Jump to content

Նյու Օլեսուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Նյու Օլեսուն
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ՀամայնքՇպիցբերգեն
Հիմնադրված է1916 թ.
ԲԾՄ8 մետր
Բնակչություն35 մարդ
Ժամային գոտիԿենտրոնական եվրոպական ժամանակ
Նյու Օլեսուն (Նորվեգիա)##
Նյու Օլեսուն (Նորվեգիա)

Նյու Օլեսուն (նորվ.՝ Ny-Ålesund, «Նոր Օլեսուն»), բնակավայր Նորվեգիայում` Շպիցբերգենի կղզեխմբում։ Համարվում է մշտական բնակչություն ունեցող ամենահյուսիսային բնակավայրն աշխարհում։

Ռուալ Ամունդսենի հուշարձանը և «Հյուսիսային բևեռ» հյուրանոցը Նյու Օլեսունում

Նյու Օլեսունը հիմնադրվել է 1916 թվականին Kings Bay Kull ընկերության կողմից, ինչպես կղզեխմբի ժամանակակից մնացած բնակավայրերը, որոնք ստեղծվել են ածխահանքերը շահագործելու համար։ Այդ թվականի ամռանը երկու նավով 30 մարդ է ուղևորվում Նյու Օլեսուն, ովքեր, տեղ հասնելով, սկսում են աշխատանքներ տանել ածուխի հանքերը շահագործելու ուղղությամբ։ Եվս 30 մարդ է ժամանում 1917 թվականին, և սկսվում է քաղաքի կառուցումը։ Մինչև ձմեռ ավարտին է հասցվում շենքերի, երկաթուղու կառուցումը[1]։ 64 մարդ առաջին անգամ ձմեռում է Նյու Օլեսունում։ 1918 թվականին բնակչության թիվը հասնում է 300-ի։ Հետագա տարիներին կառուցվում են նոր տներ։ 1921 թվականին քաղաքում բնակություն են հաստատում ընտանիքներ, շուտով բացվում է դպրոց[2]։ Սակայն 1929 թվականին դադարեցվում է ածխի արդյունահանումը։ Այն վերսկսվում է 1945 թվականին, երբ նորվեգական կառավարությունը իր վրա է վերցնում բոլոր ծախսերը։ 1963 թվականին՝ ածխի գների անկումից և որոշ ածխահանքերի մասնակի փլուզումից հետո, ինչը հանգեցնում է բանվորների մահվան, ածխահանքերի շահագործումը վերջնականապես դադարեցվում է։

1925, 1926, 1928 թվականներին ինքնաթիռներով ու դիրիժաբլներով դեպի Հյուսիսային բևեռ իրենց գիտարշավները Նյու Օլեսունից են սկսել Ռուալ Ամունդսենը և Ումբերտո Նոբիլեն[3]։

Դրանից հետո Նյու Օլեսունը գրեթե դատարկվել է, սակայն 1968 թվականին այն կրկին սկսում է զարգացում ապրել որպես գիտահետազոտական կենտրոն։ Բացի Նորվեգիայից` բնակավայրում իրենց հետազոտական կայաններն ունեն Հոլանդիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան և Չինաստանը։

Նյու Օլեսունի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 2
(36)
3
(37)
3
(37)
3
(37)
6
(43)
9
(48)
11
(52)
11
(52)
11
(52)
5
(41)
3
(37)
5
(41)
11
(52)
Միջին բարձր °C (°F) −11
(12)
−12
(10)
−11
(12)
−8
(18)
−1
(30)
2
(36)
6
(43)
5
(41)
1
(34)
−5
(23)
−8
(18)
−11
(12)
−4
(25)
Միջին օրական °C (°F) −12
(10)
−13
(9)
−12
(10)
−9
(16)
−2
(28)
2
(36)
5
(41)
4
(39)
−1
(30)
−6
(21)
−9
(16)
−12
(10)
−5
(23)
Միջին ցածր °C (°F) −13
(9)
−16
(3)
−14
(7)
−11
(12)
−3
(27)
1
(34)
4
(39)
3
(37)
−2
(28)
−7
(19)
−11
(12)
−14
(7)
−6
(21)
Ռեկորդային ցածր °C (°F) −33
(−27)
−34
(−29)
−37
(−35)
−32
(−26)
−15
(5)
−5
(23)
−1
(30)
−2
(28)
−13
(9)
−19
(−2)
−26
(−15)
−32
(−26)
−37
(−35)
Տեղումներ մմ (դյույմ) 32
(1.26)
36
(1.42)
45
(1.77)
23
(0.91)
18
(0.71)
18
(0.71)
28
(1.1)
28
(1.1)
46
(1.81)
37
(1.46)
33
(1.3)
31
(1.22)
385
(15.16)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 15 15 14 16 16 15 16 16 18 20 20 16 197
Միջ. ձնառատ օրեր 15 14 14 15 14 6 3 2 11 18 18 15 145
% խոնավություն 71 78 76 74 76 81 83 80 77 71 71 69 76
աղբյուր: Ny-Ålesund, Norway Travel Weather Averages

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Օլեսունում գործունեության միակ տեսակը գերազանցապես հետազոտական աշխատանքն է։ Զբոսաշրջությունը զարգացած չէ, քանի որ զբոսաշրջիկների ակտիվությունը կարող է խանգարել գիտաշխատողների աշխատանքին։ Բնակավայրը նախկինի պես Kings Bay Kull ընկերության սեփականությունն է։ Քաղաքի մշտական բնակչությունը կազմում է 30 մարդ, ամռան ամիսներին այն հասնում է 120-ի նոր հետազոտողների ժամանման հաշվին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hanoa: 15
  2. Hanoa: 125
  3. Hisdal: 102

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սերգեյ Դոլյա (2016 թ․ օգոստոսի 29). «Աշխարհի ամենահյուսիսային քաղաքը». ЖЖ. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյու Օլեսուն» հոդվածին։