Շտեֆանիա Մոլդովան
Շտեֆանիա Մոլդովան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | օգոստոսի 24, 1929 կամ օգոստոսի 24, 1931[1] Շիեու-Օդորհեյ, Bistrița-Năsăud County, Ռումինիա |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | ապրիլի 12, 2012[1] Բուդապեշտ, Հունգարիա |
Գերեզման | Ֆարկաշրետի գերեզմանոց |
Մասնագիտություն | երգչուհի և օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Պարգևներ |
Շտեֆանիա Մոլդովան (իսկական ազգանունը՝ Անգելեսյան, օգոստոսի 24, 1929 կամ օգոստոսի 24, 1931[1], Շիեու-Օդորհեյ, Bistrița-Năsăud County, Ռումինիա - ապրիլի 12, 2012[1], Բուդապեշտ, Հունգարիա), հունգարահայ երգչուհի[2] (կոլորատուրային սոպրանո)։ Հունգարիայի վաստակավոր արտիստ (1978)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շտեֆանիա Մոլդովանը ծնվել է 1931 թվականի օգոստոսի 24-ին Ռումինիայի Բիստրիցա-Նեսեուդ օկրուգում (ունի հայկական ծագում)։ 1953 թվականին ավարտել է Հունգարիայի երաժշտական ակադեմիան։ Օպերայում նորամուտը կատարել է Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերայում։
Երգել է Սեգեդի օպերային թատրոնում, 1961-2012 թվականներին գլխավոր դերերգերով հանդես է եկել Բուդապեշտի օպերային թատրոնում[3][4][5][6][7]։ Համերգներով (երկացանկում ընդգրկված են եղել նաև օպերային դերերգեր) շրջագայել է Ռումինիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, ԽՍՀՄ-ում։
1969 թվականին Կոմիտասի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Բուդապեշտի հայկական ակումբում կազմակերպված երեկոյին Շտեֆանիա Մոլդովանը հանդես է եկել Կոմիտասի երգերով։ Մոսկվայում նրա ելույթները (1959) բարձր է գնահատել ռուսական մամուլը («թավշյա սոպրանո», «գեղարվեստական նուրբ ճաշակ», «դրամատիկական տաղանդ», ձայնային մեծ հնարավորություններ և այլն)։
Նկարահանվել է 7 կինո- և հեռուստաֆիլմերում։
Շտեֆանիա Մոլդովանը մահացել է 2012 թվականի հուլիսի 12-ին Բուդապեշտում։
Ընտրյալ դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միմի – «Բոհեմ», Ջակոմո Պուչինի
- Տատյնա – «Եվգենի Օնեգին», Պյոտր Չայկովսկի
- Լեոնորա – «Տրուբադուր», Ջուզեպպե Վերդի
- Ջուլիետ – «Հոֆմանի հեքիաթները», Ժակ Օֆենբախ
- Դոննա Էլվիրա – «Դոն Ժուան», Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ
- Ամելիա – «Պարահանդես-դիմակահանդես», Ջուզեպպե Վերդի
- Մանոն Լեսկո – «Մանոն Լեսկո», Ջակոմո Պուչինի
- Դեզդեմոնա – «Օթելլո», Ջուզեպպե Վերդի
- Քսենյա – «Բորիս Գոդունով», Մոդեստ Մուսորգսկի
- Աիդա – «Աիդա», Ջուզեպպե Վերդի
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1959 – Հունգարիայի «Ֆերենց Լիստ» շքանշան
- 1978 – Հունգարիայի վաստակավոր արտիստ
- 1978 – Պրոֆմիությունների մրցանակ
- 1998 – Բուդապեշտի XIII շրջանի պատվավոր քաղաքացի
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ Արևելյան Եվրոպայի հայ համայնքի խնդիրները
- ↑ Gergely Ortutay (12 April 2012)։ «Elhunyt Moldován Stefánia»։ NOL.hu (հունգարերեն)։ Վերցված է 6 January 2022
- ↑ «Díszpolgárok»։ Budapest13 (hu-HU)։ Վերցված է 6 January 2022
- ↑ Biográf ki kicsoda : 2002։ Budapest: Enciklopédia։ 2001։ ISBN 963-8477-64-4
- ↑ MTI ki kicsoda 2009 : kortársaink életrajzi lexikona։ Budapest: MTI։ 2008։ ISBN 978-963-1787-283
- ↑ Magyar színházművészeti lexikon։ Budapest: Akadémiai Kiadó։ 1994։ ISBN 963-05-6635-4
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Театральная энциклопедия. Том 3 / Глав. ред. П. А. Марков — М.: Советская энциклопедия, 1964.
- Рождественская Н., Ш. Молдован, «Советская музыка», 1959,
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շտեֆանիա Մոլդովան Internet Movie Database կայքում
- Moldován Stefánia(անգլ.)
- Great Hungarian Voices: Stefania Moldovan
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |