Ռյուրիկ Գիսլասոն
Ռյուրիկ Գիսլասոն իսլ.՝ Rúrik Gíslason | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 25, 1988[1][2] (35 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Ռեյկյավիկ, Իսլանդիա | |||||||||||||||||||||||
Հասակ | 184 սանտիմետր | |||||||||||||||||||||||
Քաշ | 74 կիլոգրամ | |||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||||||||
Համար | 9 | |||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ռյուրիկ Գիսլասոն (իսլ.՝ Rúrik Gíslason, փետրվարի 25, 1988[1][2], Ռեյկյավիկ, Իսլանդիա), իսլանդացի ֆուտբոլիստ, «Զանդհաուզան» ակումբի և Իսլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռյուրիկը ֆուտբոլով զբաղվել սկսել է հայրենիքում՝ ԽԿ ակումբում, ապա ստաժավորում է անցել բելգիական «Անդերլեխտում»։ 2005 թվականին նրան նկատել են անգլիական «Չարլտոն Ատլետիկ» ակումբի սկաուտները և հրավիրել իրենց թիմ։ Մեծ մրցակցության պատճառով Ռյուրիկը չի կարողացել կատարել իր նորամուտը և 2007 թվականին տեղափոխվել է դանիական «Վիբորգ» ակումբ։ 2009 թվականին նա խփել է 15 գոլ՝ դառնալով Դանիայի առաջին դիվիզիոնի լավագույն ռմբարկուներից մեկը։ Նույն թվականի ամռանը նա տեղափոխվել է «Օդենսե» ակումբ։ Հուլիսի 19-ին «Բրոնդբյու» ակումբի դեմ խաղի ժամանակ Ռյուրիկը կատարել է իր նորամուտը Դանիական Սուպերլիգայում[3]։ Սեպտեմբեր 26-ին «Նորշելան» ակումբի դեմ խաղի ժամանակ Ռյուրիկը խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[4]։
2012 թվականին Ռյուրիկը տեղափոխվել է «Կոպենհագեն» ակումբ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 800 000 եվրո։ 2013 թվականին Ռյուրիկն օգնել է ակումբին դառնալ Դանիայի չեմպիոն։ Օգոստոսի 11-ին «Նորշելան» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[5]։
2015 թվականի ամռանը Ռյուրիկը պայմանագիր է կնքել գերմանական «Նյուրնբերգ» ակումբի հետ։ Հուլիսի 27-ին «Ֆրայբուրգ» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Երկրորդ Բունդերսլիգայում[6]։ 2008 թվականի սկզբին Ռյուրիկը տեղափոխվել է «Զանդհաուզեն» ակումբ։ Հունվարի 23-ին «Ինգոլշտադտ 04» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[7]։ Մարտի 3-ին «Էրցգեբիրգե» ակումբի դեմ խաղի ժամանակ Ռյուրիկը խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[8]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին Ռյուրիկն Իսլանդիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որ անցկացվել է Դանիայում։
2009 թվականի հոկտեմբերի 13-ին կայացած ՀԱՀ հավաքականի դեմ ընկերական խաղում Գիսլասոնը կատարել է իր նորամուտն Իսլանդիայի հավաքականի կազմում[9]։ 2010 թվականի օգոստոսի 11-ին՝ Լիխտենշտայնի հավաքականի դեմ խաղում Ռյուրիկը խփել է իր առաջին գոլն ազգային հավաքականի կազմում[10]։
2018 թվականին Ռյուրիկը մասնակցել է Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնությանը, որի ընթացքում խաղացել է Նիգերիայի[11] և Արգենտինայի[12] հավաքականների դեմ։
Գոլերն Իսլանդիայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցություն |
---|---|---|---|---|---|---|
01. | 11 օգոստոսի, 2010 | Լաուգարդալսվյոլուր, Ռեյկյավիկ, Իսլանդիա | ![]() |
1:0 | 1:1 | Ընկերական խաղ |
02. | 10 հոկտեմբերի, 2014 | Սկոնտո, Ռիգա, Լատվիա | ![]() |
0:3 | 0:3 | ԱԱ-2014 որակավորման փուլ |
03. | 31 մարտի, 2015 | Ա. Լե Կոկ Արենա, Տալլին, Էստոնիա | ![]() |
1:0 | 1:1 | Ընկերական խաղ |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թինային
« Կոպենհագեն »
Դանիայի ֆուտբոլի առաջնություն — 2012/2013
- Դանիայի գավաթի դարփնեկիր — 2014/2015
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Բրոնդբյու VS. Օդենսե 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2009-07-19
- ↑ «Օդենսե VS. Նորշելան 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2009-09-26
- ↑ «Նորշելան VS. Կոպենհագեն 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-08-11
- ↑ «Ֆրայբուրգ VS. Նյուրնբերգ 6:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-07-27
- ↑ «Ինգոլշտադտ 04 VS. Զանդհաուզեն 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-01-23
- ↑ «Զանդհաուզեն VS. Էրցգեբիրգե 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-03-03
- ↑ «Իսլանդիա VS. ՀԱՀ 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2009-10-13
- ↑ «Իսլանդիա VS. Լիխտենշտայն 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2010-08-11
- ↑ «Նիգերիա VS. Իսլանդիա 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-22
- ↑ «Արգենտինա VS. Իսլանդիա 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-16
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը sports.ru կայքում
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- 'Rurik Gislason Fans' Archived 2018-11-29 at the Wayback Machine.
|
- Փետրվարի 25 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռեյկյավիկ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իսլանդացի ֆուտբոլիստներ
- Իսլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Կոպենհագենի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Նյուրնբերգի ֆուտբոլիստներ
- Վիբորգի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