Նոա Ռինգեր
Նոա Ռինգեր | |||||
---|---|---|---|---|---|
Նոա Ռինգերը «Տարերքների տիրակալը» ֆիլմի առաջնախաղին | |||||
Ծնվել է | 1996 թվական նոյեմբերի 18 | ||||
Ծննդավայր | Դալլաս, Տեխաս, ԱՄՆ | ||||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||||
Ազգություն | հնդկացի | ||||
Այլ անուն(ներ) | Նոա Էնդրյու Ռինգեր Noah Andrew Ringer | ||||
Մասնագիտություն | դերասան | ||||
Ակտիվ շրջան | 2010-այժմ | ||||
Ժանրեր | մարտաֆիլմ, ֆանտաստիկա | ||||
Ընտրանի | «Տարերքների տիրակալը» | ||||
|
Նոա Ռինգեր (անգլ.՝ Noah Ringer, նոյեմբերի 18, 1996[1], Դալաս[2]), ամերիկացի դերասան։ Հայտնի է Աանգի դերով «Տարերքների տիրակալը» ֆիլմում։ Նա ունի հնդկացիական արմատներ[3]։
Կյանքը և կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոան մեծանում էր ամոթխած երեխա[4][5]։ Երբ նա տասը տարեկան էր, մայրը նրան գրանցում է «ATA Martial Arts» բաժանմունք Կարոլթոնում, որը հանդիսանում էր Թաեքվոնդոյի Ամերիկյան Ասոցիացիայի (անգլ.՝ «American Taekwondo Association», կրճատ՝ ATA) մասը։ Սկզբնապես նա այն այցելում էր չափազանց դժկամորեն, սակայն շուտով ներգրավվում է և սիրում է մարզումները[4][5]։ Ռինգերը արագ սկսում է հասնել հաջողությունների և շուտով սկսում է մասնակցել մրցույթների։ 2008 թվականի դեկտեմբերին նա արժանանում է առաջին «Սև գոտի» աստիճանին[4]։
Այն բանի համար, որ նա միշտ գտնվում էր սափրված գլխով, համադասարանցիները նրան անվանում են «Ավատար» (Աանգի հետ նմանության պատճառով, «Ավատար. Լեգենդ Աանգի մասին» մուլտսերիալի կերպարի)[6]։ Վարպետ Էրիկ Պեչասեկը (անգլ.՝ Eric Pechacek), Ռինգերի թաեքվոնդոյի հրահանգիչը, սկսելով դիտել մուլտսերիալը, նույնպես ուշադրություն է դարձնում Աանգի և Ռինգերի արտաքին և բնավորության նմանություններին։ Նա տղային առաջարկում է դիտել մուլտսերիալը, ով անմիջապես դառնում է «Ավատար» մուլտսերիալի երկրպագուն[7]։
2008 թվականի հուլիսին Էրիկ Պեչասեկը ATA-ից նամակ է ստանում «Paramount Pictures»-ի հրավերով՝ «Ավատար. Լեգենդ Աանգի մասին» (սկզբնական անվանումը «Տարերքների տիրակալը») ֆիլմում Աանգի դերի սովորողների կինոփորձերին։ Մարզիչը համոզում է տղային մասնակցելու և նա և ծնողները համաձայնվում են[4]։ Տեսագրության նկարահանման համար, որը պետք էր ուղարկել, Ռինգերը օգտագործում է Աանգի հանդերձանքը, որը կարվել էր նախորդ տարվա Հելոուինի համար[8]։ Նա ցուցադրում է Jahng Bong վարժությունը և կարդում է մի քանի տող։ Տեսագրությունն ուղարկելուց մեկ ամիս անց Ռինգերին կանչում են Ֆիլադելֆիա՝ ռեժիսոր Նայթ Շյամալանի հետ հանդիպման։ Դրանից ևս մեկ ամիս անց նրան պաշտոնապես առաջարկում են Աանգի դերը[5]։ Ռինգերն ուներ մեկ ամիս, որպեսզի պատրաստվի ֆիլմին։ Նա ակտիվորեն ուսանում է տնօրեն Լինդա Սետոյի (անգլ.՝ Linda Seto) հետ «Դալլասի երիտասարդ դերասանների բաժանմունքում», որի դասերին նա մինչ այժմ էլ հաճախում է։ Բացի այդ, նա սկսում է ուսումնասիրել տարբեր տեսակի մարտական արվեստներ, որոնց ուսուցանումը նա շարունակում է նաև նկարահանումների ժամանակ[9]։
«Տարերքների տիրակալը» ֆիլմում մասնակցություն ունենալու պայմանագիրը ստորագրելուց հետո նա միանում է «Creative Artists Agency»-ին[10]։
Նոան «Տարերքների տիրակալը» ֆիլմի իր խաղընկերներ Նիկոլա Պելտցի (անգլ.՝ Nicola Peltz), Դև Պատելի (անգլ.՝ Dev Patel) և Ջեքսոն Ռետբոունի (անգլ.՝ Jackson Rathbone) հետ միասին մասնակցություն են ունենում շոուում, նվիրված «Nickelodeon Kids Choice Awards»-ի 2010 թվականի մրցանակների հանձնմանը։ Այնտեղ Նոան հարցազրույց է տալիս ֆիլմի մասին «Los Angeles Times» թերթին։
