Նասիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Նասիկ
नाशिक
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՇրջանՆասիկ
Այլ անվանումներԳուլշանաբադ
Մակերես295 կմ²
ԲԾՄ569 մ
Կլիմայի տեսակբարեխառն ցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1 364 000 մարդ (2005)
Խտություն4622 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+5: 30
Հեռախոսային կոդ+91 2253
Փոստային դասիչ422 0XX
Ավտոմոբիլային կոդMH-15
Պաշտոնական կայք//www.nashik.nic.in
Նասիկ (Հնդկաստան)##
Նասիկ (Հնդկաստան)

Նասիկ նաև Նաշիկ (մարաթհի՝ नाशिक, արտասանություն )՝ քաղաք Հնդկաստանի արևմուտքում, Մահարաշտրա (մարաթհի՝ महाराष्ट्र, անգլ.՝ Maharashtra) նահանգում։ Քաղաքը գտնվում է նահանգի հյուսիս արևմուտքում՝ Մումբայից 171 կմ և Պունա քաղաքից 210 կմ հեռավորության վրա։ Այն Նասիկ շրջանի վարչական կենտրոնն է։ Նասիկը համարվում է բնակչության թվով 3-րդ քաղաքը (Մումբայից և Պունայից հետո)։ Նասիկը Մումբայը և Պունան իրար հետ կազմում են «Ոսկե եռանկյունին»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս քաղաքի հիմնադրման տարեթիվը հայտնի չէ, սակայն ենթադրվում է որ մշատական բնակավայր այստեղ եղել է դեռ քարե դարից։ Ըստ լեգենդի քաղաքի անվանումը ծագել է Հնդկաստանի բնիկների շարադրած «Ռամայանա» էպոսից։

1615 թվականին քաղաքը գրավվել էր մոնղոլների սուլթան Նիջամշահոմի կողմից։ Առաջին մուսուլմանը, ով եկավ այստեղ քաղաքը կոչեց Գուլշանաբադ (Urdu: گلشن آباد),որը նշանակում էր «ծաղիկների քաղաք»։ Պարսիկների լեզվով «գուլշա» նշանակում է վարդ, իսկ «բադ»՝ քաղաք։ Այստեղից թարմ վարդեր էին տանում Աուրանգձեբ։ 1673 թվականին Նասիկը հայտնվել է Մարաթահա կայսրություն կոչվող տարածաշրջանի կազմի մեջ։ 17-րդ դարում նաև 18-րդ դարում քաղաքը ենթարկվել է բազմաթիվ հարձակումների իսլամական և հինդու տիրակալների կողմից և անցել է ձեռքից-ձեռք։ Քաղաքը «Նասիկ» անվանումը վերադարձրել է 1734 թվականին՝ երբ գտնվում էր Մարաթհա կայսրության կազմի մեջ։

1818 թվականին բրիտանական Հնդկաստանի ժամանակ քաղաքը վերականգնեց իր նշանակությունը։ Բրիտանացիները այստեղ կառուցեցին Ասիայի խոշորագույն դաշտերից մեկը գոլֆի համար, իսկ 1862 թվականին՝ երկաթուղային կայարան։ 1869 թվականին ստեղծվեց Նասիկ շրջանը։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային օվկիանոսից քաղաքի միջին բարձրությունը 600 մ է։ Գոդավարի գետի աղբյուրը հոսում է քաղաքի հյուսիսային սահմանով հին թաղամասի միջով։ Նասիկը գտնվում է Դեկանի սարահարթի ծայրամասում։ Տարածքը հարմար է հողագործության համար։ Քաղաքի ամբողջ տարածքը կազմում է 259,13 կմ2, այս փաստը նրան դարձնում է Մահարաշտրա նահանգի տարածքով ամենամեծ քաղաքներից մեկը (Մումբայ, Պունա և Պիմպրի-Չինչվադա քաղաքներից հետո)։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Նասիկ
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 35,5 36,5 40,3 42,4 43,1 40,4 35,4 34,3 36,5 38,5 34,7 32,8 43,1
միջին առավելագույնը (°C) 28,3 30,1 33,3 35,5 35,9 34,4 32,1 28,2 28,0 28,6 30,9 28,7 31,1
միջին ջերմաստիճանը (°C) 20,4 21,8 25,3 28,3 29,5 27,6 25,1 24,7 24,6 25,0 22,7 20,8 26,9
միջին նվազագույնը (°C) 12,5 13,6 17,4 21,1 23,2 23,1 22,0 21,5 20,7 19,2 15,5 12,9 18,6
բացարձակ նվազագույնը (°C) 0,4 0,6 5,7 8,9 13,5 18,3 17,0 17,0 13,5 9,8 4,4 2,2 0,4
տեղումների քանակը (մմ) 1 0 2 7 17 112 248 163 169 69 20 4 812
Աղբյուր՝ [http: //en.climate-data.org/location/2812/] [http: //www.webcitation.org/6GmnoaB0m]

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոնական Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հինուիզմ 64.0 %
  • Իսլամ 23.0 %
  • Բուդդայականություն 10.0 %
  • Այլ կրոններ 1,5 %

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմել է 1 152 326 մարդ (տղամարդիկ՝ 54 %, կանայք՝ 46 %): Գրագիտության մակարդակը ՝ 74% (80% տղամարդիկ,14%՝ կանայք)։ Մինչև 6 տարեկան երեխաների մասնաբաժինը կազմում է 14%։ Ընդամենը մոտ 3 % բնակչությունն է ապրում է ետնախորշերում, ինչը շատ ցածր ցուցանիշ է խոշոր քաղաքների համար (տվյալները 2010 թ.):

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նասիկը կարևոր արդյունաբերական կենտրոն։ Նասիկից 10 կմ հեռավորության վրա գտնվում է Hindustan Aeronautics Limited ընկերության ավիացիոն գործարանը։ Այնտեղ է աշխատում մոտ 7 000 մարդ։ Hindustan Aeronautics Limited ընկերությունը ամենախոշոր աշխատանք ապահովող ընկերություններից մեկն է։ Նասիկում են գտնվում ձեռարկություններ, որտեղ տպվում է հնդկական փողը։ Նասիկում են գտնվում նաև ձեռնարկությունների ընկերություններ, ինչպես Բոշ Հնդկաստան ընկերությունը, mahindra and mahindra-ն, Seat-ը, the thyssen ընկերությունը epcos-ը, Ատլաս Կոպկոն, Կոկա-Կոլան, Սիմենսը և այլն։ Նասիկում են գտնվում 2 ջերմային էլեկտրակայաններ։ Նաև քաղաքում առկա են թեթև արդյունաբերության ձեռնարկությունները, մասնավորապես, զարգացած է գորգագործությունը։ Նասիկում գործում են նաև համաշխարհային ճանաչում ունեցող 36 գինեգործական ընկերություններ։ Նասիկը հայտնի է իր խաղողով, սոխով նաև լոլիկով։ Նասիկում են գտնվում բազմաթիվ առողջապահական հիմնարկներ։ Նասիկում է գտնվում Մահարաշտրա նահանգի Բժշկական համալսարանը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նասիկ» հոդվածին։