Jump to content

Նյու Յորքի ավազակախմբերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նյու Յորքի ավազակախմբերը
անգլ.՝ Gangs of New York
Ամերիկան ծնվել է փողոցների վրա
Երկիր ԱՄՆ[1][2][3][…]
 Իտալիա[1][3][2]
 Նիդերլանդներ[1][3]
 Գերմանիա[3][1]
 Միացյալ Թագավորություն[1][3]
Ժանրքրեական ֆիլմ[4][5], դրամա[6][4][5][…], պատմական ֆիլմ, գրքերի էկրանավորում, crime drama film? և historical drama film?
ԹեմաDead Rabbits?
ՀիմքThe Gangs of New York?
Թվականդեկտեմբերի 20, 2002[7], հունվարի 17, 2003[8], փետրվարի 20, 2003[9] և 2002
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄարտին Սկորսեզե[6][10][11][…]
ՊրոդյուսերԱլբերտո Գրիմալդի, Հարվի Վայնշտեյն, Բոբ Վայնշտեյն և Գրեհեմ Քինգ
Սցենարի հեղինակՋեյ Քոքս[12], Սթիվեն Զաիլյան[12] և Քեննեթ Լոներգան[12]
ԴերակատարներԼեոնարդո ԴիԿապրիո[6][10][13][…], Դանիել Դեյ-Լյուիս[6][10][11][…], Քեմերոն Դիաս[6][10][11][…], Ջիմ Բրոուդբենթ[6][13][12], Հենրի Ջեքսոն Թոմաս[6][13][12], Լիամ Նիսոն[6][10][11][…], Բրենդան Գլիսոն[6][13][12], Ջոն Ք. Ռայլի[6][13][12], Գարի Լյուիս[6][13][12], Սթիվեն Գրեհեմ[6][13][12], Էդի Մարսան[6][13][12], Դևիդ Հեմինգս[6][13][12], Barbara Bouchet?[13][12], Ռոջեր Էշթոն Գրիֆիթս[6][13][12], Կառա Սեյմուր[12], Թիմ Փիգոթ-Սմիթ[12], Ռիչարդ Գրեհեմ[12], Մայքլ Բիրն[12], Մասիմո Վաննի[12], Մարտին Սկորսեզե[12], Ջոն Սեշնս[12], Պետեր Բերլինգ[12], Seán McGinley?[12], Լեո Բերմեսթեր[12], Giovanni Lombardo Radice?[12], Սալվատորե Բիլլա[12], Sean Gilder?[12], Տրևոր Կուպեր[12], Ալեք ՄակՔոուեն[12], Լերի Ջիլիարդ[12], Ford Kiernan?[12], Angela Pleasence?[12], Katherine Wallach?[12] և Marcello Fonte?[12]
ՕպերատորՄիխաել Բալհաուս
ԵրաժշտությունՀովարդ Շոր
ՄոնտաժԹելմա Շունմեյքեր
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՉինեչիտտա
ԿինոընկերությունIntermedia և Miramax Films
Տևողություն160 րոպե
Բյուջե97 000 000 $
Շահույթ193 772 504 $
Պաշտոնական կայքէջ
 Gangs of New York Վիքիպահեստում

Նյու Յորքի ավազակախմբերը (անգլ.՝ Gangs of New York), 2002 թ նկարահանված պատմական ֆիլմ, որի ռեժիսորը Մարտին Սկորսեզեն է, իսկ սցենարիստներն են Ջեյ Կոքսը, Սթիվեն Զաիլիանը և Քենեթ Լոգերենը։ Ֆիլմը հիմնված է 1928 գրված Հերբերտ Օսբերի գեղարվեստական գրքի վրա։ Այն նկարահանվել է Չինեչիտա Ստուդիայում, Հռոմում, և առաջադրվել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում նաև 10 «Օսկարի»։

