Jump to content

Նիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նիկոլայ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Նիկոլայ Հովհաննիսյան
Ծնվել էհունիսի 10, 1930(1930-06-10)[1][2]
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էապրիլի 24, 2024(2024-04-24)[3] (93 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան և արևելագետ
Հաստատություն(ներ)Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ[1][2]
Գործունեության ոլորտպատմություն[4] և արևելագիտություն[4]
ԱնդամակցությունՆյու Յորքի գիտությունների ակադեմիա[2]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1953)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1][2] (1968)
Տիրապետում է լեզուներինհայերեն և ռուսերեն[4]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Նիկոլայ Հովհաննեսի Հովհաննիսյան (հունիսի 10, 1930(1930-06-10)[1][2], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - ապրիլի 24, 2024(2024-04-24)[3], Երևան, Հայաստան), հայ պատմաբան, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1971

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Հովհաննիսյանը ծնվել է 1930 թվականի հունիսի 10-ին, Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում։ 1953 թվականին ավարտել է Երևանի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 1971 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի վարիչ։

Նիկոլայ Հովհաննիսյանի ակտիվ ջանքերով 1961 թվականին Հայաստանի ԳԱ արևելագիտության ինստիտուտում հիմնվեց Արաբական երկրների բաժին, որը նա գլխավորեց մինչև XX դարի վերջերը։ 1984 թվականի մայիսից 1995 թվականի փետրվար նա զբաղեցնում էր Արևելագիտության ինստիտուտի տնօրենի գիտական գծով տեղակալի, իսկ 1995 թվականին միաձայն ընտրվում այդ նույն գիտական կարևոր կենտրոնի տնօրենի պաշտոնում, որը զբաղեցրել է մինչև 2006 թվականի վերջերը։ Այնուհետև նա նշանակվել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական ու Մերձավոր և Միջին Արևելքի միջազգային և տարածաշրջանային հարաբերությունների բաժնի վարիչ։ 2007 թվականից համատեղությամբ զբաղեցնում է նաև ՀՀ պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի խորհրդականի պաշտոնը։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննիսյանի ուսումնասիրությունները վերաբերում են արաբական երկրների, մասնավորապես՝ Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի նորագույն պատմության հանգուցային պրոբլեմներին՝ ազգային-ազատագրական շարժումներին, իմպերիալիզմի գաղութային սիստեմի տապալմանը և արաբական անկախ պետությունների կազմավորմանը, սոցիալ-քաղաքական վերափոխումներին, միջազգային հարաբերություններին։ «Ազգային-ազատագրական պայքարը Լիբանանում» (1967), «Անկախ Սիրիական Հանրապետության ստեղծումը» (1968, ռուս.), «Ազգային-ագատագրական շարժումը Իրաքում» (1976, ռուս.), «Լիբանանյան ճգնաժամը և Լիբանանի հայ համայնքի դիրքորոշումը (1975-1982)» (1982) աշխատություններում Հովհաննիսյանը լուսաբանում է արաբական երկրների հայ համայնքների պատմությունը՝ այդ կապակցությամբ անդրադառնալով նաև հայերի ցեղասպանության հարցերին։ Որոշ աշխատություններ նվիրված են Աբդուլ Համիդ II-ի հակահայկական քաղաքականությանը, 1915 թ. հայկական եղեռնի պատճառներին, արաբ ժողովրդի, նրա քաղաքական և հոգևոր առաջնորդների դիրքորոշմանը, տարագիր հայերին ցուցաբերած մարդասիրական վերաբերմունքին և օգնությանը։ Հովհաննիսյանն ուսումնասիրել է հայերի ցեղասպանության հարցի լուսաբանումը ժամանակակից արաբական պատմագրության մեջ, որը լույս է սփռում եղեռնի պատմության, պատճառների և օսմանյան բռնակալների հայահալած քաղաքականության տարբեր կողմերի վրա։ Մասնակցել է «Հայաստանի կոմունիստական պարտիայի պատմության ուրվագծեր»-ի (1967 թվական) ստեղծմանը։ Հովյաննիսյանը արաբական երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի Սովետական ընկերության վարչության անդամ է եղել, Հայկական բաժանմունքի նախագահը, «ԽՍՀՄ—Իրաք» բարեկամության ընկերության փոխնախագահ, «ԽՍՀՄ-Լիբանան», «ԽՍՀՄ—ԵԺԴՀ» բարեկամության ընկերությունների վարչությունների անդամ։

Հեղինակել է ավելի քան 540 գիտական աշխատություն, այդ թվում՝ մոտ 80 մենագրական ուսումնասիրություն և 400 գիտական հոդված։ Նրա մենագրական ուսումնասիրություններից շուրջ 30-ը, իսկ հոդվածներից ավելի քան 100-ը հրատարակվել է արտասահմանյան տարբեր երկրներում՝ արաբերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, ճապոներեն, պարսկերեն, հունգարերեն, թուրքերեն և այլ լեզուներով։ Պրոֆեսորը հեղինակն է արաբական երկրներում՝ Իրաքում, Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում ազգային-ազատագրական շարժումների ուսումնասիրությանը նվիրված յոթ հատորների, որոնք լույս են տեսել Երևանում, Մոսկվայում, Բեյրութում, Հալեպում, Բեռլինում, Շտուտգարտում, Կահիրեում և այլուր։

Կոչումներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ազգային-ազատագրական պայքարը Իրաքում։ Երևան, Հայկական ԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1964։
  • Արաբ ժողովրդի ասպնջականությունը, էջեր գրականության և արվեստի, N 5, Բեյրութ, 1965։
  • Ազգային-ազատագրական պայքարը Լիբանանում։ (1939-1958), Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1967։
  • Արաբական Արևելքի կոմունիստական կուսակցությունների և առաջադիմական ուժերի պայքարը դեմոկրատիայի և սոցիալ-տնտեսական վերափոխությունների համար։ Արևելագիտության ինստիտուտ ՀԽՍՀ ԳԱ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1986 (համահեղինակ)։
  • Սուլթան Աբդուլ Համիդ II-ի հակահայկական քաղաքականությունն արաբական ժամանակակից պատմագրության գնահատմամբ, ՊԲՀ, N 1, 1987։
  • Արաբական ազգային-մշակութային զարթոնքը։ Արևելագիտության ինստիտուտ ՀԽՍՀ ԳԱ, Երևան, ԳԱ հրատարակչություն, 1988 (համահեղինակ)։
  • Հայերի 1915 թ. ցեղասպանության լուսաբանությունը արաբական պատմագրության մեջ, ՊԲՀ, N 1, 1989։
  • Դիվանագիտություն։ Ֆունկցիաները, մարմինները, պաշտոնյաները, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Երևան, Ապագա, 1997։
  • 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Պատմության և պատմագրության հարցեր։ Հոդվածների ժողովածու, Երևան, Ա. հ., 1995 (համահեղինակ)։ Ալեքսանդրետի Սանջաքի հարցը և միջազգային դիվանագիտությունը։ (1936-1939), Երևան, Նոյյան տապան, 1998։
  • Formation of the Transcaucasian-Middle Eastern geopolitical region, Yerevan, Zangak-97, 2000:
  • ԱՄՆ-ի քաղաքականությունը Իսրայելա-Պաղեստինյան հակամարտության հանդեպ։ Արևելագիտության ինստիտուտ, Երևան, ՀՀ ԳԱԱ հրատարակչություն, 2001 (համահեղինակ)։
  • Արաբական երկրների պատմություն։ Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիա, Երևան, Զանգակ-97, 2003 (համահեղինակ)։
  • Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը. նպատակները, գործունեությունը, դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ, Երևան, Զանգակ-97, 2003։
  • Iran: the Ayatollah Khomayni's epoch, National Academy of Sciences of the Republic of ArmeniaInstitute of Oriental Studies. Yerevan, Armenia, Zangak-9, 2004.
  • Arab historiography on the Armenian genocide, Institute of Oriental studies National Academy of sciences the Republic of Armenia, Yerevan, Zangak-97, 2005 (համահեղինակ)։
  • The Armenian Genocide: Armenocide - the most genocidal genocide: in ten languages of the world: in English, French, Russian, German, Turkish, Japanese, Hungarian, Armenian, Arabic, Persian.Yerevan, Zangak-97, 2009.
  • Արմենոցիդը ճանաչված ցեղասպանություն է։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Արևելագիտության ինստիտուտ, Երևան, Զանգակ-97, 2010։
  • Արաբական երկրների պատմություն։ Արաբները VII դարից մինչև 1516 թ, Գիտությունների ազգային ակադեմիա, Երևան, Էդիթ Պրինտ, 2011։
  • King of kings Tigran The Great and the Armenian Empire as evaluated by modern Arab historography = Царь царей Тигран Великий и Армянская империя в оценке современной арабской историографии. Institute of Oriental studies, Yerevan, Zangak, 2012:
  • Համաշխարհային պատմություն 9։ Երևան, Էդիթ Պրինտ, 2014 (համահեղինակ)։
  • Քրդերի մասնակցությունը հայերի ցեղասպանությանը։ Քրդական գործոնը արևմտյան Հայաստանի հարցի լուծման հայկական հայեցակարգում։ Երևան, Տիգրան Մեծ, 2016 (համահեղինակ)։
  • Հայաստան-Իրան հարաբերությունները՝ Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո (1991-2014)։ Երևան, Արման Ասմանգուլյան Ա/Ձ, 2016 (համահեղինակ)։
  • Հրովարտակ-պայմանագրերը որպես հայ-արաբական հարաբերությունների աղբյուր (VII-XII դդ.): ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա։ Արևելագիտության ինստիտուտ, Երևան, «Մուղնի» հրատարակչություն, 2017 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. 3,0 3,1 3,2 Մահացել է պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Նիկոլայ Հովհաննիսյանի կենսագրությունը
  6. «Գյումրու պատվավոր քաղաքացիները». www.gyumricity.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  7. Ն. Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  • Ռուբեն Կարապետյան, «Պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի 85-ամյակի կապակցությամբ», պատմաբանասիրական հանդես №2 . էջ 268-274. ISSN 0135-0536
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 573