Նատալի Պոսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալի Պոսա
Ծնվել էմարտի 7, 1972(1972-03-07)[1] (52 տարեկան)
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
Նատալի Պոսան Գոյա-2018 մրցանակաբաշխության ժամանակ
Նատալի Պոսան Գոյա-2019 մրցանակաբաշխության ժամանակ
Նատալի Պոսային կինոքննադատների շրջանակի մեդալ է հանձնվում

Նատալի Պոսա Մոպեն (իսպ.՝ Nathalie Poza Maupain, մարտի 7, 1972(1972-03-07)[1], Մադրիդ, Իսպանիա), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության իսպանացի դերասանուհի, ով իսպանական ազգային «Գոյա» կինոմրցանակի է արժանացել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում (2018)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մադրիդում, իսպանացի հորից և ֆրանսիացի մորից[3]։ Թատրոնի հետ Նատալիի ծանոթությունը տեղի է ունեցել դեռ դպրոցական տարիներին, երբ ուսուցիչներից մեկը նրան տարել է շեքսպիրյան «Մակբեթ»-ի ներկայացմանը։ Դպրոցն ավարտելուց հետո աղջիկը սովորել է Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում, ապա՝ Քրիստինա Ռոտայի վարած դերասանական վարպետության դպրոցում, որն ավարտել է 1996 թվականին[4]։ 1997 թվականին Նատալին անդամակցել է Animalario թատերախմբին, որի բեմադրություններին մասնակցելու հետ մեկտեղ՝ սկսել է նկարահանվել հեռուստասերիալներում՝ հանդես գալով երկրորդական կամ դրվագային դերերում։ Կինոյում նրա առաջնելույթը տեղի է ունեցել 2002 թվականին, կինոռեժիսոր Էմիլիո Մարտինես-Լասարոյի նկարահանած «Անկողնի մյուս կողմը» կատակերգությունում։

Հաջորդ տարում Պոսան նկարահանվել է «Բոլշևիկի թուլությունը» և «Ֆուտբոլի օրերը» ֆիլմերում, վերջինի համար առաջադրվել «Գոյա» կինոմրցանակի «Լավագույն առաջնելույթ» անվանակարգում։

2010-ական թվականների սկզբից նա նկարահանվել է իսպանական հեռուստատեսության՝ պատմական թեմատիկայով սերիալներում։ «Կառլոսը՝ արքա և կայսր» սերիալում Նատալին տպավորիչ կերպով մարմնավորել է Արագոնի թագավոր Ֆերդինանդ II-ի կնոջ՝ Ժերմենա դը Ֆուայի կերպարը[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճամետրաժ կինոնկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Վերնագիրը Ռեժիսորը
1997 Abierto (El eco del tiempo) Խայմե Մարկես
1998 No sé, no sé Այտոր Գաիսկա

Գեղարվեստական կինոնկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Վերնագիրը Ռեժիսորը
2002 Entre cien fuegos Ինյակի Էյսմենդի
2002 El otro lado de la cama/Անկողնի մյուս կողմը Էմիլիո Մարտինես-Լասարո
2002 Utopía Մարիա Ռիպոլ
2003 Ֆուտբոլի օրեր Դավիդ Սեռանո
2003 Բոլշևիկի թուլությունը Մանուել Մարտին Կուենկա
2005 Դժվար ժամանակներ Մանուել Մարտին Կուենկա
2006 Días de cine Դավիդ Սեռանո
2007 El club de los suicidas/Ինքնասպանությունների ակումբը Ռոբերտո Սանտյագո
2007 Salir pitando Ալվարո Ֆոռնանդես Արմերո
2009 Un buen hombre/Մի լավ մարդ Խուան Մարտինես Մորենո
2012 Lo mejor de Eva Մարիանո Բառոսո
2013 Բոլոր կանայք Մարիանո Բառոսո
2016 Ջուլիետա Պեդրո Ալմոդովար
2017 Չեմ կարող հրաժեշտ տալ Լինո Էսկալերա
2019 While at War/Քանի դեռ պատերազմում է Ալեխանդրո Ամենաբար
2020 Rifkin's Festival/Ռիֆկինի փառատոնը Վուդի Ալեն
2020 Ռոզայի հարսանիքը Իսիար Բոլեյն

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Վերնագիրը Հեռուստաալիքը
1996 Éste es mi barrio Antena 3
1998 Hermanas Telecinco
1998 Periodistas Telecinco
1998 Señor alcalde Telecinco
1999 El comisario Telecinco
2001 Policías, en el corazón de la calle Antena 3
2003 Աշխարհում մի տեղ Antena 3
2004 Կենտրոնական հիվանդանոց Telecinco
2005 Maneras de sobrevivir
2005 Անձնական մոտիվներ Telecinco
2008 LEX Antena 3
2010 La princesa de Éboli/Էբոլիի իշխանուհին
2010-2012 Hispania, la leyenda/Իսպանիա. լեգենդը Antena 3
2012 Imperium Antena 3
2015 Carlos, Rey Emperador/Կառլոսը՝ արքան, կայսրը TVE
2017 La catedral del mar/Ծովի տաճարը Antena 3
2017 Traición[6] La 1
2020 La unidad[7] Movistar+

