Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նալչիկ (ռուս. ՝ Нальчик ), քաղաք Ռուսաստանի Դաշնությունում , Կաբարդա-Բալկարական Հանրապետության մայրաքաղաքն է և Նալչիկի քաղաքային օկրուգի վարչական կենտրոնը։ Բնակչությունը՝ 264 835 մարդ (2013), տարածքը՝ 67կմ²։ Քաղաքը գտնվում է Նալչիկ գետի վրա, որից էլ ստացել է իր անվանումը։
Հիմնադրվել է 1724 թվականին։
Նալչիկի բնակչության ազգային կազմը 2010 թ.-ի տվյալներով[1]
կաբարդացիներ — 118 300 (49,5 %),
ռուսներ — 69 106 (28,9 %),
բալկարցիներ — 29 212 (12,2 %),
օսեր — 4 905 (2,05 %),
ուկրաինացիներ — 1 932 (0,81 %),
չեչեններ — 1 320 (0,55 %),
հայեր — 1 793 (0,7 %),
չերքեզներ — 1 595 (0,67 %),
վրացիներ — 1 072 (0,45 %),
ինգուշներ — 1 148 (0,4 %),
թաթարներ — 909 (0,38 %),
հրեաներ — 776 (0,32 %),
այլ — 9 725 (3,2 %)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 153 )։