«Ֆորտիտուդո-Պրո Ռոմա» կամ «Ֆորտիտուդոյի մարմնամարզության և սուսերամարտի սպորտային ընկերություն» (իտալերեն՝ Società di Ginnastica e Scherma Fortitudo), իտալական նախկին ֆուտբոլային ակումբ Հռոմի Ռիոնե Բորգո համայնքից։ 1926 թվականին Ֆորտիտուդոյին միացավ Պրո Ռոմա ակումբը, որից մեկ տարի հետո 1927 թվականի հուլիսի 22-ին միավորվելով ևս 2 ակումբի հետ, ստեղծվեց ՀռոմիՌոմա[1] ֆուտբոլային ակումբը։