Յուլիուս Ֆուչիկ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆուչիկ (այլ կիրառումներ)
Յուլիուս Ֆուչիկ չեխ․՝ Julius Fučík | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | չեխ․՝ Julius Jaroslav Fučík |
Ծնվել է | փետրվարի 23, 1903[1][2][3][…] |
Ծննդավայր | Սմիչով, Պրահա 5, Prague 5, Prague 5, Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Վախճանվել է | սեպտեմբերի 8, 1943[4][1][2][…] (40 տարեկան) |
Վախճանի վայր | Բեռլին, Նացիստական Գերմանիա[4] կամ Պլյոտցենզեե բանտ, Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ, Բեռլին, Նացիստական Գերմանիա |
Գրական անուն | J. F. Pavlov[3] |
Մասնագիտություն | թարգմանիչ, լրագրող և գրող |
Ազգություն | չեխ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Պրահայի Կարլի համալսարան |
Կուսակցություն | Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն |
Ամուսին | Գուստա Ֆուչիկովա |
Յուլիուս Ֆուչիկ Վիքիքաղվածքում | |
Julius Fučík (writer) Վիքիպահեստում |
Յուլիուս Ֆուչիկ (չեխ․՝ Julius Fučík, փետրվարի 23, 1903[1][2][3][…], Սմիչով, Պրահա 5, Prague 5, Prague 5, Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - սեպտեմբերի 8, 1943[4][1][2][…], Բեռլին, Նացիստական Գերմանիա[4] և Պլյոտցենզեե բանտ, Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ, Բեռլին, Նացիստական Գերմանիա), չեխ գրող, քննադատ, լրագրող, չեխոսլովակյան կոմունիստական շարժման գործիչ, ՉԽՍՀ ազգային հերոս։ ՉԿԿ անդամ 1921 թվականից։
Սովորել է Պրահայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ 1920-ական թվականներից՝ ՉԿԿ օրգաններ «Ռուդե պրավո» («Rude prdvo») թերթի և «Տվորբա» («Tvorba») ամսագրի խմբագիրներից։ Նրա պատրաստած հեռուստահաղորդումներն ու ակնարկները այդ տարիների կուսակցական հրապարակախոսության ակնառու օրինակներ են։ 1930, 1934-1936 թվականներին եղել է ԽՍՀՄ-ում, որին նվիրել է «Այն երկրում, ուր մեր վաղն արդեն երեկվա օր Է» (1932) գիրքը և գեղարվեստական ակնարկների շարք։ 1941 թվականից, որպես ընդհատակյա ՉԿԿ ԿԿ-ի անդամ, ղեկավարել է կուսակցության ընդհատակյա հրատարակությունները։ 1942 թվականի ապրիլին ձերբակալվել է գեստապոյի կողմից, 1943 թվականին տարվել է Գերմանիա և մահապատժի ենթարկվել։
Պրահայի Պանկրաց բանտում Ֆուչիկը գրել է «Ռեպորտաժ օղակը վզին» (հրտ․ 1945, հայ․ հրտ․ «Խոսք մահապատժից առաջ», 1949, թարգմանվել է ևս 70 լեզուներով) գիրքը, որը հակաֆաշիստական դիմադրության մարտիկների հերոսության վավերագրական-գեղարվեստական վկայություններից է, չեխ գրականության մեջ սոցիալիստական ռեալիզմի նշանավոր ստեղծագործություններից մեկը։ Գրքում հանրագումարի են բերված Յուլիուս Ֆուչիկի մտորումները կյանքի իմաստի, խաղաղության ճակատագրի համար յուրաքանչյուր մարդու պատասխանատվության չափի մասին։
Ստացել է խաղաղության միջազգային մրցանակ (1950, հետմահու)։ ՉԽՍՀ ժուռնալիստների միությունում սահմանված է եղել Ֆուչիկիի անվան մրցանակ։ Նրա պատվին է կոչվել (2345) Ֆուչիկ աստերոիդը։
Երևանում, ինչպես և նախկին ԽՍՀՄ երկրների մի շարք քաղաքներում Ֆուչիկի անունով փողոց է անվանակոչված։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Избранное, М․, 1973․
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Czech National Authority Database
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Фучик Юлиус // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ղարիբջանյան, Գևորգ Բագրատի, Դանիելյան, Խ.Հ, Յուլիուս Ֆուչիկ։ [Կյանքն ու գործունեությունը], «Գիտելիք» ընկերություն ՀՍՍՌ., Երևան 1964 թ., 28 էջ
- Вановская Т․ В․, Юлиус Фучик․ Очерк жизни и творчества, Л․, 1960
- Фучикова Г․, Воспоминания о Ю․ Фучике, 3 изд․, М․, 1973
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |