Նիկոպոլ (ուկրաիներեն՝ Нікополь, Никипiль, Нiкопiль), քաղաք ՈւկրաինայիԴնեպրոպետրովսկի մարզիՆիկոպոլի շրջանում, մարզային նշանակության քաղաք, շրջկենտրոն։ Բնակավայրը նախկինում նաև անվանվել է Նիկիտին Ռոգ, Նիկիտինո, Նիկիտին Պերևոզ, Նիկիտինսկայա Զաստավա, Սլավյանսկ։ Հիմնադրվել է 1639 թվականին։
2012 թվականի տվյալներով Նիկոպոլ քաղաքում բնակվում էր 119 627 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 50 կմ²։