Արիշտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Արիշտա
ԵնթատեսակԼափշա
Հիմնականալյուր, ջուր և սեղանի աղ

Արիշտա, տնական յուրատեսակ լապշա[1], նրանից փլավ են պատրաստում, օգտագործում են ապուրների պատրաստման համար։ Հանդիպում է նաև ռշտա անունով[2]։ Անվանումն առաջացել է պարսկական ռեշտեից (պարս․՝ رشته), ինչը նշանակում էր «թելեր» կամ «շերտեր»։ Ի տարբերություն իրանական խոհանոցի լապշայի՝ հայկական լապշան կապելլինիի պես բարակ չէ։ Լապշան նմանատիպ բաղադրատոմսերով առկա է նաև շատ խոհանոցներում, իսկ նմանատիպ անվանումով լապշա կա թուրքական կեսմե, էրիշտե և ադրբեջանական (азерб. əriştə) էրիշտե խոհանոցում(թուրք.՝ kesme, erişte)[3], բայց ի տարբերություն վերջինների, խմորի պատրաստման ժամանակ կաթ չի օգտագործվում։

Կարող է պատրաստվել նաև արտադրական եղանակով[4]։ Արիշտան պատրաստվում է ալյուրով, ջրով, աղով, պետք է պատրաստել բավականին պինդ խմոր[5]։ Յուրաքանչյուր կտորը գրտնակել 1,5 մմ հաստությամբ՝ լավաշի նման, փաթաթել ռուլետաձև, որը հետո պետք է կտրտել բարակ շերտերով և չորացնել[6]։ Չորացրած արիշտան թեթևակի կարմրեցնում են չոր թավայի մեջ մինչև վարդագույն-ոսկեգույն երանգ ստանալը։ Առանց ձվի տարբերակն օգտագործվում է նաև որպես նպարային խոհանոցի ուտեստ[7]։ Արիշտայի համար դասական կերակրալցուկ է համարվում հալած յուղը, մածունն ու սխտորը[8]։

Գոյություն ունի արիշտայի երկու տարբեր տեսակներ՝ ճաշի և աղանդերի համար։ Քաղցր արիշտայից պատրաստում են հալվա[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Аришта-плов. Ингредиенты: свинина, рис, аришта»։ ЕдимДома.ру։ Վերցված է 2018-09-02 
  2. «ehu.by»։ www.ehu.by (անգլերեն)։ Վերցված է 2018-09-02 
  3. «Turkish Egg Noodle (Erişte)»։ Almost Turkish Recipes։ Վերցված է 2016-12-21 
  4. ХАЧАТРЯН ВРУЙР МУШЕГОВИЧ, АРУСТАМОВА ЭММА ДАНИЛОВНА, МЕЛКУМЯН РОЗА МИХАЙЛОВНА, СТЕПАНЯН САМВЕЛ СТЕПАНОВИЧ, ТУТХАЛЯН СЕРГЕЙ СЕДРАКОВИЧ, ВАРТАНЯН ЗАВЕН ЛЕВОНОВИЧ։ «Способ производства мучного изделия типа лапши "аришта»։ Патентный поиск, Поиск патентов и изобретений РФ и СССР։ Վերցված է 2016-12-19 
  5. «Суп из лоби и аришты»։ Barev today։ Վերցված է 2016-12-19 
  6. «Аришта»։ kulivedia։ Վերցված է 2016-12-19 
  7. «Армянская постная кухня»։ Как готовить?։ Վերցված է 2016-12-19 
  8. Элеонора Малхасян (2013-11-14)։ «И суп с хвостом…»։ Im Yerevan։ Վերցված է 2016-12-19 
  9. «Аришта»։ Дадаеда.ру։ Վերցված է 2016-12-19 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «արիշտա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։