Մոչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրիմոչի(切り餅) բրնձե տորթ

Մոչի (ճապոներեն` 餅), իրենից ներկայացնում է բրնձե տորթ` պատրաստված կպչուն բրնձից։ Ճապոնիայում այս սննդատեսակի պատրաստման արարողությունը կոչում են Մոչիցուկի։ Չնայած Ճապոնիայում այն կարելի է օգտագործել կլոր տարի, սակայն դրա հանդեպ առանձնակի պահանջարկ է առաջանում Նոր տարվա նախօրեին։ Այն մեծ ժողովրդայնություն է վայելում նաև այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հարավային Կորեան, Թայլանդը, Ինդոնեզիան, Կամբոջան, Թայվանը, ինչպես նաև Հավայան կղզիները։