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Վերնագիրը
El fin de los sueños
Pornografía barata
El libertino
2001 Dulce pájaro de juventud
2003 Como en las mejores familias
2005 Hamelín
2007 Marat-Sade
2009 Tito Andrónico
2010 Penumbra
2013 A cielo abierto
2013 Fuegos
2014 Desde Berlín (հարգանքի տուրք Լու Ռիդին)

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գոյա» կինոմրցանակ
Տարին Անվանակարգը Ֆիլմը Արդյունքը
2003 Լավագույն նորեկ դերասանուհի Ֆուտբոլի օրերը Առաջադրված
2005 Կանացի կերպարի լավագույն մարմնավորում Դժվար ժամանակներ Առաջադրված
2013 Կանացի երկրորդ պլանի դերի լավագույն կատարում Բոլոր կանայք Առաջադրված
2017 Կանացի կերպարի լավագույն մարմնավորում Չեմ կարողանում հրաժեշտ տալ Հաղթանակ
2019 Կանացի երկրորդ պլանի դերի լավագույն կատարում Քանի դեռ պատերազմում է Առաջադրված
2021 Կանացի երկրորդ պլանի դերի լավագույն կատարում Ռոզայի հարսանիքը Հաղթանակ
Դերասանների միության մրցանակներ
Տարին Անվանակարգը Աշխատանքը Արդյունքը
2019 Երկրորդ պլանի լավագույն կինոդերասանուհի Քանի դեռ պատերազմում է Հաղթանակ
2017 Լավագույն կինոդերասանուհի Չեմ կարողանում հրաժեշտ տալ Հաղթանակ
2016 Երկրորդ պլանի լավագույն կինոդերասանուհի Ջուլիետա Առաջադրված
2015 Երկրորդ պլանի լավագույն հեռուստադերասանուհի Կառլոսը՝ արքան, կայսրը Առաջադրված
2008 Լավագույն հեռուստադերասանուհի LEX Առաջադրված
2005 Լավագույն կինոդերասանուհի Դժվար ժամանակներ Առաջադրված
2003 Երկրորդ պլանի լավագույն կինոդերասանուհի Ֆուտբոլի օրերը Առաջադրված
Լավագույն նորեկ դերասանուհի Հաղթանակ
«Ֆերոս» մրցանակներ
Տարին Անվանակարգը Աշխատանքը Արդյունքը
2016 Լավագույն դերասանուհի Չեմ կարողանում հրաժեշտ տալ Հաղթանակ
«Պլատինո» մրցանակներ
Տարին Անվանակարգը Աշխատանքը Արդյունքը
2021 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Ռոզայի հարսանիքը Հաղթանակ
Կինոքննադատների շրջանակի մեդալներ[8][9]
Տարին Անվանակարգը Աշխատանքը Արդյունքը
2017 Լավագույն դերասանուհի Չեմ կարողանում հրաժեշտ տալ Հաղթանակ
2020 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Ռոզայի հարսանիքը Հաղթանակ
Ֆորկեի անվան կինոմրցանակներ
Տարին Անվանակարգը Ֆիլմը Արդյունքը
2018 Կանացի կերպարի լավագույն մարմնավորում Չեմ կարողանում հրաժեշտ տալ Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Nathalie Poza, Premio Goya 2018 a la mejor actriz» (իսպաներեն). AS. 2018 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 7-ին.
  3. «Nathalie Poza, ¿quién es la actriz ganadora?» (իսպաներեն). La Vanguardia. 2018 թ․ փետրվարի 3. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 7-ին.
  4. «Escuela Cristina Rota: Graduados Curso 1996» (իսպաներեն). Escuelacristinarota.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 7-ին.
  5. «Germana de Foix, en 'Carlos, Rey Emperador'» (իսպաներեն). RTVE. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 7-ին.
  6. https://vertele.eldiario.es/noticias/TVE-Traicion-Ana-Belen-Navidad_0_1937506275.html%7Cpublisher=eldiario.es|website=Vertele!|title=TVE presenta su nueva Traición con Ana Belén: "Una cena de Navidad multiplicada por diez"|date=7 September 2017
  7. https://www.elperiodico.com/es/tele/20200621/nathalie-poza-con-la-unidad-sabes-que-vas-a-tratar-un-tema-que-duele-8008318%7Cwebsite=(չաշխատող հղում)El Periódico|title=Nathalie Poza: «Con 'La unidad' sabes que vas a tratar un tema que duele»|date=21 June 2020|first=Inés|last=Álvarez
  8. Premiados en la 73 gala de las medallas CEC. Pasen y vean.|url=https://cinececblog.wordpress.com/2018/01/29/premiados-en-la-73-gala-de-las-medallas-cec-pasen-y-vean/%7Cobra=CEC%7Cfechaacceso=2(չաշխատող հղում) de febrero de 2018
  9. ¡Conoce a los ganadores de las medallas CEC!|url=https://cinececblog.wordpress.com/2021/02/22/conoce-a-los-ganadores-de-las-medallas-cec/%7Cobra=Círculo de Escritores Cinematográficos|fechaacceso=2 de mayo de 2021|ubicación=Madrid

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալի Պոսա» հոդվածին։