1999 թվականից, երբ Ջեյք Լլոյդը անվանակարգվում է «Երկրորդ պլանի վատագույն տղամարդու դեր» և «Վատագույն էկրանային զույգ» անվանակարգերում «Աստղային պատերազմներ» ֆիլմում դերակատարման համար, Ռինգերը հանդիսանում է առաջին երեխան, ով անվանակարգվում է «Ոսկե ազնվամորի» մրցանակին (ֆիլմի ամբողջ դերասանական կազմի հետ միասին, «Վատագույն էկրանային զույգ» անվանակարգում)[11]։
2011 թվականի մարտին Ռինգերը անվանակարգվում է «Լավագույն գլխավոր դեր գեղարվեստական ֆիլմում երիտասարդ դերասանի կատարմամբ» անվանակարգում «Երիտասարդ դերասան» (անգլ.՝ Young Artist Awards) 32-րդ ամենամյա մրցանակաբաշխությունում[12]։
Մարտարվեստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռինգերի համար ATA-ի առաջին մրցաշարը դառնում է Աշխարհի առաջնությունը Արկանզասում։ Նա զբաղեցնում է առաջին հորիզոնականը յուրաքանչյուր դասակարգում, որոնցում մասնակցություն էր ունենում[4]։ Այն բանից հետո, երբ նա դիտում է այդ մրցաշարում «էքստրեմալ» ելույթները, Ռինգերը որոշում է սկսել մարզումները «Extreme Martial Arts» (էքստրեմալ մարտարվեստներ, կրճատ՝ XMA) դպրոցում, որը նրան հրապուրում է սեփական շարժումներով և ելույթների համար ընտրված երաժշտությունով[4][13]։ Բացի այդ, նա տիրապետում է տարբեր տեսակի արևելյան զենքերի[14], այդ թվում bō, որը օգտագործում էր Աանգը, ֆիլմում նրա կերպարը[7][10]։ ATA-ում մարզումների երկու տարվա ընթացքում Նոան մասնակցություն է ունենում 25 մրցաշարերի, տիրանալով 100 մեդալներպի, որոնցից 80-ը՝ ոսկե[4]։ Արժանանում է «Տարվա մրցակից» տիտղոսին՝ 2008 թվականի փետրվարին, Տեխասում[13]։ Նաև, Ռինգերն արժանանում է 2008-2009 մրցաշրջանի «Տեխասի չեմպիոն» տիտղոսին, հինգ դասակարգում՝ մրցումների դասական տեսակներ, դասական զենք, սպարինգ, մրցումների էքստրեմալ ճևեր և զենքի էքստրեմալ տեսակներ[15]։
«Տարերքների տիրակալը» ֆիլմի նկարահանումների համար Ռինգերը ուսուցանել է բագուաչժան, թայցզիցյուան և ուշու[5][16]։ Ի տարբերություն «կոշտ» թաեքվոնդոյի, այդ ոճերը կարելի է համարել «փափուկ»[16][17]։ Նոան շարունակում է մարզվել ամերիկյան թաեքվոնդո։ 2010 թվականի հոկտեմբերին նա արժանանում է երկրորդ աստիճանի «Սև գոտու»[17]։ նա մարզում է ATA-ի այլ մասնակիցների, որը հանդիսանում է առաջատարի զարգացման ծրագրի մասը[17]։ Բացի այդ, մարզիկը զբաղվում է մարմնամարզությամբ և սկսել է ուսումնասիրել ցայլիֆո[18]։
Կյանքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռինգերը ուսուցանում է տանը[4]։ Նա հազվադեպ է դիտում հեռուստացույց, սակայն նա ունի «Կոսբի շոուն» և «Ավատար. Լեգենդ Աանգի մասին» սիրելի սերիալների սկավառակների հավաքածու, ինչպես նաև սիրելի ֆիլմեր՝ «Հիշելով Տիտաններին», «Տրիումֆ» և «Անտեսանելի կողմ»։ Նրա սիրելի դերասանը Դենզել Վաշինգտոնն է[19][20][21][22]։ Նրա տանն ապրում են երկու շուն և երկու առնետ[13]։
Բացի դերասանական վարպետությունից և մարտարվեստից, Նոան ունի հետաքրքրությունների բավականին լայն շրջանակ։ Նա սիրում է սպորտը, հրապուրվում է ըմբշամարտով, գոլֆով, թենիսով, բասկետբոլով, սեղանի թենիսով և լեռնադահուկային սպորտով։ Նա ունի էջ «Facebook» սոցիալական ցանցում[19], որտեղ նա բավականին հաճախ գրում է։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
2010 | Տարերքների տիրակալը | The Last Airbender | Աանգ |
2011 | Կովբոյները ընդդեմ եկվորների | Cowboys & Aliens | Էմմեթ |
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նոա Ռինգեր Internet Movie Database կայքում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.familysearch.org/ark:/61903/1:1:V69M-1GW
- ↑ Профиль Noah Ringer на IMDB.com(անգլ.)
- ↑ Noah Ringer: American Indian Արխիվացված 2012-04-07 Wayback Machine(անգլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Roth, James. «Local boy is 'Last Airbender'»(անգլ.) Star Local News. July 14, 2010. Web.(անգլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «First News interviews The Last Airbender star Noah Ringer.» Արխիվացված 2011-09-28 Wayback Machine First News. December 14, 2010.(անգլ.)
- ↑ USA Today: «First Look: Actors put up a real fight in „Airbender“»(անգլ.)
- ↑ 7,0 7,1 Formichelli, Linda. «Noah Ringer’s Big Break.» ATA World Summer 2010: 18-24. Print. (անգլ.)
- ↑ Valby, Karen. «The Kids' Table.» Entertainment Weekly November 5, 2010: 46-49. Print. (անգլ.)
- ↑ «Hyper Exclusive Interview with Noah Ringer Star of The Last Airbender» Hyper. Scribd, 2010.(անգլ.)
- ↑ 10,0 10,1 D’Alessandro, Anthony. «Noah Ringer heeds Shyamalan’s call.» Variety. December 3, 2009.(անգլ.)
- ↑ «Razzie Awards: Awards for 2011». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
- ↑ «32nd Annual Young Artist Awards - Nominations / Special Awards». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.(անգլ.)
- ↑ 13,0 13,1 13,2 Paramount Pictures. «Noah Ringer.» Արխիվացված 2012-01-16 Wayback Machine The Last Airbender. Paramount Pictures, 2010. Web. February 1, 2011.(անգլ.)
- ↑ Youtube: Noah Ringer Live Staff Weapon Demo
- ↑ American Taekwondo Association. «Texas 2008—2009 Championship Totals.» ATA. American Taekwondo Association, 2010 Արխիվացված 2011-07-07 Wayback Machine (անգլ.)
- ↑ 16,0 16,1 Bennett, Tara. «The Fourth Element.» Sci Fi August 2010: 25-29. Print. (անգլ.)
- ↑ 17,0 17,1 17,2 «American Taekwondo Association and Noah Ringer Kick off The Last Airbender DVD release.» Արխիվացված 2012-10-18 Wayback Machine Webcast. Ustream.com. November 16, 2010.(անգլ.)
- ↑ «Hyper Exclusive Interview with Noah Ringer Star of The Last Airbender» Hyper. Scribd, 2010. Web. February 1, 2011. (անգլ.)
- ↑ 19,0 19,1 Ringer, Noah. Facebook.com.(անգլ.)
- ↑ Ringer, Noah. «Noah Ringer plays 'The Last Airbender' in New Film.» Interview by Tamsen Fadal. Pix Morning News. CW. WPIX, New York. July 1, 2010. Television.(անգլ.)
- ↑ «American Taekwondo Association and Noah Ringer Kick off The Last Airbender DVD release.» Արխիվացված 2012-10-18 Wayback Machine Webcast. Ustream.com. November 16, 2010. February 1, 2011.(անգլ.)
- ↑ Ringer, Noah. «The Last Airbender.» Արխիվացված 2011-12-23 Wayback Machine Interview by Karen Valby. EW.com. Entertainment Weekly, November 3, 2010. Web. February 1, 2010.(անգլ.)