Ֆլամինիո մարզադաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլամինիո մարզադաշտ
Տեսակֆուտբոլային մարզադաշտ և Ռեգբիի մարզադաշտ
Մարզաձևռեգբի 15 և ֆուտբոլ
ՏեղագրությունՄունիսիպիո II[1]
Երկիր Իտալիա[1]
Հիմնադրված1957
Կառուցված1957
Բացված1959
Կառուցման գին900 մլն. լիրա
ՃարտարապետԱնտոնիո Ներվի
ՃարտարագետՊյեր Լուիջի Ներվի
ՍեփականատերՀռոմի քաղաքապետարան
Իտալիայի ազգային
օլիմպիական կոմիտե
ԳործաղեկավարԻտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա[2]
Տարողություն32,000
Տնային թիմԿապիտոլինա
Իտալիայի ռեգբիի ազգային
միության թիմ (2000-2011)
Ծածկույթի տեսակըգազոն
Կայքstadioflaminio.org(իտալ.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Stadio Flaminio Վիքիպահեստում

Ֆլամինիո մարզադաշտ (իտալ.՝ Stadio Flaminio), տեղակայված է Հռոմ քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլամինիո մարզադաշտը կառուցվել է 1957 թվականին ճարտարապետ Անտոնիո Ներվիի կողմից, իսկ դիզայնով զբաղվել է Պիեռ Լուիջի Ներվին։ Նոր մարզադաշտը կառուցվել է քանդված Նացիոնալե մարզադաշտի տեղում։ Մարզադաշտը նախատեսված էր ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելու համար, հատկապես 1960 թվականի Օլիմպիական խաղերի ֆուտբոլային հանդիպումների համար[3]։

Ներկայումս այն ծառայում է միայն ռեգբիի հանդիպումներ անցկացնելու համար։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի երկու անգամ համերգ է տվել այս մարզադաշտում՝ 1988 թ.մայիսի 23-ին և 24-ին, իր Bad World Tour համերգային շրջագայության ընթացքում։ Երգչուհի Մադոննան համերգով ներկայացել է Ֆլամինիո մարզադաշտ 1990 թ.-ի հունիսի 10-ին, իր Blond Ambition Tour համերգային շրջագայության ընթացքում։

Ֆուտբոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

1989-1990 մրցաշրջանում Ռոմա և Լացիոն իրենց տնային հանդիպումները անցկացրեցին այս մարզադաշտում, քանի որ Օլիմպիական մարզադաշտը վերակառուցվում էր 1990 թվականի աշխարհի առաջնության համար[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://web.archive.org/web/20160304112500/http://www.comune.roma.it/servizi/DeliberazioniAttiWeb/showPdfDoc?fun=deliberazioniAtti&par1=R0NE&par2=MTUwMA==
  3. 1960 Summer Olympics official report. Արխիվացված 2012-10-27 Wayback Machine Volume 1. pp. 58, 60.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.