Շտեֆան Ռադու
Ռադուն Լացիոյի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Ștefan Daniel Radu | ||
Քաղաքացիությունը | Ռումինիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 22, 1986[1][2][3] (37 տարեկան) | ||
Ծննդավայր | Բուխարեստ, Ռումինիա | ||
Հասակ | 178 սմ | ||
Քաշ | 79 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Լացիո | ||
Համար | 26 | ||
Պատանեկան կարիերա | |||
1999-2004 | Դինամո Բուխարեստ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2004-2008 | Դինամո Բուխարեստ | 61 | (1) |
2008-ներկա | Լացիո | 255 | (4) |
Ազգային հավաքական‡ | |||
2003 | Ռումինիա Մ17 | 1 | (0) |
2005 | Ռումինիա Մ19 | 3 | (0) |
2006-2008 | Ռումինիա Մ21 | 13 | (1) |
2006-2013 | Ռումինիա | 14 | (0) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Շտեֆան Ռադու (ռումիներեն՝ Ștefan Radu, հոկտեմբերի 22, 1986[1][2][3], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լացիոյի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։ Նախկինում հանդես է եկել Ռումինիայի ազգային հավաքականում և նրա կազմում մասնակցել Եվրո 2008-ին[5]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դինամո Բուխարեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռադուն Դինամո Բուխարեստի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2005 թվականի ապրիլի 27-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բակեուի դեմ խաղում[6]։ Առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2006 թվականի հուլիսի 13-ին՝ ՈՒԵՖԱ Գավաթի որակավորման առաջին փուլի Հիբերնիանսի դեմ խաղում[7]։ Ռումինիայի առաջնությունում իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 5-ին՝ Կլուժի դեմ խաղում[8]։ Դինամո Բուխարեստի առաջին թիմի կազմում Ռադուն անցկացրեց 80 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
Լացիո
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի հունվարին Ռադուն մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվեց Լացիո[9]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հունվարի 30-ին՝ Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչի Ֆիորենտինայի դեմ խաղում[10]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց փետրվարի 3-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում[11]։ Հունիսին Ռադուն 3․5 միլիոն եվրոյի դիմաց լրիվ տրանսֆերով միացավ Լացիոյին[12][13]։ 2011 թվականի մարտի 13-ին ռումինացին հեռացվեց խաղադաշտից Ռոմայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 87-րդ րոպեին[14]։
2011 թվականի հունիսի 17-ին Ռադուն 5 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Լացիոյի հետ[15]՝ 2011-12 մրցաշրջանում դառնալով թիմի ավագը։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2012 թվականի դեկտեմբերի 6-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Մարիբորի դեմ խաղում[16]։ Առաջին գոլը Սերիա A-ում խփեց 2013 թվականի փետրվարի 25-ին՝ Պեսկարայի դեմ խաղում[17]։ Մայիսի 26-ին ռումինացին թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչի Ռոմայի դեմ խաղում[18]՝ օգնելով Լացիոյին հաղթել 1-0 հաշվով և նվաճել գավաթը[19][20]։ 2012-13 մրցաշրջանում Ռադուն անցկացրեց 36 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[21]։
2013 թվականի օգոստոսի 18-ին Ռադուն մասնակցեց Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ խաղին[22], սակայն այս խաղում Լացիոն պարտվեց 4-0 հաշվով[23][24]։ 2014 թվականի փետրվարի 23-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սասուոլոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[25]։ 2015 թվականի մայիսի 20-ին Ռադուն գոլ խփեց Իտալիայի գավաթի եզրափակչի Յուվենտուսի դեմ խաղում[26], սակայն Լացիոն հանդիպման լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով պարտություն կրեց[27][28]։ Հուլիսի 11-ին ռումինացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2020 թվականը[29][30][31]։ 2016 թվականի հունվարի 24-ին նա կարմիր քարտ ստացավ Կիևոյի դեմ խաղում՝ հեռացվելով խաղադաշտից հանդիպման 82-րդ րոպեին[32]։
2016 թվականի դեկտեմբերի 18-ին Ռադուն գոլ խփեց Ֆիորենտինայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[33]։ 2017 թվականի հունվարի 31-ին նա հեռացվեց խաղադաշտից Ինտեր Միլանի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 76-րդ րոպեին[34]։ Մայիսի 17-ին ռումինացին փոխարինեց վնասվածք ստացած Մարկո Պարոլոյին Իտալիայի գավաթի եզրափակչի Յուվենտուսի դեմ հանդիպման 21-րդ րոպեին, սակայն Լացիոն պարտվեց 2-0 հաշվով[35]։ 2016-17 մրցաշրջանում Ռադուն անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[36]։
