Նյուրնբերգ ՖԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նյուրնբերգ
Ամբողջական անուն 1. Fußball-Club Nürnberg Verein für Leibesübungen e. V.
Մականուն(ներ) Der Club (Ակումբ)
Der Ruhmreiche (Փառահեռ)
Հիմնադրում մայիսի 4, 1900
Երկիր  Գերմանիա
Մարզադաշտ Մաքս Մորլոկ մարզադաշտ
Տարողունակություն 50,000
Նախագահ Անդրեաս Բորնեման
Միխայել Մեսկե
Մարզիչ Միխայել Կյոլներ
Կայք
Լիգա Բունդեսլիգա 2
2016-17 12-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Նյուրնգբերգ (գերմ.՝ 1. FC Nürnberg), գերմանական ֆուտբոլային ակումբ Նյուրնբերգից, Բավարիա։ Ակումբը ստեղծվել է 1900 թվականին և ներկայումս հանդես է գալիս Երկրորդ Բունդեսլիգայում։ Ստեղծումից հետո սկսել է հանդես գալ Հարավային Գերմանիայի առաջնությունում՝ հաղթելով առաջին տիտղոսը 1916 թվականին։ 1920 թվականին նրանք հաղթեցին իրենց առաջին Գերմանիայի առաջնությունը։ Մինչև Բունդեսլիգայի բացումը՝ 1963 թվականին Նյուրնբերգը հաղթեց ևս 11 տեղական մրցաշար, ներառյալ Օբերլիգա Հարավը՝ ստեղծված 1945 թվականին, և Գերմանիայի առաջնությունը ևս 7 անգամ։ Ակումբը հաղթել է Բունդեսլիգան 1 անգամ, իսկ Գերմանիայի գավաթը՝ 4 անգամ։

1963 թվականից ի վեր Նյուրնբերգն իր տնային խաղերն անցկացնում է Մաքս Մորլոկ մարզադաշտում։

Նյուրնբերգը դուրս է մնացել Բունդեսլիգայից ռեկորդային 8 անգամ՝ գերազանցելով Արմինիայի նախկին ռեկորդը։

Վերջին մրցաշրջաների արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբի վերջին տարիների ելույթների արդյունքները ըստ մրցաշրջանների։

Մրցաշրջան Դիվիզիոն Կարգ Դիրք
1995–96 Բունդեսլիգա 2 II 17-րդ ↓
1996–97 Ռեգիոնալլիգա Հարավ III 1-ին ↑
1997–98 Բունդեսլիգա 2 II 3-րդ ↑
1998–99 Բունդեսլիգա I 16-րդ ↓
1999–00 Բունդեսլիգա 2 II 4-րդ
2000–01 Բունդեսլիգա 2 1-ին ↑
2001–02 Բունդեսլիգա I 15-րդ
2002–03 Բունդեսլիգա 17-րդ ↓
2003–04 Բունդեսլիգա 2 II 1-ին ↑
2004–05 Բունդեսլիգա I 14-րդ
2005–06 Բունդեսլիգա 8-րդ
2006–07 Բունդեսլիգա 6-րդ
2007–08 Բունդեսլիգա 16-րդ ↓
2008–09 Բունդեսլիգա 2 II 3-րդ ↑
2009–10 Բունդեսլիգա I 16-րդ
2010–11 Բունդեսլիգա 6-րդ
2011–12 Բունդեսլիգա 10-րդ
2012–13 Բունդեսլիգա 10-րդ
2013–14 Բունդեսլիգա 17-րդ ↓
2014–15 Բունդեսլիգա 2 II 9-րդ
2015–16 Բունդեսլիգա 2 3-րդ
2016–17 Բունդեսլիգա 2 12-րդ
2017–18 Բունդեսլիգա 2

