նաբեյակի, ծովամթերքով և բանջարեղենով՝ եփված մետաղե կաթսայում։ Առավել տարածված բաղադրամասերն են ծովախեցգետինը սնկով և հարած ձվով
  • Օբորո, դասիի արգանակով և կոմբուի փաթիլներով.
  • Օյակո, թռչնամսով և ձվով, քաղցր դասիի արգանակով։ Այն ունի քաղցր-մեղցր համ.
  • Սանսայի, լեռնային վայրի, ուտելի խոտաբույսերով
  • Սու ուդոն կամ կակե ուդոն
  • Սուտամինա, տարբեր առատ բաղադրիչներով, որոնք սովորաբար ներառում են միս, հում ձու և բանջարեղեն։
  • Տանուկի (Կանտոյում)[4] կամ հաիկարա (Կանսաիում)[4], ծովամթերքով լապշա
  • Տեմպուրա, ծովախեցգետնով ուդոն
  • Ծուկիմի, լապշայով ապուր հում ձվով, որը եփում է տաք ապուրի երեսին
  • Վակամե, մուգ կանաչ ջրիմուռով թանձրուկով
  • Յակի ուդոն, սոյայի սոուսի մեջ տապակած ուդոն։ Ծագել է Ֆուկուոկա պրեֆեկտուրայի Կիտակյուսյու քաղաքում։

Սառը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորի ուդոն
  • Բուկակե, սառը ուդոն, որ մատուցվում է թանձր դասի սոուսով[5]
  • Հադակա
  • Կիջոյու, մատուցվում է հում սոյայի սառը սոուսով և ցիտրուսային հավելումով և դաիկոն բազուկով
  • Զարու, նորի ջրիմուռներով։ Մատուցվում է դասիի, միրինի ու սոյայի սոուսի սառև խառնուրդով։ Ուտում են կանաչ ջրիմուռով և կոճապղպեղով։

Տարածաշրջանային տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուդոնգ, կորեական լապշայով ապուր՝ երիցուկի գլխիկներով և յոմուկ ձկնատեսակով

Ուդոն լապշայի տարատեսակներ պատրաստում են Ճապոնիայում, Կորեայում, որտեղ ուտեստը մատուցվում է հատկապես ճապոնական ռեստորաններում, Պալաույում, որտեղ ուտեստը կոչվում է ուդոնգ և այն պատրաստելու ավանդույթը մնացել է ճապոնացի նախկին վարչակազմից[6]։ Ուդոնգի արգանակը սոյայի սոուս է։ Քանի որ Պալաույում Օկինավայից շատ ներգաղթյալներ կային, արգանակը պատրաստում էին ինչպես իրենց հայրենիքում։ Հատկանշական է, որ ուդոնգը պատրաստում են սպագետիից, քանի որ այնտեղ այն ավելի հեշտ է ձեռք բերել[7]։ Ֆիլիպիններում ուդոն լապշան կոչվում է օդոնգ[8][9]։ «Օդոնգ»-ը ցորենի հիմքով դեղին խիտ չինական լապշա է[10] և շատ նման է Օկինավայի սոբային[11]։ Ավանդական օդոնգը պատրաստում են պահածոյացված սարդինայով և լոլիկի սոուսով[12]։ Հայտնի են նաև օդոնգով պատրաստվող այլ ուտեստներ, ինչպիսիք են կանաչիով շերտերը[9]։ 1900-ական թվականներին Դավաոյում ճապոնացի շատ ներգաղթյալներ կային[13], որոնց կեսը՝ Օկինավայից[14]։ Այս ժամանակաշրջանում ճապոնացիները դրեցին օդոնգի արտադրության սկիզբը[13]։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուդոնի ափսեի ու ճաշացանկի մոդել Տակամացու օդանավակայանի ուղեբեռի բաժանմունքում

