Քրիստինա Ռոտա
Քրիստինա Ռոտա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 30, 1945[1] (79 տարեկան) |
Ծննդավայր | Լա Պլատա, Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | Արգենտինա և Իսպանիա |
Մասնագիտություն | դերասանուհի, թատերական ուսուցիչ, կինոռեժիսոր և սցենարիստ |
Ամուսին(ներ) | Դիեգո Բոտտո |
Երեխա(ներ) | Մարիա Բոտտո, Խուան Դիենո Բոտտո և Nur Levi? |
Քրիստինա Ռոտա (իսպ.՝ Cristina Rota, հունվարի 30, 1945[1], Լա Պլատա, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինա-իսպանական թատերագիր, դերասանուհի, պրոդյուսեր, ռեժիսոր և մանկավարժ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1945 թվականին արգենտինական Լա Պլատա քաղաքում.[3] She has ancestors from the Canary Islands and Navarre.[4]: Փիլիսոփայություն ու արվեստ է ուսումնասիրել, որից հետո գործի է դրել ու կատարելագործել իր դերասանական ձիրքը և դեռ Արգենտինայում եղած տարիներին սևեռվել է դերասանական վարպետություն դասավանդելու վրա[5]։ Այդ ասպարեզում նրա գործընկերը ամուսինն էր՝ դերասան Դիեգո Ֆեռնանդես Բոտտոն (բռնապետ Խորխե Ռաֆայել Վիդելայի իշխանության օրոք՝ այսպես կոչված «կեղտոտ պատերազմի» ժամանակ վերջինիս առևանգել ու սպանել են)։ Արգենտինայում Բոտտոյից Քրիստինան ունեցել է երկու զավակ՝ Մարիա և Խուան Դիեգո Բոտտոներին[5]։ 1978 թվականին, երբ իր երկու երեխաների հետ Արգենտինայից մեկնել է Իսպանիա[4], հղի էր երրորդ երեխայով (մեկ այլ զուգընկերոջից)[5]։
1979 թվականին Քրիստինա Ռոտան Մադրիդում հիմնել է դերասանական վարպետության իր դպրոցը՝ Escuela de Interpretación-ը[6], որտեղ բացի իր երեք զավակներից, ովքեր նույնպես ընտրել են դերասանի մասնագիտությունը, դասավանդել է հետագայում լայն ճանաչման ու համբավի արժանացած այնպիսի դերասանների, ինչպես՝ Մարթա Էտուրան, Նատալի Պոսան, Գոյա Տոլեդոն, Պենելոպա Կրուսը, Անտոնիո դե լա Տոռեն, Ռաուլ Արևալոն, Մարիո Կասասը[2][7][8] և այլք։
Քրիստինա Ռոտան հեղինակել է դրամատիկական արվեստի դասավանդման Los primeros pasos del actor («Դերասանի առաջին քայլերը», 2003) դասագիրքը։ 2008 թվականին էլ հրատարակել է իր ինքնակենսագրական երկը՝ Los Diré Que Te Recuerdo խորագրով։ 2010 թվականին նրան ոսկե մեդալ է շնորհվել գեղարվեստի ասպարեզում ներդրած նշանակալի ավանդի համար[9]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քո պատուհանից մինչև իմը / De tu Ventana a la Mía 2011
- Colores 2003
- Party Line 1994
- En penumbra 1987
- Virtudes Bastián 1986
- La reina del mate 1985
Թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես դերասանուհի
- El zoo de cristal (2005)
Որպես ռեժիսոր
- El acompañamiento
- Esperando al zurdo
- Lorca al rojo vivo
- De ratones y hombres]'
- La sombra del valle
Որպես թատերագիր
- Rosencrantz y Guildenstern
- El rufián en la escalera (1996).[10]
Որպես պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ներքոստորագրյալները / Los abajo firmantes 2003
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #138676372 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 Fernández, Saúl (2015 թ․ դեկտեմբերի 12). «Cristina Rota: "Hay que procurar no distanciar al actor del público"». La Nueva España.
- ↑ «Cristina Rota: "Todo debería ser leído desde un punto de vista feminista"». El País. 2018 թ․ նոյեմբերի 21.
- ↑ 4,0 4,1 Fraguas, Toño. «Cristina Rota: la reinvención de una vida». Desalambre – via eldiario.es.
- ↑ 5,0 5,1 5,2 Hernández, Nuria (2021 թ․ հունվարի 21). «El lado personal de Juan Diego Botto: la ausencia de su padre, una película que marcó una generación y el gran amor de su vida». Vanity Fair.
- ↑ «Escuela de Interpretación Cristina Rota» (իսպաներեն). Escuelacristinarota.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Clara Chaín, la novia de Adrián Lastra: de Jaca a Miami, pasando por la escuela de Cristina Rota». Yahoo.com. 2020 թ․ փետրվարի 22.
- ↑ «Penélope Cruz». IMDb. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ TORRES, ROSANA (2010 թ․ նոյեմբերի 3). «La cultura se viste de fiesta y oro» (իսպաներեն). El País. 1134-6582. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ http://elpais.com/diario/1996/01/18/madrid/821967867_850215.html%7Ctítulo=Un(չաշխատող հղում) asesino acecha en la escalera de la sala Mirador|editor= El País |idioma= |fecha=18 de enero de 1996|fechaacceso=
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քրիստինա Ռոտան (անգլ.) Internet Movie Database կայքում
- Քրիստինա Ռոտայի դպրոցի կայքէջը(իսպ.)
|