Օգոստոսի 13-ին Ռադուն մասնակցեց Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ ամբողջ հանդիպմանը[37]՝ օգնելով իր թիմին հաղթանակ կորզել խաղի վերջին րոպեներին և նվաճել գավաթը[38][39]։ 2018 թվականի ապրիլի 15-ին ռումինացին հեռացվեց խաղադաշտից Ռոմայի դեմ խաղում[40]՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 80-րդ րոպեին[41][42]։ 2017-18 մրցաշրջանում Ռադուն անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ բոլոր մրցաշարերում[43]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռադուն ներկայացրել է Ռումինիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Ռումինիայի ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2006 թվականի նոյեմբերի 15-ին՝ փոխարինելով Ռազվան Ռացին Իսպանիայի դեմ ընկերական խաղում[44]։ Հավաքականի մեկնարկային կազմում առաջին հանդիպումը անցկացրեց 2007 թվականի մարտի 28-ին՝ Լյուքսեմբուրգի դեմ խաղում[45]։ 2008 թվականին Ռադուն ազգային հավաքականի կազմում մասնակցեց Եվրո 2008-ին[5][46], սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում[47], իսկ Ռումինիան դուրս մնաց խմբային փուլից[48]։ 2013 թվականի ապրիլի 5-ին նա 26 տարեկան հասակում ավարտեց միջազգային կարիերան[49][50]՝ վերջին հանդիպումը անցկացնելով մարտի 22-ին՝ Հունգարիայի դեմ խաղում[51]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ[52]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Դինամո Բուխարեստ | 2004–05 | Լիգա I | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
2005–06 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 8 | 0 | ||
2006–07 | 32 | 1 | 2 | 0 | 12 | 1 | 0 | 0 | 46 | 2 | ||
2007–08 | 19 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 24 | 0 | ||
Ընդհանուր | 61 | 1 | 2 | 0 | 16 | 1 | 1 | 0 | 80 | 2 | ||
Լացիո | 2007–08 | Սերիա A | 11 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 13 | 0 |
2008–09 | 19 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 19 | 0 | ||
2009–10 | 28 | 0 | 2 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 36 | 0 | ||
2010–11 | 26 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 27 | 0 | ||
2011–12 | 21 | 0 | 0 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 26 | 0 | ||
2012–13 | 23 | 1 | 4 | 1 | 9 | 1 | 0 | 0 | 36 | 3 | ||
2013–14 | 25 | 1 | 1 | 0 | 5 | 0 | 1 | 0 | 32 | 1 | ||
2014–15 | 24 | 0 | 5 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 29 | 1 | ||
2015–16 | 13 | 0 | 2 | 0 | 9 | 0 | 1 | 0 | 25 | 0 | ||
2016–17 | 29 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 31 | 2 | ||
2017–18 | 31 | 0 | 3 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 41 | 0 | ||
2018–19 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 0 | ||
Ընդհանուր | 255 | 4 | 22 | 2 | 40 | 1 | 3 | 0 | 320 | 7 | ||
Կարիերայի ընդհանուր | 316 | 5 | 24 | 2 | 56 | 2 | 4 | 0 | 400 | 9 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռումինիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2006 | 1 | 0 |
2007 | 5 | 0 |
2008 | 3 | 0 |
2011 | 2 | 0 |
2012 | 1 | 0 |
2013 | 2 | 0 |
Ընդհանուր | 14 | 0 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Դինամո Բուխարեստ
- Ռումինիայի առաջնություն․ 2006–07
- Ռումինիայի գավաթ․ 2004–05
- Ռումինիայի սուպերգավաթ․ 2005
Լացիո
- Իտալիայի գավաթ․ 2008–09[53], 2012–13[19]
- Իտալիայի սուպերգավաթ․ 2009[54], 2017[38]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Romania - Ş. Radu - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ 5,0 5,1 «Football: Romania squad for Euro 2008». the Guardian (անգլերեն). 2008 թ․ մայիսի 28. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Dinamo Bukarest - FCM Bacau, Apr 27, 2005 - Liga 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Hibernians FC - Dinamo Bukarest, Jul 13, 2006 - UEFA-Cup Qualifikation - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «CFR Cluj - Dinamo Bukarest, Nov 5, 2006 - Liga 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Lazio sign Radu on loan». eyefootball (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «ACF Fiorentina - SS Lazio, Jan 30, 2008 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «SS Lazio - UC Sampdoria, Feb 3, 2008 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Italy buys more Romanian footballers; Radu Stefan for Lazio Roma». Flickr (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Ştefan Radu: Lazio a ales bine, Moţi e un jucător complet». Mediafax.ro (ռումիներեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «AS Roma - SS Lazio, Mar 13, 2011 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Radu extends Lazio deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «NK Maribor - SS Lazio, Dec 6, 2012 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «SS Lazio - Delfino Pescara 1936, Feb 25, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «AS Roma - SS Lazio, May 26, 2013 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ 19,0 19,1 «European football: Lazio beat rivals Roma in Coppa Italia final». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ մայիսի 26. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Roma 0-1 Lazio: Biancocelesti edge dour derby to claim Coppa Italia». www.goal.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Stefan Radu | Football Stats | Lazio | Season 2012/2013 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Juventus FC - SS Lazio, Aug 18, 2013 - Supercoppa Italiana - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Juventus 4-0 Lazio: Second-half salvo secures Supercoppa | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Juventus 4-0 Lazio: Juve retain Supercoppa». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.(չաշխատող հղում)