1846 թվականին, Ներքին Մանհեթենում, «Հինգ Փողոցներ» շրջանում, տեղի է ունենում ճակատամարտ ամերիկացի «բնիկների» և իռլանդացի կաթոլիկ գաղթականների ավազակախմբերի միջև։ Մարտի ընթացքում «բնիկների» ղեկավար Բիլլ «Մսագործ» Քատտինգը (Դանիել Դեյ-Լյուիս) սպանում է իռլանդացիների «Սատկած ճագարներ» ավազակախմբի առաջնորդ քահանա Վալլոնին (Լիամ Նիսոն)՝ նրա որդու ներկայությամբ։ Վալլոնի որդին, Ամստերդամը (Լեոնարդո ԴիԿապրիո) ուղարկվում է ուղղիչ հիմնարկ։

Տասնվեց տարի անց նա վերադառնում է «Հինգ փողոցների» շրջան՝ ցանկանալով վրեժ լուծել իր հոր մահվան համար։ Նա շուտով հասկանում է, որ միայնակ դա անել չի կարող, քանի որ Քատտինգին հասնելը այդքան էլ հեշտ չէ։ Պատահաբար նա հանդիպում է իր հին ընկերոջը՝ Ջոննի Սիրոկկոին (Հենրի Թոմաս)։ Ջոննիի օգնությամբ էլ նա մտնում է Բիլլի ավազկախումբ և ժամանակի ընթացքում վստահություն է ձեռք բերում նրա մոտ։ Նա իմանում է, որ ամեն տարի Բիլլը նշում է բնիկների հաղթանակի օրը։

Այսպիսով Ամստերդամը հնարավորություն է ստանում սառնասրտորեն սպանել Քատտինգին, սակայն որոշում է դա անել բոլորի ներկայությանբ, բնիկների հաղթանակի տոնակատարության օրը։ Սակայն Ջոննին մատնում է նրան և մահափորձը ձախոխվում է։ Բիլլը բոլորի աչքի առաջ նրան դնում է սեղանի վրա և ծեծում, սակայն չի սպանում, որ ապրի ամոթով։ Այդ ամենից հետո, հազիվ փրկված Ամստերդամը որոշում է համախմբել իռլանդական ավազակախմբերը և մարտահրավեր նետել Բիլլին։ Մարտը տեղի է ունենում Պարադիս հրապարակում։ Մարտից առաջ հրապարակը գնդակոծվում է և կորչում փոշու մեջ։ Բիլլը և Ամստերդամը մի քանի անգամ վիրավորում են իրար։ Երբ մարտը վերջանում է Բիլլը տեսնում է, որ ծանր վիրավոր է։ Նա ասում է՝ «Փառք Աստծո, մեռնում եմ ինչպես ամերիկացի», որից հետո Ամստերդամը դանակով սպանում է նրան։ Բիլլի մարմինը թաղվում է Բրուքլինում, քահանա Վալլոնի գերեզմանի մոտ։

Դերակատարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան Դեր
Լեոնարդո ԴիԿապրիո Ամստերդամ Վալլոն
Դանիել Դեյ-Լյուիս Ուիլիամ Քատտինգ
Քեմերոն Դիազ Ջեննի Էվերդին
Հենրի Թոմաս Ջոննի Սիրոկկո
Ջիմ Բրոդբենտ Ուիլիամ Թվիդ
Բրենդան Գլինսոն Ուոլթեր ՄակԳին
Ջոն Ռեյլի Ջեք Մալրենի
Լիամ Նիսոն քահանա Վալլոն

Ներկայացվել է Օսկարի (2002) հետևյալ անվանակարգերում։

Ոսկե Գլոբուս (2002

  • Լավագույն ռեժիսոր (հաղթող) - Մարտին Սկորսեզե
  • Լավագույն երգ (հաղթող) - The Hands That Built America
  • Լավագույն ֆիլմ (դրամա) (նոմինացիա)
  • Տղամարդու լավագույն դեր (նոմինացիա)
  • Կնոջ երկրորդ պլանի դեր (նոմինացիա)

BAFTA (2002

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյու Յորքի ավազակախմբերը» հոդվածին։