ԱՖԿ Նացիոնալե մարզադաշտ (իտալ.՝ Stadio Nazionale PNF) (Ազգային ֆաշիստական կուսակցության Նացիոնալե մարզադաշտ), ֆուտբոլային մարզադաշտ, որը տեղակայված էր Հռոմ քաղաքում։ Մարզադաշտում իր տնային հանդիպումներն էր անցկացնում «Ռոմա» և «Լացիո» ֆուտբոլային ակումբները։ 1934 թ. աշխարհի առաջնության 17 խաղերից 3-ը անցկացվել է այս մարզադաշտում, այդ թվում նաև առաջնության եզրափակիչ՝ Իտալիա-Չեխոսլովակիա հանդիպումը։ 1953 թ. մարզադաշտը քանդվեց, որի տեղում 1957 թ.-ին կառուցվեց Ֆլամինիո մարզադաշտը։