Յուլիուս Ֆուչիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆուչիկ (այլ կիրառումներ)
Յուլիուս Ֆուչիկ
չեխ․՝ Julius Fučík
Ծննդյան անունչեխ․՝ Julius Jaroslav Fučík
Ծնվել էփետրվարի 23, 1903(1903-02-23)[1][2][3][…]
ԾննդավայրՍմիչով, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա կամ Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5]
Վախճանվել էսեպտեմբերի 8, 1943(1943-09-08)[6][1][2][…] (40 տարեկան)
Վախճանի վայրԲեռլին, Նացիստական Գերմանիա[6][5]
Գրական անունJ. F. Pavlov[3]
Մասնագիտությունթարգմանիչ, լրագրող, գրող, հրատարակիչ, քննադատ, խմբագիր և anti-fascist
Քաղաքացիություն Չեխոսլովակիա և  Ցիսլեյտանիա
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարան
ԿուսակցությունՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
ԱմուսինԳուստա Ֆուչիկովա
ԱզգականներՅուլիուս Ֆուչիկ
Յուլիուս Ֆուչիկ Վիքիքաղվածքում
 Julius Fučík (writer) Վիքիպահեստում

Յուլիուս Ֆուչիկ (չեխ․՝ Julius Fučík, փետրվարի 23, 1903(1903-02-23)[1][2][3][…], Սմիչով, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա և Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5] - սեպտեմբերի 8, 1943(1943-09-08)[6][1][2][…], Բեռլին, Նացիստական Գերմանիա[6][5]), չեխ գրող, քննադատ, լրագրող, Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության ակտիվ անդամ (1921), հականացիստական դիմադրության շարժման մասնակից, ՉԽՍՀ ազգային հերոս։

Սովորել է Պրահայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ 1920-ական թվականներից եղել է ՉԿԿ օրգաններ հանդիսացող «Ռուդե պրավո» («Rude pravo») թերթի և «Տվորբա» («Tvorba») ամսագրի խմբագիրներից։ 1941 թվականից, որպես ընդհատակյա ՉԿԿ ԿԿ-ի անդամ, ղեկավարել է կուսակցության ընդհատակյա հրատարակությունները։ 1942 թվականի ապրիլին ձերբակալվել է Գեստապոյի կողմից, 1943 թվականին տարվել է Գերմանիա և մահապատժի ենթարկվել։

Պրահայի Պանկրաց բանտում Ֆուչիկը գրել է «Ռեպորտաժ օղակը վզին» (հրտ․ 1945, հայ․ հրտ․ «Խոսք մահապատժից առաջ», 1949, թարգմանվել է ևս 70 լեզուներով) գիրքը, որը համարվում է հականացիստական դիմադրության շարժման մասնակիցների հերոսության վավերագրական-գեղարվեստական վկայություններից։ Համարվում է չեխ գրականության մեջ սոցիալիստական ռեալիզմի նշանավոր ստեղծագործություններից մեկը։

Ստացել է խաղաղության միջազգային մրցանակ (1950, հետմահու)։ ՉԽՍՀ ժուռնալիստների միությունում սահմանված է եղել Ֆուչիկիի անվան մրցանակ։ Նրա պատվին է կոչվել (2345) Ֆուչիկ աստերոիդը։

Երևանում, ինչպես և նախկին ԽՍՀՄ երկրների մի շարք քաղաքներում մինչ օրս Ֆուչիկի անունով փողոց է անվանակոչված։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Избранное, М․, 1973․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղարիբջանյան, Գևորգ Բագրատի, Դանիելյան, Խ.Հ, Յուլիուս Ֆուչիկ։ [Կյանքն ու գործունեությունը], «Գիտելիք» ընկերություն ՀՍՍՌ., Երևան 1964 թ., 28 էջ
  • Вановская Т․ В․, Юлиус Фучик․ Очерк жизни и творчества, Л․, 1960
  • Фучикова Г․, Воспоминания о Ю․ Фучике, 3 изд․, М․, 1973

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիուս Ֆուչիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիուս Ֆուչիկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։