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գերմանիայի առաջնություն/Բունդեսլիգա
    • Հաղթող (9). 1919–20, 1920–21, 1923–24, 1924–25, 1926–27, 1935–36, 1947–48, 1960–61, 1967–68
    • Երկրորդ տեղ (3). 1934, 1937, 1961–62
  • Բունդեսլիգա 2/Բունդեսլիգա 2 Հարավ
    • Հաղթող (4). 1980, 1985, 2001, 2004
  • Սուդդեուտչե Մայստերշաֆտ
    • Հաղթող (7). 1916, 1918, 1920, 1921, 1924, 1927, 1929
  • Բավարիայի առաջնություն
    • Հաղթող (1). 1907
  • Օստկրայս Լիգա
    • Հաղթող (2). 1916, 1918
  • Կրայսլիգա Հյուսիսային Բայերն
    • Հաղթող (2). 1920, 1921
  • Բեզիրկսլիգա Բայերն
    • Հաղթող (3). 1924, 1925, 1927
  • Բեզիրկսլիգա Հյուսիսային Բայերն
    • Հաղթող (3). 1929, 1932, 1933
  • Գաուլիգա Բայերն
    • Հաղթող (5). 1934, 1936, 1937, 1938, 1940
  • Գաուլիգա Բայերն (հյուսիսային դիվիզիոն)
    • Հաղթող (2). 1943, 1944
  • Օբերլիգա Հարավ
    • Հաղթող (6). 1947, 1948, 1951, 1957, 1961, 1962
  • Ռեգիոնալլիգա Հարավ (II)
    • Հաղթող (1). 1971
  • Գերմանիայի գավաթ
    • Հաղթող (4). 1935, 1939, 1962, 2007
    • Երկրորդ տեղ (2). 1940, 1982
  • Հարավային Գերմանիայի գավաթ
    • Հաղթող (2). 1919, 1924

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1 Գերմանիա ԴՊ Տորստեն Կիրշբաում
2 Սլովենիա ՊՇ Միշո Բրեչկո
4 Բրազիլիա ՊՇ Էվերտոն
6 Ռումինիա ՊՇ Լասլո Սեպսի
7 Կամերուն ՀՐ Էդգար Սալի
8 Վրաստան ԿՊ Լուկաս Հուֆնագել (վարձավճարով Ֆրայբուրգից)
9 Շվեդիա ՀՐ Միքայել Իշակ
11 Սլովակիա ՀՐ Ադամ Զրելյակ
13 Գերմանիա ԿՊ Տոբիաս Վերներ (վարձավճարով Շտուտգարտից)
14 Գերմանիա ԿՊ Քևին Մյովալդ
17 Գերմանիա ԿՊ Սեբաստիան Կերկ
18 Գերմանիա ԿՊ Հանո Բերենս
19 Իսլանդիա ԿՊ Ռյուրիկ Գիսլասոն
20 Ավստրիա ԿՊ Լուկաս Յեգեր
Դիրք Խաղացող
22 Գերմանիա ՊՇ Էնրիկո Վալենտինի
23 Գերմանիա ՊՇ Տիմ Լայբոլդ
24 Գերմանիա ԴՊ Ֆաբիան Բրեդլով
28 Գերմանիա ՊՇ Լուկաս Մյուլ
29 Գերմանիա ԿՊ Պատրիկ Էրաս
31 Չեխիա ԿՊ Օնդրժեյ Պետրակ
33 Ավստրիա ՊՇ Գեորգ Մարգրայտեր
34 Գերմանիա ՊՇ Դենիս Լիպերտ
35 Գերմանիա ԿՊ Ալեքսանդր Ֆուքս
36 Գերմանիա ՀՐ Պատրիկ Տոյխերտ
37 Կոսովո ԿՊ Էնիս Ալուշի
38 Գերմանիա ԿՊ Էդուարդ Լյովեն
39 Գերմանիա ՊՇ Պատրիկ Կամերբաուեր

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյուրնբերգ ՖԱ» հոդվածին։