Շտեֆանիա Մոլդովան
Շտեֆանիա Մոլդովան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | օգոստոսի 24, 1929 կամ օգոստոսի 24, 1931[1] Շիեու-Օդորհեյ, Բիստրիցա Նեսեուդ, Ռումինիա |
Երկիր | Ռումինիա և Հունգարիա |
Մահացել է | ապրիլի 12, 2012[1] Բուդապեշտ, Հունգարիա |
Գերեզման | Ֆարկաշրետի գերեզմանոց |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Պարգևներ | |
Stefánia Moldován Վիքիպահեստում |
Շտեֆանիա Մոլդովան (իսկական ազգանունը՝ Անգելեսյան, օգոստոսի 24, 1929 կամ օգոստոսի 24, 1931[1], Շիեու-Օդորհեյ, Բիստրիցա Նեսեուդ, Ռումինիա - ապրիլի 12, 2012[1], Բուդապեշտ, Հունգարիա), հունգարահայ երգչուհի[2] (կոլորատուրային սոպրանո)։ Հունգարիայի վաստակավոր արտիստ (1978)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շտեֆանիա Մոլդովանը ծնվել է 1931 թվականի օգոստոսի 24-ին Ռումինիայի Բիստրիցա-Նեսեուդ օկրուգում (ունի հայկական ծագում)։ 1953 թվականին ավարտել է Հունգարիայի երաժշտական ակադեմիան։ Օպերայում նորամուտը կատարել է Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերայում։
Երգել է Սեգեդի օպերային թատրոնում, 1961-2012 թվականներին գլխավոր դերերգերով հանդես է եկել Բուդապեշտի օպերային թատրոնում[3][4][5][6][7]։ Համերգներով (երկացանկում ընդգրկված են եղել նաև օպերային դերերգեր) շրջագայել է Ռումինիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, ԽՍՀՄ-ում։
1969 թվականին Կոմիտասի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Բուդապեշտի հայկական ակումբում կազմակերպված երեկոյին Շտեֆանիա Մոլդովանը հանդես է եկել Կոմիտասի երգերով։ Մոսկվայում նրա ելույթները (1959) բարձր է գնահատել ռուսական մամուլը («թավշյա սոպրանո», «գեղարվեստական նուրբ ճաշակ», «դրամատիկական տաղանդ», ձայնային մեծ հնարավորություններ և այլն)։
Նկարահանվել է 7 կինո- և հեռուստաֆիլմերում։
Շտեֆանիա Մոլդովանը մահացել է 2012 թվականի հուլիսի 12-ին Բուդապեշտում։
Ընտրյալ դերերգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միմի – «Բոհեմ», Ջակոմո Պուչինի
- Տատյնա – «Եվգենի Օնեգին», Պյոտր Չայկովսկի
- Լեոնորա – «Տրուբադուր», Ջուզեպպե Վերդի
- Ջուլիետ – «Հոֆմանի հեքիաթները», Ժակ Օֆենբախ
- Դոննա Էլվիրա – «Դոն Ժուան», Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ
- Ամելիա – «Պարահանդես-դիմակահանդես», Ջուզեպպե Վերդի
- Մանոն Լեսկո – «Մանոն Լեսկո», Ջակոմո Պուչինի
- Դեզդեմոնա – «Օթելլո», Ջուզեպպե Վերդի
- Քսենյա – «Բորիս Գոդունով», Մոդեստ Մուսորգսկի
- Աիդա – «Աիդա», Ջուզեպպե Վերդի
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1959 – Հունգարիայի «Ֆերենց Լիստ» շքանշան
- 1978 – Հունգարիայի վաստակավոր արտիստ
- 1978 – Պրոֆմիությունների մրցանակ
- 1998 – Բուդապեշտի XIII շրջանի պատվավոր քաղաքացի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ Արևելյան Եվրոպայի հայ համայնքի խնդիրները
- ↑ Gergely, Ortutay (2012 թ․ ապրիլի 12). «Elhunyt Moldován Stefánia». NOL.hu (հունգարերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Díszpolgárok». Budapest13 (հունգարերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Biográf ki kicsoda : 2002. Budapest: Enciklopédia. 2001. ISBN 963-8477-64-4.
- ↑ MTI ki kicsoda 2009 : kortársaink életrajzi lexikona. Budapest: MTI. 2008. ISBN 978-963-1787-283.
- ↑ Magyar színházművészeti lexikon. Budapest: Akadémiai Kiadó. 1994. ISBN 963-05-6635-4.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Театральная энциклопедия. Том 3 / Глав. ред. П. А. Марков — М.: Советская энциклопедия, 1964.
- Рождественская Н., Ш. Молдован, «Советская музыка», 1959,
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շտեֆանիա Մոլդովան Internet Movie Database կայքում
- Moldován Stefánia(անգլ.)
- Great Hungarian Voices: Stefania Moldovan
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |