Արագ պատրաստվող լապշա
Տեսակ | սննդատեսակ |
---|---|
Ենթատեսակ | արագ պատրաստվող սնունդ և noodle dish? |
Առաջացման երկիր | Ճապոնիա |
Արտադրման վայր | Ճապոնիա |
Ստեղծման տարեթիվ | 1950 |
Հիմնական | ցորենի ալյուր և ջուր |
Instant noodles Վիքիպահեստում |
Արագ պատրաստվող լապշա, մակարոնային մթերք, որի պատրաստման համար բավական է նրա վրա ավելացնել եռման ջուր և սպասել մի քանի րոպե։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից արագ պատրաստվող լապշայի հայրը համարվում է թայվանական ծագմամբ ճապոնացի Մոմոֆուկու Անդոն, որը հիմնադրել է Nissin Food Products Co., Ltd ընկերությունը և աշխարհում առաջին անգամ արտադրել է Chikin Ramen լապշան՝ (հավի մսի համով)՝ 1958 թվականին։ 1958 թվականի օգոստոսի 25-ին նոր արտադրանքը հայտնվել է ճապոնական շուկայում[1]։
1971 թվականին Nissin ընկերությունը փրփրապլաստե բաժակների մեջ արտադրել է արագ պատրաստվող լապշա «Cup Noodle»: Այն կարելի է պատրաստել առանց սպասք օգտագործելու՝ հենց նույն բաժակի մեջ։ Հետագայում բաժակի մեջ ավելացրել են չոր կանաչիներ, ինչն ուտեստը դարձրել է ապուր։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արագ պատրաստվող լապշայի ռուսական շուկան 2013 թվականին գնահատվել է ավելի քան 800 միլիոն դոլար, լապշան զբաղեցրել է արագ պատրաստվող մթերքների 50 % մի քիչ պակաս մասը[2]։
2009 թվականին աշխարհում վաճառվել է ավելի քան 92 միլիարդ արագ պատրաստվող լապշայի չափաբաժին[3]։
Լրացուցիչ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճապոնիայում 2000 թվականին անցկացված հասարակական հարցումներով, արագ պատրաստվող լապշան համարվել է XX դարի ճապոնական գլխավոր հայտնագործությունը։ Կարաոկեն երկրորդ տեղում է, իսկ սկավառակը՝ հինգերորդ[4]։
Սկզբում լապշան եղել է որպես բացառիկ, թանկարժեք մթերք։ Այն մոտ անգամ ավելի թանկ էր, քան լապշաների ավանդական տեսակները՝ սոբան և ուդոնը[1]։
Լապշայի համը լավացնելու համար սովորաբար ավելացնում են սննդային հավելումներ։
Հարավային Կորեայում արագ պատրաստվող լապշան անվանում են «ռամյոն» (lang-ko|라면):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Сайт компании Роллтон Արխիվացված 2011-10-17 Wayback Machine 13.05.2010
- ↑ ЖИТЬ БУДЕТ ЛУЧШЕ, ЖИТЬ БУДЕТ ВЕСЕЛЕЙ. Обзор российского рынка продуктов быстрого приготовления (по данным IntescoResearchGroup) — Российский Продовольственный Рынок № 5/2012 " К концу 2013 года объем российского рынка продукции быстрого приготовления прогнозируется на уровне 1,8 млрд долларов … "
- ↑ «The Japan Times: Эволюция лапши быстрого приготовления». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Japan votes noodle the tops BBC 12.12.2000.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Обзор рынка ЛБП г. Омска
- Московский рынок продуктов быстрого приготовления
- Рынок лапши быстрого приготовления в России (июнь 2001) Արխիվացված 2019-09-08 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արագ պատրաստվող լապշա» հոդվածին։ |
|