Jump to content

Յոսթ Ամման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոսթ Ամման
Ծնվել է1539
ԾննդավայրՑյուրիխ, Շվեյցարիա[1]
Վախճանվել էմարտի 17, 1591(1591-03-17)[2][3][4][…]
Մահվան վայրՆյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[1]
ՔաղաքացիությունԳերմանիա և Շվեյցարիա
Մասնագիտություննկարազարդող, նկարիչ, գծանկարիչ, օֆորտանկարիչ, փորագրիչ, դիզայներ, ջրանկարիչ, glass painter և գծանկարիչ
ՈւսուցիչVirgil Solis?
 Jost Amman Վիքիպահեստում

Յոսթ Ամման (գերմ.՝ Jost Amman, 1539, Ցյուրիխ, Շվեյցարիա[1] - մարտի 17, 1591(1591-03-17)[2][3][4][…], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[1]), տասնվեցերորդ դարի շվեյցարացի նկարիչ և փորագրիչ, գրքի ճանաչված պատկերազարդող և փայտափորագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոսթ Ամմանը ծնվել է 1539 թվականի հունիսի 13-ին, Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում։ Նրա առաջին աշխատանքները եղել են գրքավաճառ Ֆրոշաուերի պատվերով։ Նրա նկարները և կտավները որոշ չափով պահպանվել են, նրա փորագրությունների մեծ մասը, արված պղնձի և փայտի վրա, պատրաստվել են հիմնականում Զիգմունդ Ֆոյերաբենդի համար, Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում։

1560 թվականին Ամմանը տեղափոխվել է գերմանական Նյուրնբերգ քաղաք և համագործակցել է այնտեղ Վիրգիլիոս Սոլիսի և այլ նկարիչների հետ։ Պղնձի վրա նրա փորագրությունների թիվը հասնում է մի քանի հարյուրի, ավելի մեծ է փայտի վրա արված փորագրությունների թիվը, չնայած որ դրանց մեծ մասը նա կատարել է ոչ մենակ։ XVI-րդ դարի երկրորդ կեսին Յոսթ Ամմանի նկարներն ու գրքերը չափազանց տարածված են եղել և վերահրատարակվել են մի քանի անգամ։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանում նրա աշխատանքներին տրված է հետևյալ գնահատականը. «Որքան նա հասարակ է աստվածաշնչյան իր պատկերազարդումներում, նույնքան էլ թարմ ու պարզ է, երբ պատկերում է իրեն շրջապատող կերպարները։ Նա գերմանացի ամենաարդյունավետ նկարազարդողներից մեկն է։ Նրա ստեղծագործություններն իրենց ճշմարտացիությամբ և պատկերների խորությամբ լավագույն նյութ են հնագույն գերմանական ազգի կենցաղն ուսումնասիրելու համար։ Նրա լավագույն ստեղծագործողություններից են Հանս Սաքսի, Ծովակալ Կոլինյիի, Յոհան Նոյդյորֆերի և ուրիշների դիմանկարները, փորագրությունները պղնձի և փայտի վրա հագուստի պատկերները, գրքերի պատկերազարդումներ»։ Յոսթ Ամմանը մահացել է Նյուրնբերգ քաղաքում, 1591 թվականի մարտի 17-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 SIKART — 2006.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Յոսթ Ամման». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Կենսագրություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոսթ Ամման» հոդվածին։