Ճապոնիայի Կագավա պրեֆեկտուրան ողջ երկրում հայտնի է իր սանուկի ուդոնով։ Այն գովազդվում է Ճապոնիայի այլ շրջաններում թեմատիկ թալիսմանների, հուշանվերների և ֆիլմերի միջոցով[15]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմոկավա
Հիմոկավա  
Միմի-ուդոն
Միմի-ուդոն  
Հյոտյո
Հյոտյո  
Կիսիմեն
Կիսիմեն  
Իսե-ուդոն
Իսե-ուդոն  
Յակի-ուդոն
Յակի-ուդոն  

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 14 types of instant udon (in Japanese)
  2. Itoh, Makiko (2015 թ․ մայիսի 15). «Nanban dishes are fit for a barbarian». The Japan Times (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  3. Biei carry udon official website - Biei carry udon(10/09/2023)
  4. 4,0 4,1 4,2 Itoh, Makiko (2018 թ․ նոյեմբերի 17). «A comforting udon noodle recipe for the winter season». The Japan Times. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  5. Gritzer, Daniel. «Make a splash with bukkake udon (Japanese cold noodles with broth)». Serious Eats (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
  6. Imamura, Keisuke (2017). «The Changes in the Use of Japanese Loanwords in Palauan». Journal of the College of Liberal Arts and Sciences Tokyo Medical and Dental University (ճապոներեն). Japan. 47: 17, 22. doi:10.11480/kyoyobukiyo.47.0_17. «(rough translation) Chapter 5.6 Foods: ... うどん udong ... is used by almost all informants.»
  7. «Kaigai ikunara kōdenēto – Parao» 海外行くならこーでねーと! – パラオ [(TV show) What sightseeing organizers recommend – Palau (aired on November 24th, 2012)]. TV Tokyo (ճապոներեն). 2012 թ․ նոյեմբերի 24. 裏スポット【第4位】ロックアイランドカフェ(おもしろ日本食)(Interesting places ranking number 4 – strange Japanese foods). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին. «(rough translation) Palau udon actually uses spaghetti instead of udon»
  8. Figueroa, Antonio V. (2016 թ․ սեպտեմբերի 11). «US, Japan linguistic legacies». Issuu (անգլերեն). Edge Davao. էջ 9. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
  9. 9,0 9,1 «Manila craves for Davao cuisine». PIA Press Release (անգլերեն). Philippine Information Agency. 2006 թ․ ապրիլի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
  10. Tayag, Claude. «26 top Filipino iconic dishes». The Philippine Star (անգլերեն). 4.Pansit. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 24-ին. «the most popular noodle dishes loved by the locals:...Udóng in Davao» (This website enforces periodical auto-refresh with a few-minutes interval, even when archived.)
  11. «Honba okinawa soba no teigi» 本場沖縄そばの定義 [Definition of authentic Okinawa soba]. Okinawa Noodle Manufacturing Co-op (ճապոներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին. (Unlike udon, Okinawa soba contains kansui agent.)
  12. Ong, Kenneth Irvin (2018 թ․ հոկտեմբերի 18). «For the love of Ligo sardines». Edge Davao (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
  13. 13,0 13,1 Goodman, Grant K. (1967). «Japanese Percentage of Participation in Davao Province Industries». Davao: A Case Study in Japanese-Philippine Relations (անգլերեն). University of Kansas, Center for East Asian Studies. էջ 31. hdl:1808/1195. «60% of Odong manufacturing»
  14. Ohno, Shun (2006 թ․ մարտի 1). «Rethinking Okinawan Diasporas in 'Davaokuo' with Special Reference to Their Relations with Mainland Japanese and Filipino Residents of Davao, the Philippines» 「ダバオ国」の沖縄人社会再考 -本土日本人、フィリピン人との関係を中心に-. Immigration Studies (移民研究) (անգլերեն). Okinawa: Center for migration studies, University of the Ryukyus (琉球大学移民研究センター). 2. abstract (pp21–22). hdl:20.500.12000/6447. ISSN 1881-0829.
  15. «UDON - 作品 - Yahoo!映画». yahoo.co.jp.
  • Tsuji, Shizuo (1980). Japanese Cooking: A Simple Art. Kodansha International/USA, New York. 1568363885
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուդոն (լապշա)» հոդվածին։