- ↑ «SS Lazio - US Sassuolo, Feb 23, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «SS Lazio - Juventus FC, May 20, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Juventus 2-0 Lazio: Mandzukic and Paulo hand Juve win». Mail Online. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Juventus v Lazio Live Commentary & Result, 08/08/2015, Super Cup | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Stefan Radu signs five-year contract extension with Lazio | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Stefan Radu signs new Lazio contract». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Radu signs five-year contract with Lazio». FourFourTwo (անգլերեն). 2015 թ․ հուլիսի 11. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «SS Lazio - Chievo Verona, Jan 24, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «SS Lazio - ACF Fiorentina, Dec 18, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Inter Milan - SS Lazio, Jan 31, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Juventus FC - SS Lazio, May 17, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Stefan Radu | Football Stats | Lazio | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Juventus FC - SS Lazio, Aug 13, 2017 - Supercoppa Italiana - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ 38,0 38,1 Verschueren, Gianni. «Lazio Stun Juventus in 3-2 Thriller to Win Italian Super Cup». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Editorial, Reuters. «Lazio beat Juventus 3-2 in dramatic Italian Super Cup». U.K. (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-08-06-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
{{cite news}}
:|first=
has generic name (օգնություն) - ↑ «SS Lazio - AS Roma, Apr 15, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Lazio 0-0 Roma: Stefan Radu sees red as Rome derby ends goalless». Mail Online. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Capital derby ends in stalemate with race for top four still wide open». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 15. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Stefan Radu | Football Stats | Lazio | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Live Scores» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Romania - Luxembourg, Mar 28, 2007 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Romania squad». www.rediff.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ uefa.com. «UEFA EURO 2008 - History - Romania – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ uefa.com. «UEFA EURO 2008 - History - Standings – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Reuters (2013 թ․ ապրիլի 6). «Lazio's Stefan Radu quits Romania duty aged 26». GulfNews. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
{{cite news}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ Editorial, Reuters. «Romania's Radu, 26, quits international game». IN (Indian English). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
{{cite news}}
:|first=
has generic name (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «Hungary - Romania, Mar 22, 2013 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Stefan Radu». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Lazio Edge Sampdoria On Penalties To Claim Fifth Coppa Italia | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Eto'o scores but Inter beaten in Super Cup - CNN.com». edition.cnn.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռադուն transfermarkt-ում
- Ռադուն soccerbase.com-ում
- Ռադուն WhoScored.com կայքում
- Ռադուն Լացիոյի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-10-27 Wayback Machine
- Ռադուն Սերիա A-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-11-05 Wayback Machine
- Ռադուն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Ռադուն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2015-12-24 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շտեֆան Ռադու» հոդվածին։ |
|
|
- Հոկտեմբերի 22 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բուխարեստ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Դինամո Բուխարեստի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լացիոյի ֆուտբոլիստներ
- Ռումինացի ֆուտբոլիստներ
- Ռումինիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