Ստադիո դելլա Ռոմա
Արտաքին տեսք
Ստադիո դելլա Ռոմա իտալ.՝ Stadio della Roma | |
---|---|
Տեսակ | մարզադաշտ |
Տեղագրություն | Հռոմ |
Երկիր | Իտալիա |
Հիմնադրված | 2018 (պլանավորված) |
Կառուցված | 2020 (նախատեսված) |
Կառուցման գին | €300 միլիոն (2014-ի գնահատական) |
Ճարտարապետ | Դեն Մեյս |
Սեփականատեր | NEEP Roma Holding (A.S. Roma S.p.A.-ի դուստր ձեռնարկություն) |
Տարողություն | 52,500 |
Տնային թիմ | Ռոմա |
Կայք | stadiodellaroma.com(իտալ.)(անգլ.) |
Ստադիո դելլա Ռոմա (իտալ.՝ Stadio della Roma), (հայերեն՝ Ռոմայի մարզադաշտ), իտալական Սերիա A-ն ներկայացնող Ռոմա ֆուտբոլային ակումբի մարզադաշտի ժամանակավոր անվանումն է։ Մարզադաշտի շինարարությունը կսկսվի 2018-ին և նախատեսված է այն ավարտել 2020-ին։ Մարզադաշտը կկառուցվի Հռոմի հարևանությամբ գտնվող Տոր դի Վալլե ձիարշավարանի տեղում[1][2]։ Մարզադաշտը կտեղավորի 52,500 հանդիսական, ինչպես նաև հնարավորություն կլինի շատացնելու նստատեղերի քանակը մինչև 55,000-ի։ Մարզադաշտի դիզայնով զբաղվել է ամերիկացի ճարտարապետ Դեն Մեյսը, նրա խոսքերով Մեյսը ոգեշնչվել է Հռոմի Կոլիզեումից։ Մարզադաշտը ներառելու է VIP տարածքը, 14000 նստատեղ նախատեսված է Ռոմայի ֆան ակումբների համար[3]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- www.stadiodellaroma.com - Մարզադաշտի պաշտոնական կայքը Արխիվացված 2019-11-01 Wayback Machine (անգլ.) (իտալ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Scarsi, Selene (2014 թ․ մարտի 26). «Roma reveals new stadium plan». ESPN FC. Վերցված է 2014 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Stadio della Roma still faces hurdles». Football Italia. 2017 թ․ փետրվարի 25. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Dampf, Andrew (2014 թ․ մարտի 26). «A modern Colosseum: Roma reveals new stadium plan». Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 30-ին.
|